Քարախաչի լեռնանցք, Կարախաչի լեռնանցք, Ղարախաչի լեռնանցք, Քարախաչ, լեռնանցք Հայաստանի Շիրակի մարզում, Ջավախքի և Գոգարանց լեռների միջև։ Հարթաշեն գյուղից 4 կմ արևելք, Գյումրի քաղաքից մոտ 25 կմ հյուսիս-արևելք։ Ունի 2273 մ բարձրություն[1]։ Շիրակի և Լոռու դաշտերը կապում է միմյանց, Ախուրյան գետի վերին հոսանքի ավազանը միացնում է Ձորագետի ավազանին։ Քարախաչի լեռնանցքով է անցնում Գյումրի-Տաշիր ավտոխճուղին։ Ձմռանը հաճախ փակվում է[2]։

Քարախաչի լեռնանցք
Տեսակլեռնանցք
Երկիր Հայաստան
ՎարչատարածքՇիրակի մարզ
ԲԾՄ2273 մետր
ԼեռնաշղթաՋավախքի լեռներ և Գոգարանց լեռնաշղթա
Քարտեզ
Քարտեզ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 131 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 312 — 916 էջ։