Հովհաննես Հովհաննիսյան (վիրաբույժ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Հովաննիսյան (1865[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1935[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ վիրաբույժ։ Նրա պատվերով 1914-1917 թվականներին Երևանում կառուցվել է ԱՕԿՍ-ի շենքը, որն այն ժամանակ ծառայում էր որպես մասնավոր վիրաբուժական հիվանդանոց[2]։
Ծնվել է | 1865[1] |
---|---|
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1935[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարան (1891)[1] |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Անդամակցություն | Հայուհյաց բարեգործական ընկերություն[1] |
Կենսագրություն
խմբագրել1891 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1895 թվականին նշանակվել է Երևանի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ, աչքի հիվանդությունների ու վիրաբուժական բաժանմունքների վարիչ։ Կատարելագործվել է Մոսկվայի (1889 թվական), Բեռլինի (1904 թվական), Վիեննայի և Փարիզի (1906, 1908 թվականներ) վիրաբուժական կլինիկաներում։ 1911 թվականին Երևանում բացել է սեփական վիրաբուժական հիվանդանոց՝ 10 մահճակալով, որը գոյություն է ունեցել մինչև 1923 թվականը։ Եղել է հասարակական ակտիվ գործիչ, դպրոցական բժիշկ, Կովկասի հայոց բարեգործական ընկերության Երևանի բաժանմունքի նախագահ, քաղաքների միության Երևանի կոմիտեի բժշկական բաժնի վարիչ, Երևանի բժշկական ընկերության նախագահության անդամ։ Գրել է նաև վիրաբուժության տարբեր հարցերի վերաբերյալ աշխատություններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ ««ԱՕԿՍ-ի շենք»` կենդանի պատմություն». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2024-03-05-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 571)։ |