Բանբերի, քաղաք Ավստրալիայի Արևմտյան Ավստրալիա նահանգում։ Հանդիսանում է Բանբերի քաղաքային տարաածքի կենտրոնը։ Բնակչությունը՝ 68 248 մարդ (2011 թ.-ի տվյալներով)[3]։

Բանբերի
Տեսակքաղաք և metropolitan area?
Երկիր Ավստրալիա[1]
ՎարչատարածքԱրևմտյան Ավստրալիա[1]
ԲԾՄ5 մետր
Մակերես138,7 կմ²
Կազմված էCity of Bunbury? և Bunbury?
Մասն էSouth West?
Անվանված էHenry William St Pierre Bunbury?[2]
Քարտեզ
Քարտեզ
Հացահատիկի(չաշխատող հղում) պահեստ

Կլիմա խմբագրել

Բանբերին գտնվում է Ավստրալիայի հարավ-արևմուտքում, Հնդկական օվկիանոսի ափին, Քոլի գետի գետաբերանից ոչ այդքան հեռու։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բանբերի
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 27,6 27,8 25,9 22,8 19,8 17,7 16,8 17,1 18,1 19,9 22,9 25,6 21,8
միջին նվազագույնը (°C) 15,2 15,4 14,3 12,2 10,4 9,2 8,4 8,4 9,2 10,3 12,2 13,9 11,6
տեղումների քանակը (մմ) 11,1 11,8 21,9 46,4 128,1 182,9 170,6 123,6 80,4 54,1 21,2 13,7 870,7
Աղբյուր՝ http://reg.bom.gov.au/climate/averages/tables/cw_009514.shtml

Պատմություն խմբագրել

Մինչև եվրոպեոիդների հայտնվելը այս հողերը բնակեցված էին ավստրալիայի աբորիգեններով։ Այսօրվա Բանբերի շրջան այցելած առաջին եվրոպացինները եղել են ֆրանսիացի ծովագնաց Լուի դե Ֆրեյնսինեի գիտարշավի անդամները (1803թ)[4]։ Դե Ֆրեյնսինեն այս տարածքը անվանեց Պորտ Լեշենո ի պատիվ գիտարշավի մասնակից, ֆրանսիացի բուսաբան և թռչնաբան՝ Ժան Բատիստ Լեշենոյի։ Ծովածոցը, դե Ֆրեյնսինեի նավերից մեկի անունով, կոչվեց «Աշխարհագրագետ»։

1829 թ․-ին ցամաքով այստեղ եկան բժիշկ Ալեքսանդր Քոլին և լեյտենանտ Պրեստոնը։ Մի փոքր ուշ այստեղ եղավ Ջեյմս Սթիրլինգը՝ Արևմտյան Ավստրալիայի առաջին նահանգապետը, ում հրամանով այստեղ կառուցվել է ռազմական ամրոց։ 1836 թ․-ին ամրոցը կոչվում էր «Բանբերի», լեյտենանտ Հենրի Վիլիամ Սենթ-Պեր Բանբերիի անունով, ով բարդ հետազոտություն է կատարել Պինջարայից մինչև այսօրվա Բանբերի ընկած տեղանքում[4][5]։

1838 թ.-ին արդեն Բանբերիում հայտնվել էին Առաջին ազատ քաղաքացիական նորաբնակները։ 1851-1868 թթ. քաղաքը արագ աճեց այստեղ աքսորված հանցագործների թվաքանակի հաշվին։ Բանբերիի տնտեսական աճին նպաստեց ինչպես մեծ աշխատուժի առկայությունը, այնպես էլ «ոսկե տենդ»-ը որ գտնվում էր Դոնիբրուկ քաղաքի մոտ և այնտեղ երկաթուղու անցկացումը[4]։ 1900 թ.-ին Բանբերին ստացավ թաունի կարգավիճակ (անգլ.՝ town):

Հաջորդ տասնամյակում, որպես նավահանգիստ, Բանբերիի դերը աճեց[4]։

Բնակչություն խմբագրել

2011 թվականի տվյալներով Բանբերիում բնակվում է 68 248 մարդ։ 2009-2010 թթ․ քաղաքում մշտական բնակություն հաստատեց ևս 2150 մարդ։ Վերջին տարիներին Բանբերին բնակչության թվի աճի տեմպով Ավստրալիայի քաղաքների մեջ զբաղեցնում է առաջին տեղը[3]։

Տեսարժան վայրեր խմբագրել

Առավել իմաստալի տեսարժան վայրերի շարքում են «Թագավորի խրճիթ-թանգարանը»(«Коттедж Кинга»)[6], «Ռոուզ» հյուրանոցը[7], Սբ․ Մարկ եկեղեցին (1824 թ․) և հին կառանը[8]։

Մշակույթ խմբագրել

1987 թ․-ից քաղաքում՝ 1897 թ․-ին կառուցված շենքում գործում է Տեղական արհեստների պատկերասրահ[9]։ Իր գործունեությունն է ծավալում նաև մշակութային և զվարճանքների կենտրոն՝ Centre stage-ը։ Բանբերիում գործում է նաև Տեղական զվարճությունների կենտրոն[10]՝ կատակերգական, երաժշտական և թատերական կոլեկտիվներով, Grand Cinemas Bunbury վեց կինոդահլիճների զուգակցությամբ և այլն[11][12]։

Հայտնի բնակիչներ և բնիկներ խմբագրել

  • Փաուլ Բարնարդ՝ Ավստրալիական ֆուտբոլի պրոֆեսիոնալ խաղացող
  • Մուրեյ Գուդվին՝ պրոֆեսիոնալ Կրիկետ խաղացող
  • Ջոն Ֆորեստ՝ ավստրալիացի ճանապարհորդ և պետական գործիչ
  • Թրոյ Էլդեր՝ պրոֆեսիոնալ Մականախաղ խաղացող
  • Նատալի Բար՝ ավսրալիացի լրագրողուհի և հեռուստահաղորդավար
  • Բերի Շեֆերդ՝ պրոֆեսիոնալ Կրիկետ խաղացող
  • Արիստոս Պապանդրոլակիս՝ Surprise Chef խոհարարական հեռուստահաղորդման շեֆ-խոհարար և հաղորդավար
  • Սառա-Մարիա Ֆեդել՝ Ավստրալիայում հայտնի դերասանուհի և տարբեր իրական շոուների(реалити-шоу) մասնակից
  • Լեոն Բեյքեր՝ Ավստրալիական ֆուտբոլի պրոֆեսիոնալ խաղացող
  • Ադամ Հանթեր՝ նույնպես խաղում է Ավստրալիայի ֆուտբոլի հավաքականներից մեկում
  • Բոբ Մաումիլ՝ ավստրալիացի ռադիոհաղորդավար
  • Մարկ Վորթինգտոն՝ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
  • Կայլ Ռեյմերս, Նեվիլ Ջետա, Ջեյմ Բենել և Բեն Հոուլետ՝ ավստրալիացի ֆուտբոլիստներ
  • Նոել Բրանինգ ՝ ավստրալիացի հեռուստահաղորդավար
  • Կորտին Իտոն՝ ավստրալիացի դերասանուհի և ֆոտոմոդել

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC50210
  2. Cammilleri C. (unspecified title) — 1966.
  3. 3,0 3,1 «City unprepared for population boom: Mayor» (անգլերեն). Bunbury Mail. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «History of Bunbury» (անգլերեն). Bunbury Visitor Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. Reed, A.W. Place Names of Australia. — A.H & A.W.Reed. — Sydney, NSW, 1973. — С. 48. — ISBN 0-589-07115-7
  6. «King Cottage Museum» (անգլերեն). Bunbury Visitor Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. «The Rose Hotel» (անգլերեն). Bunbury Visitor Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. «Featured Wood Gallery & Museum» (անգլերեն). Bunbury Visitor Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  9. «Bunbury Regional Art Galleries» (անգլերեն). Bunbury Visitor Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  10. «Bunbury Regional Entertainment Centre» (անգլերեն). Bunbury Visitor Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  11. «Heritage and Culture» (անգլերեն). Bunbury Visitor Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  12. «The Arts» (անգլերեն). Bunury Visitor Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  13. «History of the relationship between Bunbury and her Sister City, Setagaya» (PDF) (անգլերեն). City of Bunbury. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանբերի (Ավստրալիա)» հոդվածին։