Մամեդ Սաիդ Օրդուբադի (ադրբ.՝ Məmməd Səid Ordubadi), Մամեդ Հաջի աղա օղլի, մարտի 24, 1872, Օրդուբադ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 1, 1950, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀՄ), ադրբեջանական խորհրդային գրող։ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1938)[1]։

Մամեդ Սաիդ Օրդուբադի
Məmməd Səid Ordubadi
Ծննդյան անունՄամեդ Հաջի աղա օղլի
Ծնվել էմարտի 24, 1872(1872-03-24)
ԾննդավայրՈրդուար, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 1, 1950(1950-05-01) (78 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Մասնագիտությունլրագրող, գրող, բանաստեղծ և դրամատուրգ
Լեզուադրբեջաներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Ժանրերբանաստեղծություն
ԹեմաներԳրել է հոգվորականության և կրոնի դեմ ստեղծագործություններ
Ուշագրավ աշխատանքներ«Երկու տղաների ճանապարհորդությունը Եվրոպա», «Դժբախտ միլիոնատերը», «Մշուշապատ Թավրիզ», «Պայքարող քաղաքը», «Ընդհատակյա Բաքուն» և այլն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Mammad Said Ordubadi Վիքիպահեստում

Ստեղծագործություններ խմբագրել

Առաջին անգամ տպագրվել է 1903 թվականին։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։ Սկզբնական շրջանում գրել է բանաստեղծություններ։ Իր ստեղծագործություններում գրողը պայքարել է կրոնի, հոգևորականության, ազնվականության դեմ։ 1914 թվականին նա ուղարկվել է Սամարա։ Իր ստեղծագործություններում հրապարակում էր հակահայկական և պանիսլամական մտքեր։

«Երկու տղաների ճանապարհորդությունը Եվրոպա» (1908), «Դժբախտ միլիոնատերը» (1914) վեպերում արտահայտված են լուսավորական գաղափարներ, տրված է ֆեոդ, իրանի բռնապետ, վարչակարգի քննադատությունը։ «Մշուշապատ Թավրիզ» (1933–48, հայ. հրտ, գիրք 1, 1936), «Պայքարող քաղաքը» (1938), «Ընդհատակյա Բաքուն» (1940) վեպերը պատկերում են ազատագրական շարժումը Ադրբեջանում և Բաքվի պրոլետարիատի հեղափոխական պայքարը։

Բանաստեղծ Նիզամուն է նվիրված «Սուր և գրիչ» (մաս 1–2, 1946–1948) վեպը։ Օրդուբադին գրել է նաև դրամատուրգիական և այլ գործեր։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի և «Պատվո նշան» շքանշաններով։ 1920 թվականից սկսած դարձել է թերթի գլխավոր խմբագիրը «Yeni yol» (Նոր ուղի) — Բաքվի կոմիտեի երգեհոն։ Եղել է ԱԶԱՊՊ ընկերության անդամ նրա ստեղծման օրվանից։ 1926 թվականին Օրդուբադը գրել է պիեսա բյուրոկրատիզմի և խորհրդային բարքերի մասին։

1935 թվականին գրել է լիբրետո «Նարգիզ» օպերայի համար։ Իր պոեմներում և վիպերգերում վերջին տարիներին Օրդուբադիի մոտ առաջացել է մի միտք աշխատավոր հայերի, վրացիների, թուքերի (Արարատ) կապի մասին խորհրդային Կովկասի հետ, նկարում էր ադրբեջանական բուրժուազիայի մասին (Գերեզմանոց)։ «Թուր և փետուր» վեպը (1946-1948), որում ներկայացված է միջնադարյան Ադրբեջանը, նվիրված է Նիզամի պոետին։ Ինչպես նաև գրել է դրամատուրգիական ստեղծագործություններ, լիբրետո օպերա և օպերետ. Ադրբեջանական լեզվով թարգմանել է Ալեքսանդր Սրգեյովիչ Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Աշոտ Հակոբյանի ստեղծագործությունները, և պարգևատրվել է Լենինի, «Հարգանքի նշան» շքանշանով և այլ մեդալներով։

Հիշատակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամեդ Սաիդ Օրդուբադի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։