Սուրեն Արամայիսի Մեհրաբյան (1952, Գալաց, Ռումինիա), հայ թառահար։

Սուրեն Մեհրաբյան
Բնօրինակ անունՍուրեն Արամայիսի Մեհրաբյան
Ի ծնե անունՍուրեն Մեհրաբյան
Ծնվել է1952, Գանձակ
Գալաց, Ռումինիա
Երկիր ԱՄՆ
Մասնագիտությունթառահար

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Մեհրաբյանը ծնվել է 1952 թվականին Կիրովաբադ (Գանձակ) քաղաքում։

1968 թվականին ավարտել է տեղական երաժշտական դպրոցը, իսկ 1972 թվականին Բաքվի երաժշտական ուսումնարանը, իսկ 1977 թվականին Բաքվի կոնսերվատորիան։ Աշխատել է տեղի ֆիլհարմոնիայի անսամբլում որպես մենակատար։

1988 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան։ Եղել է Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախմբի մենակատար թառահարը։

1992 թվականից բնակվում է Լոս Անջելեսում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011