Ջավախքի լեռնաշղթա

լեռնաշղթա Վրաստանում և Հայաստանում
(Վերահղված է Խոնավ լեռներից)

Ջավախքի լեռներ (վրաց.՝ ჯავახეთის ქედი), Ապոց լեռներ, Դավակրան, Դավաղռան, Դավաղրան, Խոնավ լեռներ, Կանգառք, Կանգարաց լեռներ, Կանգարք, Կանգարքի լեռներ, Կեչուտի լեռնաշղթա, Կեչուտի լեռներ, Կլարջեթի, Կորի Մոկրի, Մթին լեռներ, Ջավախեթիայի լեռներ, Ջավախեթիի լեռներ, Ջավախեթի լեռնաշղթա, Ջավախեթի լեռներ, Ջավախթի լեռնաշղթա, Քյաքոլի լեռ, հրաբխային լեռնաշղթաների շարք է Վրաստանի հարավում և Հայաստանի Լոռու, Շիրակի մարզերի սահմանագլխին։

Ջավախքի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Վրաստան և  Հայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ, Շիրակի մարզ, Սամցխե-Ջավախեթի մարզ և Քվեմո Քարթլիի մարզ
ԼեռնաշղթաՓոքր Կովկաս
Բարձրություն (ԲԾՄ)3196 մետր
Երկարությունմոտ 50 կմ
Մեծագույն գագաթԱչքասար
Քարտեզ
Քարտեզ

Լեռնաշղթայի երկարությունը մոտավորապես 50 կմ է և ձգվում է Թրիալեթից մինչև Բազումի լեռնաշղթա։ Այստեղ են Աշոցքի և Լոռվա սարահարթերը։

Ամենաբարձր գագաթը Աչքասարն է, ծովի մակերևույթից 3196 մ բարձր։ Մյուս նշանակալի գագաթներն են՝ Լեյլի սարը (3154 մ), Էմլեկլին (3054 մ), Գարանլիգ (3039 մ), Աղրիգար (2973 մ), Շամբիանի (2923 մ)։ Ջավախքի լեռնաշղթան հայտնի է նաև իր ջրվեժներով։ Թաց լեռներ անունը պայմանավորված է դրանով։ Լեռնաշղթան հիմնականում ծածկված է ալպյան մարգագետիններով և կանաչ արոտավայրերով։ Բազմաթիվ են փոքրիկ լճերը Ջավախքի լեռնաշղթայի վրա և նրա շրջակայքում[1][2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 102 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 770 — 992 էջ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջավախքի լեռնաշղթա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 72