Բահաթուր Բահաթրյան
Բահաթուր Ավետիսի Բահաթրյան (ապրիլի 16, 1872, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1934, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ մաթեմատիկոս։
Բահաթուր Բահաթրյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1872 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1934 (62 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան և Ժնևի համալսարան (1896) |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Աշխատավայր | Գևորգյան Հոգևոր Ճեմարան և Երևանի պետական համալսարան |
ԿենսագրությունԽմբագրել
Բահաթուր Բահաթրյանը ծնվել է Շուշիում։ 1890 թվականին ավարտել էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Երկու տարի Բուլղարիայում ուսուցչություն անելուց հետո, 1892 թվականին ընդունվել և 1896 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, 1896-1899 թվականներին՝ Գենտի (Բելգիա) ինժեներական դպրոցը։ 1899-1914 թվականներին որպես ինժեներ աշխատել է Բաքվում, Սամարղանդում, Անդրկասպյան երկրամասում և Սիբիրում՝ զբաղվելով գլխավորապես ոսկու և նավթի հետախուզությամբ։ 1914 թվականին հրավիրվել է էջմիածնի Գևորգյան ճեմարան՝ որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ։ Ճեմարանը փակվելուց հետո, 1918 թվականից աշխատել է Երևանի տարբեր դպրոցներում։ 1923 թվականից Երևանի պետական համալսարանում դասախոսել է բարձրագույն հանրահաշիվ, թվերի տեսություն և մաթեմատիկական անալիզ։ Զբաղվել է հայ մաթեմատիկայի պատմության հարցերով, մասնավորապես՝ Անանիա Շիրակացու մաթեմատիկական ձեռագրերի ու ժողովրդական հաշվումների մեթոդների ուսումնասիրությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 247)։ |