Աֆրիկյան ազգերի գավաթ 2021
Աֆրիկյան ազգերի գավաթ 2021, Աֆրիկյան ազգերի գավաթի 33-րդ խաղարկությունը, որը սկսվել է հունվարի 9-ին և ավարտվել է 2022 թվականի փետրվարի 6-ին՝ Կամերունում։ Ի սկզբանե մրցաշարի անցկացման վայրի համար պայքարում էին երեք պետություններ՝ Ալժիրը, Կոտ դ'Իվուարը և Գվինեան։ Արդյունքում ընդունվեց Կոտ դ'Իվուարի հայտը, իսկ Գվինեային տրվեց 2023 թվականի Աֆրիկյան ազգերի գավաթի անցկացման թույլտվություն։ Սակայն Կամերունում բռնկված ապստամբությունների պատճառով 2019 թվականի Աֆրիկյան ազգերի գավաթը անցկացվեց Եգիպտոսում։ Այդպիսով բոլոր հաջորդող մրցաշարերը կայանալու են ամեն երկու տարին մեկ․ Կամերունում անցկացվել է 2021 թվականին, Կոտ դ'Իվուարում կանցկացվի 2023 թվականին, իսկ Գվինեայում՝ 2025 թվականին[1]։ 2020 թվականին COVID-19 համավարակի պատճառով մրցաշարը տեղափոխվել էր 2021 թվականի հունվար։ Ավելի ուշ մրցաշարը կրկին հետաձգվել է՝ այս անգամ մինչև 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներ[2]։
Աֆրիկյան ազգերի գավաթ 2021 արաբ․՝ 2021كأس الأمم الأفريقية لكرة القد ֆր.՝ Coupe d'Afrique des nations de football 2021 անգլ.՝ 2021 Africa Cup of Nations | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Կամերուն |
Քաղաքներ | 5 |
Մարզադաշտեր | 6 |
Մրցաշրջանի ժամկետ | 2022 թվականի հունվարի 9 — փետրվարի 6 |
Մասնակիցներ | 24 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Սենեգալ (1-րդ) |
Փոխչեմպիոն | Եգիպտոս |
Երրորդ տեղ | Կամերուն |
Չորրորդ տեղ | Բուրկինա Ֆասո |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 52 |
Խփված գոլեր | 100 (1.92 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Վենսան Աբուբաքր (8 գոլ) |
Լավագույն խաղացող | Սադիո Մանե |
← 2019 2023 → |
Մրցաշարի ձևաչափ
խմբագրելԱռաջին փուլում 24 հավաքականներ բաժանվել են վիճակահանության միջոցով։ Կազմվել է 6 խումբ՝ յուրաքանչյուրում 4 հավաքական։
Պայքարը փլեյ-օֆֆ փուլում շարունակել են այն թիմերը, որոնք իրենց խմբերում զբաղեցրել են առաջին և երկրորդ հորիզոնականները, ինչպես նաև այն չորս լավագույն թիմերը, որոնք զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը (3-րդ հորիզոնական զբաղեցրած այն թիմերը որոնք շարունակել են պայքարը, որոշվել են խմբային փուլում վաստակած միավորների քանակով)։ Լրացուցիչ ցուցանիշները հաշվի են առնվել միայն 2 կամ ավել թիմերի հավասարության դեպքում։
1/8 եզրափակչից սկսած՝ հիմնական ժամանակի ավարտից հետո ոչ-ոքի արդյունքի դեպքում ավելացվել է լրացուցիչ երկու խաղակես՝ յուրաքանչյուրը 15 րոպե ժամանակով։ Եթե լրացուցիչ ժամանակի ավարտից հետո կրկին գրանցվել է հավասար հաշիվ, ապա հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոցների միջոցով։
Մասնակիցներ
խմբագրելՀավաքական | Որակավորման միջոց | Որակավորման ամսաթիվ | Մասնակցություն | Անընդմեջ | ՎԵրջին անգամ | Լավագույն արդյունք |
---|---|---|---|---|---|---|
Կամերուն | Կազմակերպիչ | 2019 թվականի հունվարի 8 | 20 | 4 | 2019 | Չեմպիոն (1984, 1988, 2000, 2002, 2017) |
Սենեգալ | I խմբում 1-ին հորիզոնական | 2020 թվականի նոյեմբերի 15 | 16 | Եզրափակչի մասնակից (2002, 2019) | ||
Ալժիր | H խմբում 1-ին հորիզոնական | 2020 թվականի նոյեմբերի 16 | 19 | 5 | Չեմպիոն (1990, 2019) | |
Մալի | A խմբում 1-ին հորիզոնական | 2020 թվականի նոյեմբերի 17 | 12 | 8 | Եզրափակչի մասնակից (1972) | |
Թունիս | J խմբում 1-ին հորիզոնական | 20 | 15 | Չեմպիոն (2004) | ||
Բուրկինա Ֆասո | B խմբում 1-ին հորիզոնական | 2021 թվականի մարտի 24 | 12 | 1 | 2017 | Եզրափակչի մասնակից (2013) |
Գվինեա | A խմբում 2-ին հորիզոնական | 13 | 2 | 2019 | Եզրափակչի մասնակից (1976) | |
Կոմորյան կղզիներ | G խմբում 2-ին հորիզոնական | 2021 թվականի մարտի 25 | Չեմպիոն | |||
Գաբոն | D խմբում 2-ին հորիզոնական | 8 | 1 | 2017 | Քառորդ եզրափակիչ (1996, 2012) | |
Գամբիա | D խմբում 1-ին հորիզոնական | Չեմպիոն | ||||
Եգիպտոս | G խմբում 1-ին հորիզոնական | 25 | 3 | 2019 | Չեմպիոն (1957, 1959, 1986, 1998, 2006, 2008, 2010) | |
Գանա | C խմբում 1-ին հորիզոնական | 23 | 2 | Չեմպիոն (1963, 1965, 1978, 1982) | ||
Հասարակածային Գվինեա | J խմբում 2-ին հորիզոնական | 3 | 1 | 2015 | 4-րդ հորիզոնական (2015) | |
Զիմբաբվե | H խմբում 2-ին հորիզոնական | 5 | 3 | 2019 | Խմբային փուլ (2004, 2006, 2017, 2019) | |
Կոտ դ'Իվուար | K խմբում 1-ին հորիզոնական | 2021 թվականի մարտի 26 | 24 | 9 | Չեմպիոն (1992, 2015) | |
Մարոկկո | E խմբում 1-ին հորիզոնական | 18 | 3 | Չեմպիոն (1976) | ||
Նիգերիա | L խմբում 1-ին հորիզոնական | 2021 թվականի մարտի 27 | 19 | 2 | Չեմպիոն (1980, 1994, 2013) | |
Սուդան | C խմբում 2-ին հորիզոնական | 2021 թվականի մարտի 28 | 9 | 1 | 2012 | Չեմպիոն (1970) |
Մալավի | B խմբում 2-ին հորիզոնական | 2021 թվականի մարտի 29 | 3 | 2010 | Խմբային փուլ (1984, 2010) | |
Եթովպիա | K խմբում 2-ին հորիզոնական | 2021 թվականի մարտի 30 | 11 | 2013 | Չեմպիոն (1962) | |
Մավրիտանիա | E խմբում 2-ին հորիզոնական | 2 | 2019 | Խմբային փուլ (2019) | ||
Գվինեա Բիսաու | I խմբում 2-ին հորիզոնական | 3 | 2019 | Խմբային փուլ (2017, 2019) | ||
Կաբո Վերդե | F խմբում 2-ին հորիզոնական | 3 | 1 | 2015 | Քառորդ եզրափակիչ (2013) | |
Սիերա Լեոնե | L խմբում 2-ին հորիզոնական | 2021 թվականի հունիսի 15 | 1996 | Խմբային փուլ (1994, 1996) |
Մարզադաշտեր
խմբագրելԴուալա | Յաունդե | |||
---|---|---|---|---|
Յապոմա Մարզադաշտ | Օլեմբե մարզադաշտ | Ահմադ Ահիջոյի անվան մարզադաշտ | ||
Տարողունակություն․ 50,000 | Տարողունակություն․ 60,000 | Տարողունակություն․ 42,500 | ||
Գարուա | Բաֆուսամ | Լիմբե | ||
Ռումդե Աջիա մարզադաշտ | Կուեկոնգ մարզադաշտ | Լիմբե մարզադաշտ | ||
Տարողունակություն․ 30,000 | Տարողունակություն․ 20,000 | Տարողունակություն․ 20,000 | ||
Մրցավարներ
խմբագրել- Մուստաֆա Գորբալ
- Էլդեր Մարտինշ դե Կարվալյու
- Ջոշուա Բոնդո
- Պասիֆիկ Նդաբիհավենիմանա
- Բակարի Գասսամա
- Դանիել Լարյեվա
- Մարիո Էսկոբար
- Մահմուդ Զաքարիա
- Ամին Օմար
- Ջաննի Սիկազվե
- Բլեյս Նգվա
- Պիտեր Վավերու
- Նդալա Նգամբո
- Ահմադ Հիրալյալ
- Բեյդա Դաանե
- Բուբու Տրաորե
- Ռեդուան Ժիյեդ
- Սալիմա Մուկանսանգա
- ԲԵրնարդ Կամիլ
- Մագետտ Ն'Դիայ
- Իսսա Սի
- Սադոկ Սելմի
- Բամլակ ՏԵսսեմա
- Վիկտոր Գոմես
Խմբային փուլ
խմբագրելՅուրաքանչյուր խմբի լավագույն թիմերը՝ երրորդ հորիզոնական զբաղեցրած 4 լավագույն թիմերի հետ անցնում են 1/8 եզրափակաիչ։
Հանդիպումների սկսման ժամանակները նշված են Արևմտաաֆրիկական ժամանակով (UTC+1)։
Թայ-բրեյք
խմբագրելՄիավորների հավասար լինելու դեպքում ռեյտինգի որոշման նպատակով հաշվի են առնվում թայ-բրեյքի հետևյալ կրիտերիաները[3]․
- Հավասար միավորներ ունեցող թիմերի վաստակած միավորները միմյանց միջև կայացած հանդիպումներում․
- Հավասար միավորներ ունեցող թիմերի գոլերի տարբերությունը միմյանց միջև կայացած անհատական հանդիպումներում․
- Հավասար միավորներ ունեցող թիմերի գոլերը միմյանց միջև կայացած հանդիպումներում․
- Եթե երկուսից ավել թիմեր ունեն հավասար քանակությամբ միավորներ և վերոնշյալ կրիտերիաների կիրառումից հետո դեռևս պահպանվում է հավասարությունը, ապա վերոթվարկյալ կրիտերիաները կիրառվում են այդ ենթաբազմության թիմերի շրջանակներում․
- Գոլերի տարբերությունը՝ խմբային փուլի բոլոր հանդիպումերում․
- Գոլերը՝ խմբային փուլի բոլոր հանդիպումներում․
- Վիճակահանություն․
Չեմպիոն
խմբագրելԱֆրիկյան ազգերի գավաթ 2021 |
---|
Սենեգալ առաջին տիտղոս |
Ռմբարկուներ
խմբագրել- 8 գոլ
- 5 գոլ
- 3 գոլ
|
- 2 գոլ
|
|
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստներ
խմբագրելԱմեն հանդիպումից հետո ընտրվում է այն ֆուտբոլիստը որը իրեն լավագույնս է դրսևորել։
Խմբային փուլ — 1-ին տուր | Խմբային փուլ — 2-րդ տուր | Խմբային փուլ — 3-րդ տուր | Փլեյ օֆֆ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղացող | Հանդիպում | Խաղացող | Հանդիպում | Խաղացող | Հանդիպում | Խաղացող | Հանդիպում |
Վենսան Աբուբաքր | 2:1 | Կարլ Տոկո-Էկամբի | 4:1 | Ռոբերտո Լոպես | 1:1 | Բլատի Տուրե | 1 (7):1 (6) |
Կեննի Ռոշա Սանտուշ | 0:1 | Բլատի Տուրե | 0:1 | Ամանուել Յոհանես | 1:1 | Յուսեֆ Մսակնի | 0:1 |
Սադիո Մանե | 1:0 | Նաբի Կեյտա | 0:0 | Չարլս Տոմու | 0:0 | Մուսա Բարոու | 0:1 |
Նաբի Կեյտա | 1:0 | Գաբադինյո Մանգո | 2:1 | Ջերալդ Տակվարա | 2:1 | Յուսուֆ Մ′Չագմա | 2:1 |
Սոֆիան Բուֆալ | 1:0 | Սալիմ Բեն-Բոյնա | 2:0 | Ջիմ Ալլեվինա | 2:2 | Բամբա Դիենգ | 2:0 |
Աարոն Բուլենձա | 0:1 | Անդրե Այու | 1:1 | Բեն-Նաբուան | 2:3 | Աշրաֆ Հակիմի | 2:1 |
Կելեչի Իհեանաչո | 1:0 | Մոյզես Սիմոն | 3:1 | Ուիլյամ Տրոստ-Էկոնգ | 0:2 | Մուհամեդ էլ-Նենի | 0 (4):0 (5) |
Ալի Աբու Էշրեյն | 0:0 | Մուհամեդ Սալահ | 0:1 | Ահմեդ Հեգազի | 1:0 | Պաբլո Գանետ | 0 (5):0 (6) |
Մուհամեդ Կամարա | 0:0 | Նիկոլյա Պեպե | 2:2 | Ֆրանկ Կեսիե | 3:1 | Կարլ Տոկո-Էկամբի | 0:2 |
Ժան Սերի | 0:1 | Իվան Սալվադոր | 0:1 | Իվան Սալվադոր | 0:1 | Բլատի Տուրե | 1:0 |
Իբրահիմ Մունկորո | 0:1 | Իվ Բիսումա | 1:1 | Բաբուկար Գայե | 1:0 | Մուհամեդ Սալահ | 2:1 |
Մուսա Բարոու | 0:1 | Վահբի Հազրի | 4:0 | Մուսսա Դումբիա | 2:0 | Նամպալի Մենդի | 3:1 |
Սադիո Մանե | 1:3 | ||||||
Մուհամեդ Աբդել Մոնեմ | 0 (1):0 (3) | ||||||
Բերտրան Տրաորե | 3 (3):3 (5) | ||||||
Մուհամեդ Աբու-Գաբալ | 0 (4):0 (2) |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Nations Cup: 2019, 2021 and shock 2023 hosts unveiled by Caf». bbc.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Диана Валавичюте. «Кубок африканских наций—2021 перенесён на 2022 год». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Regulations of the Africa Cup of Nations» (PDF). Confederation of African Football. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մրցաշարի պաշտոնական կայքը(անգլ.)(ֆր.)(արաբ.)