Բարսեղ Եղիազարյանի բնակելի տուն
Բարսեղ Եղիազարյանի բնակելի տուն, պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան փողոցում[1]:
![]() ' | |
Գտնվում է | Երևան, Աբովյան փողոց |
Կառուցվել է | 1884 |
Շինության ձևը | Պատմամշակութային հուշարձան |
Կառուցել է | Վասիլի Միրզոյան |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՊատմությունԽմբագրել
Շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 1884 թվականին: Այն կառուցվել է Քաղաքային դումայի պատգամավոր, հասարակական գործիչ, վաճառական Բարսեղ Եղիազարյանի համար[2]: Աբովյանի փողոցին նայող գլխավոր ճակատը սիմետրիկ է, չնայած հորինվածքային տարրերին՝ ելուստներ, խորշեր, կենտրոնական պատշգամբ, կանոնավոր տեղաբաշխումն անցնում է պորտալի կողային դիրքից։ Կառույցն ունի զարդանախշային բազմապիսի մոտիվներ: Հատակագծի ընդհանուր պատկերում օգտագործվել է ժամանակաշրջանի քաղաքային շենքերին հատուկ T-ձև կոնֆիգուրացիան։ Սենյակների հիմնական խումբը՝ սրահը, հյուրասենյակը, ճաշասենյակը, ննջարանները, կցակազմված է երկու շարքով գլխավոր մասնաշենքում և իր խորշերով կողմնորոշված երեք ուղղությամբ[2]:
1914 թվականին Բարսեղ Եղիազարյանի ժառանգները տան երկրորդ հարկը տրամադրել են բարեգործական ընկերության անվան տակ հիմնված Հայկական հիվանդանոցին (30 մահճակալ), որը նախատեսված էր վիրավոր զինվորների համար: Այն կառավարում էր հայազգի 20 տիկնանցից բաղկացած կոմիտեն: Հիվանդանոցի տնօրենն է եղել Հովհաննես Հովհաննիսյանը։ Հիվանդանոցն աշխատել է 1918-1920 թվականներին[2]։ Հնաբնակների հավաստմամբ` 1918 թվականին հիվանդանոցն իր խնամքի տակ է առել նաև Սարդարապատի ճակատամարտի վիրավոր հերոսներին։ 1920-1937 թվականներին այս շենքում է հաստատվել Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեն: Այս շենքում են աշխատել Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարները, այդ թվում Աղասի Խանջյանը (1930-1936), Գևորգ Ալիխանյանը, Սարգիս Լուկաշինը (Սրապիոնյան), Աշոտ Հովհաննիսյանը, Հայկ Հովսեփյանը, Հայկազ Կոստանյանը։ Այս շենքում երկար տարիներ տեղակայված է եղել նաև Ստեփան Շահումյանի անվան պրոպագանդայի և քաղաքական լուսավորության տունը, 1981 թվականից՝ «Գիտություն» ընկերության վարչությունը[2]։
Հայաստանի անկախացումից հետո Բարսեղ Եղիազարյանի առանձնատունը սեփականաշնորհվել է. շենքը պատկանում է «Ֆոքսֆորդ» ընկերությանը: 2017 թվականին այս շենքում է տեղակայվել «Նոյյան տապան» գրախանութը:
Տես նաևԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ArmMonuments - Բնակելի տուն` Բարսեղ Եղիազարյանի»։ www.armmonuments.am։ Վերցված է 2017-02-17(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Աբովյան 8. առանձնատուն, իսկ 130 տարի անց` գրատուն. Երևանի ամենաարժեքավոր պատմական շենքերից մեկը - ankakh.com»։ ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2017-02-17
ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.6/178.4.9 |