Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն

Բ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ստեղծվել է 1946 թվականին, Երևանում։ 1977 թվականին ինստիտուտն անվանվել է հիմնադիր ակադեմիկոս Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվամբ։

Բ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
National Oncology Center after B. Fanarjian, Panorama.jpg
Տեսակկազմակերպություն և հաստատություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
Հիմնադրված1946[1]
Կայքoncology.am

ՊատմությունԽմբագրել

1981 թվականին ինստիտուտը տեղափոխվել է նորակառույց շենքերի համալիր, որտեղ գործում են 15 վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, ռադիոթերապիայի և 10 ախտորոշիչ բաժանմունքներ, պոլիկլինիկա, զանազան օժանդակ ծառայություններ։ 1985 թվականին ինստիտուտը վերանվանվել է Ուռուցքաբանության Գիտական Կենտրոն, 2004 թվականից՝ հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի հետ միաձուլվելուց հետո, կոչվում է Բ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն (ՈւԱԿ)։ Ունի 570 աշխատակիցներ՝ 160 բժիշկ, որոնցից 75-ը բժշկական գիտությունների դոկտորներ և թեկնածուներ[2]։

ԲաժանմունքներԽմբագրել

  • Համալիր ախտորոշման բաժանմունք - Բաժանմունքում իրականացվում են գերձայնային հետազոտություններ՝ որովայնի, կոնքի օրգանների (ինչպես նաև ներհեշտոցային), կրծքագեղձերի, վահանաձև գեղձի, փափուկ հյուսվածքների, հոդերի, պերիֆերիկ ավշային հանգույցների, համակարգչային շերտագրում, ինչպես նաև կոնտրաստավորմամբ, ոսկրային համակարգի ռենտգենյան հետազոտություններ; մամոգրաֆիկ հետազոտություն։
  • Ռենտգեն ախտորոշման բաժանմունք
    • Կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական ախտորոշում
    • Ոսկրա-հոդային համակարգի ռենտգենաբանական ախտորոշում
    • Ստամոքս-աղիքային համակարգի ռենտգենաբանական ախտորոշում
    • Միզա-սեռական օրգանների ռենտգենաբանական ախտորոշում
  • Կլինիկական պաթոմորֆոլոգիական բաժանմունք
    • Բջջաբանական հետազոտություն տարբեր օրգան համակարգերում
    • Հետվիրահատական նյութերի և բիոպսիաների հետազոտություն,
    • Շտապ /ներվիրահատական/ հյուսվածքաբջջաբանական հետազոտություն,
    • Իմունահիստոլոգիական հետազոտություն էստրոգեն և պրոգեստերոն ընկալիչների, HER 2 - NEO օնկոպրոտեինի, Ki-67 բջջապրոլիֆերացիայի որոշում։
  • Վերակենդանացման բաժանմունք
  • Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել