Ֆրանկ Կեսիե (ֆր.՝ Franck Kessié, դեկտեմբերի 19, 1996(1996-12-19)[1][2], Ouragahio, Կոտ դ'Իվուար), կոտ դ'իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ֆրանկ Կեսիե
Franck Kessié
Կեսիեն Կոտ դ'Իվուարի հավաքականի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Franck Yannick Kessié
Քաղաքացիությունը Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1996(1996-12-19)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Ouragahio, Կոտ դ'Իվուար
Հասակ 183 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 79
Պատանեկան կարիերա
2010-2014 Կոտ դ'Իվուար Ստելա դ'Աջամե
2015 Իտալիա Ատալանտա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Կոտ դ'Իվուար Ստելա դ'Աջամե 10 (3)
2015-2019 Իտալիա Ատալանտա 30 (6)
2015-2016   Իտալիա Չեզենա 38 (4)
2017-2019   Իտալիա Միլան 71 (12)
2019-ներկա Իտալիա Միլան 16 (1)
Ազգային հավաքական
2013 Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար Մ17 5 (0)
2015 Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար Մ20 4 (0)
2014-ներկա Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 40 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 16-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 16-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Ատալանտա խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Կեսիեն սկսել է կոտ դ'իվուարական Ստելա դ'Աջամեում։ 2015 թվականի հունվարի 29-ին նա 3 տարվա պայմանագիր կնքեց իտալական Ատալանտայի հետ[4]։ Օգոստոսի 26-ին Կեսիեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Չեզենա[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 19-ին՝ Ասկոլիի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 31-ին՝ Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[7][8]։ Դեկտեմբերի 19-ին Կեսիեն գոլի հեղինակ դարձավ Տերնանայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[9]։ 2016 թվականի մայիսի 2-ին նա գոլ խփեց Պրո Վերչելիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[10]։ Չեզենայի կազմում Կեսիեն անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2016-17 մրցաշրջանում Կեսիեն վերադարձավ Ատալանտա՝ դառնալով թիմի հիմնական կազմի խաղացող[11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2016 թվականի օգոստոսի 13-ին՝ Իտալիայի գավաթի Կրեմոնեզեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[12][13]։ Օգոստոսի 19-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2021 թվականը[14][15][16]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Լացիոյի դեմ խաղում[17]։ Այս խաղում Կեսիեն դարձավ դուբլի հեղինակ, սակայն Ատալանտան պարտվեց 4-3 հաշվով[18][19]։ Սեպտեմբերի 11-ին կոտ դ'իվուարցին գոլ խփեց Տորինոյի դեմ հանդիպման 82-րդ րոպեին[20]։ Սեպտեմբերի 26-ին նա կարմիր քարտ ստացավ Կրոտոնեի դեմ խաղում[21]։ Նոյեմբերի 20-ին Կեսիեն գրավեց Ռոմայի դարպասը խաղի 90-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[22]։ 2017 թվականի փետրվարի 25-ին նա հեռացվեց խաղադաշտից Նապոլիի դեմ խաղւմ՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 67-րդ րոպեին[23]։ Ատալանտայի կազմում Կեսիեն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ[24]։

Միլան խմբագրել

2017 թվականի հունիսի 2-ին Կեսիեն ակզբից՝ 2 տարվա վարձավճարով[25][26][27], ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Միլան[28][29][30]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի ԿՍ Ունիվերսիտատյայի դեմ խաղում[31][32]։ Իր առաջին գոլը Միլանի կազմում խփեց օգոստոսի 20-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[33][34]։ 2018 թվականի հունվարի 21-ին Կեսիեն դուբլ ձևակերպեց Կալյարիի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[35]։ Մայիսի 9-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Յուվենտուսի դեմ խաղում[36], սակայն Միլանը պարտվեց 4-0 հաշվով[37][38]։ Մայիսի 13-ին կոտ դ'իվուարցին գոլ խփեց Ատալանտայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[39]։ Իր առաջին մրցաշրջանում Կեսիեն անցկացրեց 54 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[40]։

2018 թվականի օգոստոսի 31-ին Կեսիեն գոլ խփեց Ռոմայի դեմ խաղում՝ օգնելով Միլանին հաղթել 2-1 հաշվով[41][42]։ 2019 թվականի հունվարի 16-ին նա կարմիր քարտ ստացավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[43], իսկ Միլանը պարտվեց 1-0 հաշվով[44][45]։ Ապրիլի 13-ին Կեսիեն խփեց Լացիոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[46][47]։ Մայիսի 26-ին կոտ դ'իվուարցին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՍՊԱԼ-ի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով[48][49]։ 2018-19 մրցաշրջանում Կեսիեն անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխացման հեղինակ[50]։

2019 թվականի հոկտեմբերի 5-ին Կեսիեն գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում՝ օգնելով Միլանին հաղթել 2-1 հաշվով[51][52]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կեսիեն ներկայացրել է Կոտ դ'Իվուարը երիտասարդական հավաքականներում։ Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Սիերա Լեոնեի դեմ խաղում[53][54]։ Հոկտեմբերի 15-ին նա հեռացվեց խաղադաշտից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 47-րդ րոպեին[55]։ 2017 թվականի հունվարին Կեսիեն մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[56][57][58]՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 3 հանդիպումներում, իսկ Կոտ դ'Իվուարը դուրս մնաց խմբային փուլից[59][60]։

2019 թվականի ամռանը Կեսիեն մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[61][62]՝ անցկացնելով 5 հանդիպում և 3 գոլային փոխանցման հեղինակ դառնալով խմբային փուլի Նամիբիայի դեմ խաղում[63][64], իսկ Կոտ դ'Իվուարը հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Ալժիրին[65][66]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Կեսիեն խփեց 2019 թվականի նոյեմբերի 16-ին՝ Նիգերի դեմ խաղում[67][68]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[69]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չեզենա 2015–16 Սերիա B 37 4 0 0 37 4
Ատալանտա 2016–17 Սերիա A 30 6 1 1 31 7
Միլան 2017–18 37 5 5 0 12 0 54 5
2018–19 34 7 4 0 3 0 1 0 42 7
2019–20 16 1 0 0 16 1
Ընդհանուր 87 13 9 0 15 0 1 0 112 13
Կարիերայի ընդհանուր 154 23 10 1 15 0 1 0 180 24

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[70]

Կոտ դ'Իվուար
Տարի Խաղեր Գոլեր
2014 4 0
2016 6 0
2017 13 0
2018 5 0
2019 12 1
Ընդհանուր 40 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 16, 2019 Ֆելիքս Ուֆուե-Բուանյի մարզադաշտ, Աբիջան, Կոտ դ'Իվուար   Նիգեր 1–0 1–0 Աֆրիկայի գավաթ 2021 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Միլան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Côte d'Ivoire - F. Kessié - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Stella Club : Kessié signe à l'Atalanta Bergame - Afrik-foot.com : l'actualité du football africain». www.afrik-foot.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  5. Calcio, A.C. Cesena (2015 թ․ օգոստոսի 26). «Kessie è un giocatore del Cesena». Cesena Calcio - Sito Ufficiale (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «Ascoli Calcio - Cesena FC, Sep 19, 2015 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  7. «Cesena FC - SS Virtus Lanciano, Oct 31, 2015 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  8. «AC Cesena v SS Virtus Lanciano 1924 Live Commentary & Result, 31/10/2015, Serie B | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «Cesena FC - Ternana Calcio, Dec 19, 2015 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  10. «Cesena FC - FC Pro Vercelli 1892, May 2, 2016 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  11. «Atalanta, Gasperini scopre il jolly Kessie, ivoriano che sogna Yaya Touré». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  12. «Atalanta BC - US Cremonese, Aug 13, 2016 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  13. «Atalanta Bergamasca Calcio v US Cremonese Live Commentary & Result, 13/08/2016, Coppa Italia | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  14. «Kessie extends Atalanta deal | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  15. ITASportPress, Redazione. «Ufficiale, Atalanta: Kessiè rinnova fino al 2021». ITA Sport Press (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  16. Mediagol11. «Atalanta, ufficiale: rinnovo quinquennale per il gioiello Kessie. Era stato accostato anche al Palermo». Mediagol (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. «Atalanta BC - SS Lazio, Aug 21, 2016 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  18. «Atalanta 3-4 Lazio». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  19. «Atalanta vs Lazio | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  20. «Atalanta BC - Torino FC, Sep 11, 2016 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  21. «FC Crotone - Atalanta BC, Sep 26, 2016 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  22. «Atalanta BC - AS Roma, Nov 20, 2016 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  23. «SSC Napoli - Atalanta BC, Feb 25, 2017 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  24. «Franck Kessie | Football Stats | AC Milan | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  25. Milan, AC. «OFFICIAL: KESSIE IS NOW RED AND BLACK | AC Milan». AC Milan. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  26. «Ivory Coast's Franck Kessie joins AC Milan from Atalanta». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  27. «AC Milan sign Franck Kessie from Atalanta on initial two-year loan deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  28. «OFFICIAL: AC Milan sign Premier League target Kessie from Atalanta | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  29. «AC Milan make Kessie 2nd summer signing». ESPN.com. 2017 թ․ հունիսի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  30. Jones, Matt. «Franck Kessie, AC Milan Agree to 2-Year Loan Contract with Mandate to Buy». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  31. «CS Universitatea Craiova - AC Milan, Jul 27, 2017 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  32. «Newcomers Ricardo Rodriguez, Franck Kessie lift Milan past FC U Craiova». ESPNFC.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  33. «FC Crotone - AC Milan, Aug 20, 2017 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  34. «Kessie, Cutrone, Suso in form as Milan begins Serie A campaign with win». ESPNFC.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  35. «Cagliari Calcio - AC Milan, Jan 21, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  36. «Juventus FC - AC Milan, May 9, 2018 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  37. 37,0 37,1 Reuters (2018 թ․ մայիսի 9). «Juventus thrash Milan 4-0 to seal record 13th Coppa Italia victory». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  38. Dudko, James. «Juventus Win 4th Straight Coppa Italia with 4-0 Win over AC Milan». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  39. «Atalanta BC - AC Milan, May 13, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  40. «Franck Kessie | Football Stats | AC Milan | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  41. «AC Milan - AS Roma, Aug 31, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  42. «Cutrone comes off the bench to deliver Milan win». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  43. «Juventus FC - AC Milan, Jan 16, 2019 - Supercoppa Italiana - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  44. «Juventus beats Milan to win Italian Super Cup in Jeddah». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  45. CNN, Euan McKirdy. «Ronaldo back to winning ways with Italian Super Cup final triumph». CNN. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  46. «AC Milan - SS Lazio, Apr 13, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  47. Milan, A. C. «KESSIE PENALTY ENOUGH TO BEAT LAZIO». AC Milan. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  48. «SPAL - AC Milan, May 26, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  49. «SPAL 2 AC Milan 3: Kessie brace not enough for Champions League place». FotMob. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  50. «Franck Kessie | Football Stats | AC Milan | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  51. «Genoa CFC - AC Milan, Oct 5, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  52. Lewis, Ollie (2019 թ․ հոկտեմբերի 5). «Pepe Reina the hero in frantic AC MIlan win over Genoa». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  53. «Ivory Coast - Sierra Leone, Sep 6, 2014 - Africa Cup of Nations qualification - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  54. «Ivory Coast - Sierra Leone results 06.09.2014 - Foot Live». footlive.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  55. «Ivory Coast - Democratic Republic of the Congo, Oct 15, 2014 - Africa Cup of Nations qualification - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  56. Wright, Joe. «Wilfried Zaha in Ivory Coast Africa Cup of Nations plan | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  57. «Zaha named in Cote d'ivoire preliminary squad». www.beinsports.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  58. «AFCON 2017: Zaha, Bailly in Cote d'Ivoire's provisional squad». Kawowo Sports (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  59. «Morocco beat Ivory Coast 1-0 to reach the Africa Cup of Nations quarter-finals and knock out the champions». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  60. CNN, Matias Grez and Henry Young. «AFCON 2017: Reigning champion Ivory Coast eliminated in group stages». CNN. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  61. «Africa Cup of Nations: Bony named in Ivory Coast's final squad» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  62. «Ivory Coast announces final squad for 2019 AFCON». Ahram Online. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  63. «Namibia - Ivory Coast, Jul 1, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  64. «AFCON 2019: Wilfried Zaha on target as Ivory Coast beat Namibia to reach knockout stages». Eurosport UK. 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  65. «Ivory Coast - Algeria, Jul 11, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  66. «Africa Cup of Nations: Ivory Coast 1-1 Algeria (AET - Algeria win 4-3 on pens)» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  67. «Ivory Coast - Niger, Nov 16, 2019 - Africa Cup of Nations qualification - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  68. Football, CAF-Confedération Africaine du. «Kessie penalty earns Cote d'Ivoire victory over Niger | Total Africa Cup of Nations Egypt 2019». CAFOnline.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  69. «Franck Kessié». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  70. Strack-Zimmermann, Benjamin. «Franck Kessié». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել