Բարդուղիմեոս Արտեմի Ֆանարջյան (սեպտեմբերի 1, 1898(1898-09-01) կամ 1898[1], Ախալցխա, Վրացական ԽՍՀ և Հայաստան[1] - ապրիլի 9, 1976(1976-04-09)[2], Երևան, Հայկական ԽՍՀ), հայ ռենտգենաբան, բժշկական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ռենտգենառադիո-ուռուցքաբանական ծառայության հիմնադիրը, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956)[3], ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1960), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940), Հայաստանում ռենտգենոլոգիայի և ռադիոլոգիայի հիմնադիրը։ ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։

Բարդուղիմեոս Ֆանարջյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1898(1898-09-01) կամ 1898[1]
Ախալցխա, Վրացական ԽՍՀ կամ Հայաստան[1]
Մահացել էապրիլի 9, 1976(1976-04-09)[2]
Երևան, Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունռենտգենաբան, գիտնական և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գործունեության ոլորտռադիոլոգիա[1], Ռենտգենաբանություն[1] և ուռուցքաբանություն[1]
Ալմա մատերԲաքվի պետական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Ինչով է հայտնիԳիտական հետազոտությունները վերաբերում են ստամոքս-աղիքային հիվանդությունների ռենտգենային ախտորոշման հարցերին։ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության բնագավառների հիմնադիրն է Հայաստանում։
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Երեխա(ներ)Վիկտոր Ֆանարջյան

ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Վիկտոր Ֆանարջյանի հայրն է։

Բարդուղիմեոս Ֆանարջյանի կիսանդրին նրա անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի առջև

Կենսագրություն

խմբագրել

Բարդուղիմեոս Ֆանարջյանը ծնվել է 1898 թվականի հունվարի 9-ին Ախալցխայում։ Նախնական կրթությունն ստացել է Աբասթումանում։ 1917 թվականին ավարտել է Թիֆլիսի առևտրական ուսումնարանը։ 1923 թվականին ընդունվել է Թիֆլիսի բժշկական համալսարան, այնուհետև 4-րդ կուրսից տեղափոխվել Բաքվի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 1924 թվականին։ 1925 թվականին Հայաստանի կառավարությունը հրավիրում է վերջինիս Երևան և գործուղում վերապատրաստման Գերմանիա։ Վերադառնալուց հետո Հանրապետական կլինիկական ինստիտուտին կից ձևավորում է ռենտգենառադիոբանության բաժանմունքը, իսկ 1927 թվականից՝ ռենտգենաբանության ամբիոնը[4]։ 1936 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1936)։ 1946 թվականից՝ իր նախաձեռնությամբ կազմակերպված ՀԽՍՀ առողջապահության նախարարության ռենտգենաբանության և ուռուցքաբանության (1977 թվականից՝ Բ․ Ա․ Ֆանարջյանի անվան) ԳՀԻ տնօրեն։ ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ, կենսաբանական (1956-1959), բժշկական (1960-1963) գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղար[5]։

Գիտական գործունեություն

խմբագրել

150 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ 21 մենագրության։ Աշխատանքները վերաբերում են ստամոքսի (քաղցկեղ, խոցային բորբոքումներ), բարակ և հաստ աղիքների, սրտի, թոքերի (քաղցկեղ, տուբերկուլոզ, թոքամզաբորբ, աթելեկտազ, սիլիկոզ), ոսկրային համակարգի հիվանդությունների ռենտգենախտաբանությանը, իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցության և չարորակ ուռուցքների բուժման հարցերին[6]։

Բացահայտել է ռենտգենյան ախտորոշմամբ 12-մատնյա աղիքի խոցի դիրքը որոշելու՝ «Բ․ Ա․ Ֆանարջյանի օրինաչափությունը»[5]։

Անդամակցություն

խմբագրել

Ֆանարջյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են նաև հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերը, ռադիոկենսաբանության բաժանմունքը, սրտաբանության ԳՀԻ-ն։ Եղել է «էքսպերիմենտալ և կլինիկական բժշկության հանդեսի» խմբագիրը, Ռենտգենաբանների, ռադիոլոգների և ուռուցքաբանների գիտական ընկերության, ինչպես նաև համամիութենական մի շարք գիտական ընկերությունների նախագահ[7][8]։

1971 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ռենտգենաբանների և ռադիոլոգների գիտական ընկերության նախագահության պատվավոր անդամ[5]։

Պարգևներ

խմբագրել

Աշխատանքներ

խմբագրել
  • Рентгенодиагностика, 1951
  • Рентгенодиагностика заболеваний органов грудной клетки, Е․, 1957;
  • Рентгенодиагностика заболеваний пищеварительного тракта, т․ 1-2, Е․, 1961-1964;
  • Значение рентгеновых лучей в диагностике некоторых заболеваний внутренних органов, 1972
  • Рентгенодиагностика, 2 изд․, Е., 1977[9]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=397
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  4. А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 49. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 ՀՍՀ գլխավոր խմբագրություն (1986). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջեր հատոր 12, 615.
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  7. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  8. «Կոչումով բժիշկ». Ֆանարջյաններ
  9. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Բարդուղիմեոս Ֆանարջյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.

Գրականություն

խմբագրել
  • Соколов Ю․ Н․ "Памяти Варфоломея Артемьевича Фанарджяна (к 80-летию со дня рождения)", «Вестник рентгенологии и радиологии», 1978, № 6, с․ 90 - 92․