Սարգիս Լուկաշին
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Սարգիս Լուկաշին (Սրապիոնյան) (հունվարի 12, 1885, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 11, 1937[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ Ժողկոմխորհի նախագահ 1922-1925 թվականներին։
Սարգիս Լուկաշին | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1885 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 11, 1937[1][2] (52 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հեղափոխական |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի վարչապետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Sargis Lukashin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Փետրվարյան հեղափոխության օրերին ընտրվել է զինվորական կոմիտեի նախագահ։ 1918-1921 թվականներին ղեկավար աշխատանք է տարել Դոնի մարզում։ 1921-1922 թվականներին եղել է ՀԿԿ կենտկոմի քարտուղար։ Միաժամանակ ՀՍԽՀ Ժողտնտխորհի նախագահն էր։
1922-1925-ին՝ Լուկաշինի ժողկոմխորհի նախագահության շրջանում, երկիրը դեռևս գտնվում էր տնտեսական ծանր վիճակում։ Նրա առաջին գործը արդյունաբերական ձեռնարկությունների գործարկումն էր, որի նպատակով Լուկաշինը ձեռնամուխ եղավ Հայաստանում էներգետիկ բազայի ստեղծմանը. 1923 թվականին սկսվեցին կառուցվել հիդրոէլեկտրակայաններ։ Առաջինը Հրազդան գետի վրա կառուցված Երևանի հիդրոէլեկտրակայանն էր, որի շինարարությունն ավարտվեց 1926 թվականին, երբ Լուկաշինն այլևս վարչապետ չէր։
Լուկաշինի պաշտոնավարության շրջանում շարունակվեց ներգաղթը, որն սկսվել էր Ալեքսանդր Մյասնիկյանի գործունեության ընթացքում։ Հիմնականում հայրենիք տեղափոխվեցին Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Միջագետքում ապրող հայերը։
Հունվար 1925-ին կառավարությունից դուրս մղվելուց հետո, Լուկաշինը փոխադրվել է Թբիլիսի ու ստանձնել է Անդրֆեդերացիայի ժողկոմխորհի տեղակալի պաշտոնը։
Լուկաշինն էլ ստալինյան զոհերից եղավ։ Նա մեղադրվեց որպես «հակապետական գործիչ», «օպոզիցիային հարած» և 1937 թվականին գնդակահարվեց[3]։
Ծանոթագրություններ
խմբագրելՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ | ||
---|---|---|
ՆԱԽՈՐԴՈՂ | Սարգիս Լուկաշին | ՀԱՋՈՐԴՈՂ |
Ալեքսանդր Մյասնիկյան | 1922, մայիսի 21 - 1925, հունիսի 24 | Սարգիս Համբարձումյան |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 678)։ |