Աֆաղ Բաշիր ղիզի Սաֆարովա (ադրբ.՝ Afaq Bəşir qızı Səfərova, օգոստոսի 15, 1955(1955-08-15), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի թատրոնի և կինոյի դերասանուհի, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի (1993), «Փառքի» շքանշանի դափնեկիր (2013)‚ Նախագահի պատվավոր թոշակառուն (2015), Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանի պրոֆեսոր, Ադրբեջանի պետական երաժշտական թատրոնի դերասանուհի[1];

Աֆաղ Բաշիրղիզի
ադրբ.՝ Afaq Bəşirqızı
Ծնվել էօգոստոսի 15, 1955(1955-08-15) (68 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Բեշիր Սաֆարօղլու
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Աֆաղ Բաշիրղիզին ծնվել է 1955 թվականին Բաքվում, ադրբեջանցի դերասան Բաշիր Սաֆարօղլիու ընտանիքում։ 1972 թվականին ավարտել է թիվ 20 միջնակարգ դպրոցը։ 1974-1979 թվականներին սովորել է Ադրբեջանի պետական արվեստի ինստիտուտում (ներկայումս` Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան)[2]։

Որպես դերասանուհի նրա կարիերան սկսվել է 1973 թվականին Լենքորանի պետական դրամատիկական թատրոնում։ 1975 թվականին նա հրավիրվել է Սումգայիթի պետական դրամատիկական թատրոն։ Դերասանուհին այստեղ աշխատել է մինչև 1989 թվականը։ Աֆաղ Բաշիրղիզին ներկայումս աշխատում է Ադրբեջանի պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում (ներկա Ադրբեջանի պետական երաժշտական թատրոն)[3]։

Աֆաղ Բաշիրղիզին նաև խաղացել է մի շարք ֆիլմերում։ Որպես կինոյի դերասանուհի նրա կարիերան սկսվել է «Բեշիր Սաֆարօղլու» ֆիլմով՝ խաղալով Աֆաղի դերը[4]։

1989 թվականի մայիսի 17-ին Ադրբեջանի թատերական արվեստի և կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստի կոչման։ 1993 թվականին արժանացել է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել