Ֆարհադ Բադալբեյլի
Ֆարհադ Շամսի օղլի Բադալբեյլի (ադրբ.՝ Fərhəd Şəmsi oğlu Bədəlbəyli, դեկտեմբերի 27, 1947, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի դաշնակահար, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1972), Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1978), Պետական Մրցանակի Դափնեկիր (1986), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990)[1], Ուզեիր Հաջիբեկովի անվան Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր;
Ֆարհադ Բադալբեյլի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Ֆարհադ Բադալբեյլի |
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1947 (77 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար և երաժշտագետ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Բաքվի երաժշտական ակադեմիա |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՖարհադ Բադալբեյլին ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 27-ին Բաքվում, հայտնի ռեժիսորը, Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստ ՛Շամսի Բադալբեկլիի ընտանիքում։ 1965-1969 թվականներին սովորել է Հաջիբեկովի անվան Ադրբեջանի պետական կոնսերվատորիայում։ 1969-1971 թվականներին սովորել է Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում։ 1986-1989 թվականներին եղել է Ադրբեջանի երաժշտական ընկերության վարչության նախագահի առաջին պատգամավորը։ Ֆարհադ Բադալբեյլիի նախաձեռնությամբ ստեղծվեց Բաքվի արվեստի կենտրոնը։ 1987-1996 թվականներին եղել է կենտրոնի նախագահ։ Այնուհետև նա ստեղծեց Ադրբեջանի երաժշտական աշխատողների միությունը։ 1989 թվականից նա այս միության ղեկավարն է։
1995 թվականից հանդիսանում է «Ադրբեջանի մշակույթի բարեկամներ» հիմնադրամի անդամ։ 1971 թվականից Ֆարհադ Բադալբեյլին դասավանդում է Ադրբեջանի պետական կոնսերվատորիայում։ (1976-դոցենտ, 1983-պրոֆեսոր). 1991 թվականից Ֆարհադ Բադալբեյլին եղել է Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր։
Կոչումներ ու պարգևներ
խմբագրել- Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1972)
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990)
- «Պատվի նշան» օրդեն(1997)
- Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվավոր հրամանագիր (24.02.1979)[2]
- Պետական Մրցանակի Դափնեկիր(1986)
- պրոֆեսոր(1983)
- Ֆրանսիական գրականության և արվեստի շքանշան - (2000)[3]