Պուշկինի լեռնանցք
Պուշկինի լեռնանցք, Բեզոբդալի լեռնանցք, Բզովդալի լեռնանցք, Դվալի լեռնանցք, լեռնանցք Հայաստանի Լոռու մարզում, Բազումի լեռնաշղթայի արևելյան մասում՝ 2038 մ բարձրության վրա։ 1963 թ. շահագործման է հանձնվել հեռուստատեսային աշտարակը օդերևութաբանական կայանով։ Այն ունի 181,0 մ բարձրություն։ Պուշկինի լեռնանցքի և նրա տակ կառուցված ավտոխճուղային թունելը (երկարությունը՝ 1830 մ) շահագործման հանձնվեց 1971 թ. նոյեմբերի 30-ին և Փամբակի հովիտը կապում է Լոռու դաշտին[1]։ 2002 թ. շահագործման հանձնվեց Հայաստանում առաջին հողմաէլեկտրակայան, այն ունի ընդհանուր 2,4 մեգավատտ հզորություն։
Պուշկինի լեռնանցք | |
---|---|
Պուշկինի լեռնանցքը Բազումի լեռներից | |
Տեսակ | լեռնանցք |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Լոռու մարզ |
ԲԾՄ | 2038 մետր |
Լեռնաշղթա | Բազումի լեռներ |
Անվանված է | Ալեքսանդր Պուշկին |
Անվանում
խմբագրելԿոչվել է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի անունով, որը 1829 թվականին էրզրում ճանապարհորդելիս այստեղ հանդիպել է ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունը սայլով Իրանից Թբիլիսի տեղափոխողներին։ Հանդիպման վայրում կառուցված է աղբյուր-հուշարձան[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 101 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 370 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |