Յուրի Տեր-Օսիպով
Յուրի Գրիգորի Տեր-Օսիպով (1933, նոյեմբերի 4, Կիրովաբադ - 1986, նոյեմբերի 16, Մոսկվա), հայ խորհրդային կոմպոզիտոր։
Յուրի Տեր-Օսիպով | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1933 նոյեմբերի 4 Կիրովաբադ |
Մահացել է | նոյեմբերի 15, 1986 Մոսկվա | (տարիքը 53)
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Կենսագրություն
խմբագրել1958 թվականին ավարտել է Ադրբեջանի կոնսերվատորիայի Կարա Կարաևի կոմպոզիցիայի դասարանը։ 1958 թվականից բնակվել է Դուշանբեում, դասավանդել տեղի երաժշտական ուսումնարանում, 1968 թվականից՝ Տաջիկստանի Մշակույթի ինստիտուտում։ 1974 թվականին առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է Մոսկվա` եղբոր մոտ, այնուհետև ստացել Մոսկվայում բնակվելու իրավունք[1]։ Առաջին անգամ Տեր-Օսիպովի ստեղծագործությունները հնչել են 1980 թվականին «Մոսկովյան աշուն» երաժշտական փառատոնի ժամանակ[2]։
Ստեղծագործություններ
խմբագրելՀեղինակել է 8 սիմֆոնիա, 2 բալետ, երաժշտություն նվագախմբի համար, գործիքային և մանկական ստեղծագործություններ, էստրադային երգեր, կինոերաժշտություն[3] և այլն։
Էստրադային երգեր
խմբագրել- «Դատարկ կառամատույց» («Пустой перрон»), խոսքերը՝ Օնեգին Գաջիկասիմովի
- «Կռունկներ» («Журавли»), խոսքերը՝ Ա. Կիշոկովի
- «Ասա՛ ինձ սիրելիս» («Назови меня любимой»), խոսքերը՝ Ա. Դեբրինինի
- «Մոսկովյան ժամանակով» («По московскому времени»), խոսքերը՝ Դուբրովինի
- «Ոչինչ այժմ ափսոս չէ» («Ничего теперь не жаль»), խոսքերը՝ Բ. Դուբրովինի
- «Շնորհակալ եմ» («Благодарю»), խոսքերը՝ Բ. Դուբրովինի
- «Երգ գիտելիքների մասին» («Песенка о знаниях»), խոսքերը՝ Օնեգին Գաջիկասիմովի
- «Սպիտակ արագիլ» («Белый аист»), խոսքերը՝ Օնեգին Գաջիկասիմովի