Վիկտոր Բարդուղիմեոսի Ֆանարջյան (մարտի 30, 1929, Թիֆլիս - մարտի 6, 2003), հայ ֆիզիոլոգ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1984), ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ (1978 թվականից), Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1980), Բարդուղիմեոս Ֆանարջյանի որդին։ Ավելի քան 370 գիտական աշխատությունների և 5 մենագրությունների հեղինակ[1]։

Վիկտոր Բարդուղիմեոսի Ֆանարջյան
Viktor Fanardjyan.jpg
Ծնվել է1929, մարտի 30
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է2003, մարտի 6
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունֆիզիոլոգ
ԾնողներԲարդուղիմեոս Ֆանարջյան
ԵրեխաներՍերգեյ Ֆանարջյան

ԳործունեությունԽմբագրել

 
Վիկտոր Ֆանարջյանի հուշատախտակը Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի պատին

Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը 1951 թվականին։ 1955 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1965 թվականից տնօրենի տեղակալ, 1967 թվականից կենտրոնական նյարդային համակարգի լաբորատորիայի վարիչ, ապա տնօրեն (1974-1978 թթ. և 1983 թվականից)։

1978-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահը, իսկ 1994 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ[1]։

Գիտական աշխատանքները վերաբերվում են նյարդային գործունեության, մասնավորապես ուղեղիկի և ուղեղաբնի գոյացությունների ինտեգրատիվ մեխանիզմների հետազոտմանը։ Վիկտոր Ֆանարջյանը ժամանակակից մեթոդական մակարդակով էապես լրացրել և վերանայել է մի շարք հիմնարար հարցեր, որոնք վերաբերում են ուղեղիկի կենտրոնաձիգ և կենտրոնախույս համակարգերի կազմակերպմանը, նրա սեփական ինտեգրատիվ գործունեությանը, ուղեղաբնային մի շարք շարժիչ զգացությունների՝ կարմիր կորիզի, անդաստակային կորիզների, դիմային նյարդի կորիզի, տեսաթմբային կորիզների և ենթակեղևային այլ կառուցվածքների սինապտիկ կազմակերպմանը։

Առաջ է քաշել պայմանական կապի ռեցեպտորային տարբերակումը և կենտրոնախույս մասնագիտացումն ապահովող երկու անջատ համակարգերի առկայության վարկածը։ Ցույց է տվել սկզբունքորեն նոր՝ ուղեղիկ-կեղևային ուղու առկայությունը, պայմանավորված տեսաթումբ-կեղևային ոչ առանձնահատուկ պրոյեկցիաների ակտիվացմամբ։ Ուսումնասիրել է ուղեղիկի և ուղեղաբնի մի շարք կառուցվածքների փոխհարաբերությունների բջջային մեխանիզմները։

Վիկտոր Ֆանարջյանը եղել է ուղեղի ուսումնասիրության գծով Միջազգային կազմակերպության Սովետական ազգային կոմիտեի (ԻԲՐՈ) անդամ, «Ինտերմոզգ» պրոբլեմային հանձնաժողովում թեմայի ազգային կուրատորը, Ի. Պ. Պավլովի անվան համամիութենական ֆիզիոլոգիական ընկերության կենտրոնական խորհրդի նախագահության, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի կոմպլեքսային պրոբլեմների վերաբերյալ ԽՍՀՄ ԳԱ գիտական խորհրդի բյուրոյի անդամ, «Ուղեղիկի կառուցվածքային և ֆունկցիոնալ կազմակերպումը» խնդրով պարբերաբար հրավիրվող Համամիութենական սիմպոզիումի կազմակերպիչ ու ղեկավար[2]։

ԱշխատություններԽմբագրել

  • Մարդու ֆիզոլոգիայի հիմունքները, Երևան, 1998 (համահեղինակ):
  • Регуляторные механизмы восходящего влияния мозжечка, Е., 1966;
  • О нейронной организации эфферентных систем мозжечка, Л., 1975;
  • Интегративные механизмы мозжечка, в кн. Частная физиология нервной системы, Л., 1983;
  • Das Kleinhim und das unsperifische thalamo-kortikale System., Hett. 3, Lpz., 1966;
  • Mechanisms Regulating the Activity of, Facial Nucleus Motoneurones - 2.
  • Synaptic Activation from the Caudal Trigeminal Nucleus, «Neuroscience*, vol. 9, № 4,
  • Нейронная организация ядра лицевого нерва. Физиологические аспекты (1992)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 28։ ISBN 99930-1-001-7 
  2. «Կոչումով բժիշկ». Ֆանարջյաններ

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։