Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չքնաղ (այլ կիրառումներ)
Չքնաղ, գետ Հայաստանի Լոռու մարզում, Ձորագետի աջ վտակը։ Սկիզբ է առնում Բազումի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 2420 մ բարձրությունից։ Երկարությունը 28 կմ է, ջրհավաք ավազանը՝ 163 կմ²։ Հոսում է Լոռու դաշտով և Ստեփանավան քաղաքի մոտ միանում Ձորագետին։ Սնումը խառն է՝ հալոցքային (41 %), անձրևային (30 %) և ստորերկրյա (29 %), վարարումը՝ մայիս-հուլիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 58 %-ը։ Տարեկան միջին ծախսը 2,56 մ³/վ է, հոսքը՝ 82,5 միլիոն մ³։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 74)։
|