Կակաո

Կակաոյի ծառ
(Վերահղված է Կակաոյի ծառից)
Կակաոյի ծառ
Կակաոյի ծառ
Կակաոյի ծառ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Փիփերթազգիներ (Malvaceae)
Ենթաընտանիք Byttnerioideae
Տրիբա Theobromateae
Ցեղ Theobroma
Տեսակ Կակաոյի ծառ (T. cacao)
Միջազգային անվանում
Theobroma cacao

Կակաո (իսպ.՝ cacao), (հայերեն՝ Այմարնուշ,Տուրմենի), ստերկուլայինների ընտանիքի թեոբրոմին ցեղի բույս։ Կակաոյի ունդերի սերմերն ունեն դառը, տտիպ համ, որը պայմանավորված է դաբաղանյութերի և թեոբրոմինի առկայությամբ։ Ունդերն ունեն մանուշակագույնից մինչև մոխրագույն և սպիտակ գունավորում։

Համային հատկությունները լավացնելու համար նոր հավաքած, փափուկ մասերից ազատված սերմերը 2-7 օր ֆերմենտացնում են։ Կենսաքիմիական բարդ պրոցեսների շնորհիվ ունդերը դառնում են շագանակագույն (տարբեր երանգների), ձեռք են բերում դուրեկան բույր և համ։ Այնուհետև ունդերը պլանտացիաներում չորացնում են արևի տակ կամ տաքացված օդով։

Կակաոն արժեքավոր սննդային հումք է։ Միջուկը պարունակում է ջուր՝ 4-6 %, ճարպ, կակաոյի յուղ՝ 51-54 %, օսլա՝ 7-10 %, գլյուկոզ, ֆրուկտոզ՝ 1-2 %, սպիտակուց՝ 10-12 %, թեոբրոմին, կոֆեին՝ 1-1,5 %, դաբաղանյութեր՝ 4-7 %, թթուներ՝ 1-2 %, հանքային նյութեր՝ 2-3 %։ Կակաոյի մաքրված, տեսակավորված և ջերմամշակված ունդերից ստանում են կակաոյի յուղ և շոկոլադ, իսկ մնացած քուսպից՝ կակաոյի փոշի։

Կակաոյի ծառ խմբագրել

Աճում է արևադարձային շրջաններում՝ Աֆրիկայում, Ամերիկայում, ինչպես նաև Ճավա, Ցեյլոն կղզիներում։

Աճ խմբագրել

1 հեկտարի վրա աճում է 600-700 ծառ, որոնցից յուրաքանչյուրը տարվա ընթացքում տալիս է 3 կգ կակաո։

Չոկոլատլ խմբագրել

Տեղացիներն այդ ծառի բույսից՝ կակաոյից պատրաստում են մի խմիչք, որին անվանում են չոկոլատլ, այդտեղից էլ առաջացել է շոկոլադ անվանումը։

Գրականություն խմբագրել

  • Ալբերտ Փարսադանյան, «Գիտելիքների շտեմարան», 3-րդ հատոր, էջ 296
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կակաո» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կակաո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 188