Բաշիր Սաֆար օղլի Սաֆարով (ադրբ.՝ Bəşir Səfər oğlu Səfərov, մարտի 11, 1925(1925-03-11), Ռուստով, Guba District, Ադրբեջան - մարտի 23, 1969(1969-03-23), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասան, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1968), Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի Աֆակ Բաշիրղիզու հայրը[1][2]։

Բաշիր Սաֆարօղլի
ադրբ.՝ Bəşir Səfəroğlu
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1925(1925-03-11)
ԾննդավայրՌուստով, Guba District, Ադրբեջան
Մահացել էմարտի 23, 1969(1969-03-23) (44 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կրոնիսլամ
Մասնագիտությունթատրոնի դերասան և կինոդերասան
Պարգևներ և
մրցանակներ
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
ԵրեխաներԱֆակ Բեշիրկըզը
 Bashir Safaroglu Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բաշիր Սաֆարօղլին ծնվել է 1925 թվականի մարտի 11-ին Բաքվում[3]։ Մասնակցել է Նիյազ Շարիֆովի թատրոններում գործող ադրբեջանական խմբերի ներկայացումներին։ 1944 թվականին մտել է արտիստական ընկերության խմբի մեջ։ Որոշ ժամանակ անց նա ընդունվեց երաժշտական թատրոն՝ որպես դերասան։ Բեմական առաջին ուսուցիչներն են եղել Աղաելի Դադաշևը և Լութֆալի Աբդուլլաևը[4]։

Իր բեմական գործունեության ընթացքում կերտել է բազմաթիվ դերեր, ինչպես՝ Մոհսուն («Հարսը արժե հինգ դրամ», Մամեդ Սաիդ Օրդուբադի), Չիքո («Քետո և Քոտե», Վլադիմիր Դոլիձե), Մաշադի Իբադ («Սա չլինի, նա լինի», Ուզեիր Հաջիբեկով), Նաջաֆ («Կռունկներ», Ռուստամ Սուլեյման և Սեիդ Ռուսթամով), Ղադիր, Գյուլիմսարով («Ուլդուզ», Սաբիթ Ռահման և Սուլեյման Ալեսկերով), Սալյանսկի (Մահարրամ Ալիզադե և Ֆիքրեթ Ամիրով), Հաջի Ղարա («Ագահ», Միրզա Ախունդով և Շամսի Բադալբեկլի), Քազբեք («Մեր գյուղի երգը», Քարիմ Քարիմով և Զաքիր Բաղըրով), Միր Իսմաիլ («Ոսկու փնտրողներ», Հասան Սեյիդբեկլի և Թոֆիկ Կուլիև

1964 թվականի հունիսի 29-ին Բաշիր Սաֆարօղլին արժանացել է Ադրբեջանի վաստակավոր արտիստ, իսկ 1968 թվականի հունիսի 25-ին ` Ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը։

Բաշիր Սաֆարօղլին մահացել է 1969 թվականի մարտի 23-ին Բաքվում։

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Այգյուն» (1960),
  • «Տարօրինակ պատմություն» (1960),
  • «Որտեղ է Ահմեդ» (1963),
  • «Ուլդուզ» (1964),
  • «Հրաշալի է ապրել» (1966),
  • «Նասրեդին Խոջայի 12 գերեզման» (1966),
  • «Բաշիր Սաֆարօղլի» (1969),
  • «Դերասանուհու ժպիտը» (1974);

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաշիր Սաֆարօղլի» հոդվածին։

Արտաքին հղումներ խմբագրել