Սեպիա
Սեպիա, լատ․՝ sepia, բաց դարչնագույն ներկանյութ՝ ծովային փափկամորթների թանաքապարկից։ Օգտագործել են եվրոպական գեղանկարիչները 18-րդ դարից։ 20-րդ դարում սեպիան փոխարինվել է ջրաներկի տիպի բազմերանգ ներկով, որ ստացվում է արհեստական ճանապարհով։ Սեպիան է կոչվում նաև 18-րդ դարի կեսից Եվրոպայում տարածված գրաֆիկական տեխնիկայի տեսակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեպիա» հոդվածին։ |