Բաբկեն Սիմոնյան (մանկավարժ)

հայ մանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաբկեն Սիմոնյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բաբկեն Կարապետի Սիմոնյան (1910, Առատաշեն, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1942):

Բաբկեն Սիմոնյան
Ծնվել է1910
ԾննդավայրԱռատաշեն, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Բաբկեն Սիմոնյանը ծնվել է 1910 թվականին, Էջմիածնի շրջանի Առատաշեն գյուղում։ 1932 թվականին Էջմիածնի գյուղատնտեսական տեխնիկումն ավարտելուց հետո նշանակվել է ծննդավայրի դպրոցի ուսմասվար, դասավանդել մաթեմատիկա։ 1933-1939 թվականներին աշխատել է Ղազախական ԽՍՀ-ում որպես տարրական դպրոցի վարիչ և ուսուցիչ։ 1939 թվականին տեղափոխվել է Հայկական ԽՍՀ, աշխատել Հրազդանի շրջանի Ջրառատի, այնուհետև Էջմիածնի շրջանի Տարոնիկի դպրոցներում[1]։

Սիմոնյանը զինվորական ծառայության է զորակոչվել 1941 թվականի դեկտեմբերին և մեկնել գործող բանակ։ Ծառայել է հրետանային գնդում, մասնակցել Կերչ թրակղզու պաշտպանական մարտերին։ 1942 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Մայիսի 17-ին վիրավորվել է և ուղարկվել դաշտային հոսպիտալ՝ ապաքինման։ 1943 թվականի մայիսին, Թբիլիսիի հրետանային ուսումնարանն ավարտելուց հետո, լեյտենանտի կոչումով գործուղվել է 409-րդ հայկական դիվիզիա։ Նույն թվականի նոյեմբերին նշանակվել է 3-րդ Ուկրաինական ռազմաճակատում հակատանկային մարտկոցի հրամանատար։ 1944 թվականի օգոստոսին 2-րդ և 3-րդ Ուկրաինական ռազմաճակատները ջախջախել են Յաշ-Քիշինևի շրջանում կռվող գերմանական խոշոր զորամիավորումները։ Մարտերում ցուցաբերած խիզախության համար Սիմոնյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Ռումինիայում, Բուլղարիայում, Հարավսլավիայում, այնուհետև Հունգարիայում, Բալատոնի շրջանում մարտական գործողություններում խիզախության ու մարտկոցը հմուտ ղեկավարելու համար Սիմոնյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ 1945 թվականին նրանց զորամասը մտնում է Ավստրիա, և այստեղ էլ դիմավորել է մեծ հաղթանակը[1]։

1946 թվականին Սիմոնյանը զորացրվել է բանակից և վերսկսել մանկավարժական գործունեությունը։ Երկար տարիներ Էջմիածնի 4-րդ սովխոզի դպրոցում աշխատել է որպես ուսմասվար և մաթեմատիկայի ուսուցիչ։ 1976 թվականին անցել է կենսաթոշակի[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել