Ջեյմս Ֆրեզեր Սթիրլինգ (անգլ.՝ James Frazer Stirling, ապրիլի 22, 1926(1926-04-22)[1][2][3][…], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - հունիսի 25, 1992(1992-06-25)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ճարտարապետ։ 1981 թվականին արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի։

Ջեյմս Սթիրլինգ
անգլ.՝ James Stirling
Ի ծնեանգլ.՝ James Frazer Stirling
Ծնվել էապրիլի 22, 1926(1926-04-22)[1][2][3][…]
ԾննդավայրԳլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունիսի 25, 1992(1992-06-25)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼիվերպուլի համալսարան, Liverpool College of Art? և Calderstones School?
Ուշագրավ աշխատանքներNeue Staatsgalerie?
Պարգևներ
 James Stirling Վիքիպահեստում

Կյանք և գործունեություն խմբագրել

 
Երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց, Շտուտգարտ

Ծնվել է Գլազգոյում։ Ծննդյան թիվը նշվում է 1926 թ.-ը[5], սակայն ճարտարապետի վաղեմի ընկերը` Քոլին Ուիլսոնը, ավելի ուշ հայտարարել է, որ նա ծնվել է 1924 թվականին[6]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միացել է ռազմաօդային զորաջոկատին։ Պատերազմի ժամանակ Սթիրլինգը երկու անգամ վիրավորվել է, որից հետո վերադարձել է Անգլիա։

Սթիրլինգը ճարտարապետություն է ուսանել 1945-1950 թվականներին Լիվերպուլի համալսարանում։ 1956 թվականին Սթիրլինգը Ջեյմս Հոուենի հետ թողնում է «Լայոնս, Իսրայել և Էլիս» շինարարական ընկերությունում ճարտարապետի օգնականին պաշտոնը` առանձին գործունեություն ծավալելով։ Նրանք հիմնում են «Սթերլինգ և Հոուեն» գրասենյակը, որի առաջին նախագիծը` Langham House Close-ը (1955-58), ընդունվում է որպես բրուտալ ճարտարապետության դրսևորում, ինչի հետ, սակայն, երկու ճարտարապետներն էլ չեն համաձայնում[7]։ Նրանց համագործակցության մեկ ուրիշ դրսևորում էր Լեսթերի համալսարանի ինժեներության դպրոցը (1959-1963), որը հայտնի է իր տեխնոլոգիական և երկրաչափական առանձնահատկություններով, եռաչափ գծագրերի օգտագործմամբ։ Նախագիծը Սթիրլինգին ճանաչում է բերում։ Այս շրջանում նա տարվում է մոդեռնիզմով և բրուտալիզմով։

 
Քեմբրիջի համալսարանի պատմության ֆակուլտետ

1963 թվականին Սթիրլինգն ու Հոուենը առանձնանում են։ Սթիրլինգը սկսում է համագործակցել Մայքլ Ուիլֆորդի հետ։ Սթիրլինգը ստեղծում է հաջողակ երկու նախագիծ` Քեմբրիջի համալսարանի պատմության ֆակուլտետի շենքը և Օքսֆորդի քոլեջի Ֆլորի շենքը։

1970-ական թվականներին ճարտարապետի ոճական ուղղվածությունը փոխվում է։ Այդ շրջանի նրա նախագծերը աչքի են ընկնում անտիկ ճարտարապետության և բարոկկոյին բնորոշ գծերով, ավելի շեշտվում են գույնն ու զարդապատկերը։ Դրա լավագույն դրսևորումը Շտուտգարտի պետական նոր պատկերասրահի շենքն է (1984)։ Նույն ոճով են կառուցված նաև Բեռլինի սոցիալական հետազոտությունների կենտրոնը (1988), անգլիական մի քանի թանգարաններ, Շտուտգարտի` երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցը։

Ջեյմս Սթիրլինգը Պրիցկերի ճարտարապետական մրցանակի երրորդ մրցանակակիրն է[8]։ 1996 թվականից Մեծ Բրիտանիայում կազմակերպվում է ճարտարապետության ամենամյա մրցանակաբաշխություն, որ կոչված է նրա անունով։

Նշանավոր նախագծեր խմբագրել

 
Պետական նոր պատկերասրահ, Շտուտգարտ
  • Լեսթերի համալսարանի ինժեներության ֆակուլտետ, 1959
  • Սուրբ Էնդրյուի համալսարանի հանրակացարան, 1964
  • Քեմբրիջի համալսարանի պատմության ֆակուլտետ, 1968
  • Օքսֆորդի արքայական քոլեջի Ֆլորի մասնաշենք, 1971
  • Շտուտգարտի պետական նոր պատկերասրահ, 1976
  • Բեռլինի սոցիալական հետազոտությունների կենտրոն, 1987
  • Գրադարան Փարիզում, 1989

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
  4. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  5. Wilford and Muirhead, p. 306
  6. Colin St John Wilson, 'James Stirling: in Memoriam', Architectural Review, p.18 "James Stirling was born in 1924 - a time when architecture plunged into the most profound revaluation in 500 years. It was epitomised by two events: in 1925 Le Corbusier built the Pavilion de l'Esprit Nouveau and in 1927 Bijvoet & Duiker completed the Zonnestraal Sanatorium in Hilversum.
  7. Wilford and Muirhead (1994), Introduction, pp. 7-10
  8. Pritzker Prize announcement 15 April 1981, retrieved 24-10-2009

Գրականություն խմբագրել

  • * Դ. Կ. Սամին 100 մեծագույն ճարտարապետներ։ Մ., 2001

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Սթիրլինգ» հոդվածին։