Մուսա Բարոու

ֆուտբոլիստ

Մուսա Բարոու (անգլ.՝ Musa Barrow, նոյեմբերի 14, 1998(1998-11-14)[1], Բանջուլ, Գամբիա), գամբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բոլոնյայի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Մուսա Բարոու
Musa Barrow
Բարոուն 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գամբիա Գամբիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 14, 1998(1998-11-14)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Բանջուլ, Գամբիա
Հասակ 183 սմ
Քաշ 77 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Բոլոնյա
Պատանեկան կարիերա
2016-2018 Իտալիա Ատալանտա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2018-2020 Իտալիա Ատալանտա 41 (4)
2020-ներկա   Իտալիա Բոլոնյա 0 (0)
Ազգային հավաքական
2018 Գամբիա Գամբիա Մ23 1 (1)
2018-ներկա Գամբիա Գամբիա 7 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 17-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 17-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Ատալանտա խմբագրել

Բարոուն Ատալանտայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի հունվարի 30-ին՝ փոխարինելով Բրիան Կրիստանտեին Իտալիայի գավաթի Յուվենտուսի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց փետրվարի 10-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[4][5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 18-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում[6]։ Իր առաջին մրցաշրջանում Բարոուն անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[7], ինչից հետո նրանով սկսեցին հետաքրքրվել այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Չելսին[8][9], Տոտենհեմը[10][11][12], Յուվենտուսը[13][14] և Ինտերը[15][16]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություննեում Բարոուն անցկացրեց 2018 թվականի հուլիսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Սարաևոյի դեմ խաղում[17][18]։ Օգոստոսի 2-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Սարաևոյի դեմ պատասխան խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով Ատալանտային հաղթել 8-0 հաշվով[19][20]։ Օգոստոսի 9-ին Բարոուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Հապոել Հայֆայի դեմ խաղում[21][22]։ 2019 թվականի մայիսի 15-ին նա փոխարինեց Դուվան Սապատային Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[23], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[24][25]։ 2018-19 մրցաշրջանում Բարոուն անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ[26], և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[27][28]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Հատեբուրը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ փոխարինելով Յոսիպ Իլիչիչին խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[29]։ Ատալանտայի կազմում Բարոուն անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Բոլոնյա խմբագրել

2020 թվականի հունվարի 17-ին Բարոուն սկզբից՝ 18 ամսվա վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Բոլոնյա[30][31][32][33]։

Միջազգային կարիերա խմբագրել

Գամբիայի ազգային հավաքականում իր դեբյուտը Բարոուն նշեց 2018 թվականի սեպտեմբերի 8-ին՝ փոխարինման մտնելով Ալժիրի դեմ խաղում[34]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2019 թվականի հունիսի 12-ին՝ Մարոկկոյի դեմ խաղում[35][36]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[37]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատալանտա 2017–18 Սերիա A 12 3 2 0 14 3
2018–19 22 1 2 0 6 4 30 5
2019–20 7 0 0 0 1 0 8 0
Ընդհանուր 41 4 4 0 7 4 0 0 52 8
Բոլոնյա 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 41 4 4 0 7 4 0 0 52 8

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[37]

Գամբիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 3 0
2019 4 1
Ընդհանուր 7 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 12, 2019 Մարաքեշ մարզադաշտ, Մարաքեշ, Մարոկկո   Մարոկկո 1–0 1–0 Ընկերական խաղ

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ատալանտա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Gambia - M. Barrow - Profile with news, career statistics and history - Soccerway». ca.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  3. «Atalanta BC - Juventus FC, Jan 30, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «FC Crotone - Atalanta BC, Feb 10, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  5. «Crotone 1 - 1 Atalanta | Football». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  6. «Benevento Calcio - Atalanta BC, Apr 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  7. «Musa Barrow | Football Stats | Atalanta | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  8. «Chelsea tracking Atalanta striker Musa Barrow - Tribal Football». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «Chelsea targeting teenage striker Musa Barrow». www.msn.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  10. «Tottenham set to turn to Atalanta youngster Musa Barrow to provide back-up to Harry Kane... but who is the Serie A star?». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  11. «Tottenham Hotspur Reportedly Join the Race to Sign Atalanta Teen Sensation Musa Barrow». 90min.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  12. Dawes, Olly. «Report: Spurs want Atalanta teenager Musa Barrow». Here Is The City (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  13. «Juventus lead chase for Musa Barrow - Soccer News». www.soccernews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  14. «Juventus step up interest in Musa Barrow». Juvefc.com (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 8. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  15. «Inter scouting Atalanta sensation Musa Barrow». FedeNerazzurra (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.(չաշխատող հղում)
  16. Mogan, Tony. «Inter yet to move for Tottenham target Musa Barrow according to agent». Here Is The City (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  17. «Atalanta BC - FK Sarajevo, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  18. UEFA.com. «UEFA Europa League - Atalanta-Sarajevo». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  19. «FK Sarajevo - Atalanta BC, Aug 2, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  20. UEFA.com. «UEFA Europa League - Sarajevo-Atalanta». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  21. «Hapoel Haifa - Atalanta BC, Aug 9, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  22. «Football (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  23. «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  24. 24,0 24,1 Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 16). «Lazio bring Atalanta down to earth with Coppa Italia triumph». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  25. «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  26. «Musa Barrow | Football Stats | Atalanta | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  27. «Serie A: Atalanta reach first Champions League after dramatic final day» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  28. Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 27). «Atalanta punch historic Champions League ticket in wild Serie A finale | Paolo Bandini». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  29. «GNK Dinamo Zagreb - Atalanta BC, Sep 18, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  30. «Musa Barrow joins Bologna». BolognaFC (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  31. «Barrow: Bologna snap up forward on loan from Atalanta with obligation to buy | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  32. «Gambian international Barrow signs for Bologna». BeSoccer (անգլերեն). 2020 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  33. «Gambian international Barrow signs for Bologna». sports.yahoo.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  34. «The Gambia - Algeria, Sep 8, 2018 - Africa Cup of Nations qualification - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  35. «Morocco - The Gambia, Jun 12, 2019 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  36. «Gambia spring surprise over highly-rated Morocco in CAN warm-up». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հունիսի 12. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  37. 37,0 37,1 «Musa Barrow». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսա Բարոու» հոդվածին։