Ժան Միքայել Սերի (ֆր.՝ Jean Michaël Seri, հուլիսի 19, 1991(1991-07-19)[1][2], Գրան-Բերեբի, San Pédro Department, San-Pédro Region, Bas-Sassandra District, Կոտ դ'Իվուար), իվուարցի ֆուտբոլիստ։ «Նիցցա» ակումբի և Կոտ դ'Իվուարի հավաքականի կիսապաշտպան։

Football pictogram.svg
Ժան Սերի
ֆր.՝ Jean Michaël Seri
Jean Seri.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Côte d'Ivoire.svg Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1991(1991-07-19)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Գրան-Բերեբի, San Pédro Department, San-Pédro Region, Bas-Sassandra District, Կոտ դ'Իվուար
Հասակ 168 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիցցա
Համար 6
Պատանեկան կարիերա
2009-2010 Կոտ դ'Իվուար Աֆրիկա Սպորտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2012 Կոտ դ'Իվուար ԱՍԵԿ 16 (1)
2012-2013 Պորտուգալիա Պորտու Բ 19 (1)
2013-2015 Պորտուգալիա Պասուշ Դե Ֆերեյրա 54 (2)
2015—մ.հ. Ֆրանսիա Նիցցա 76 (10)
Ազգային հավաքական
2014— Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 12 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

Սերին իր կարիերան սկսել է հայրենիքում՝ խաղալով ԱՍԵԿ Միմոզաս ակումբում։ 2012 թվականի վերջին Ժանը տեղափոխվել է պորտուգալական «Պորտու» ակումբ, որտեղ բարձր մրցակցության պատճառով նա խաղացել է երկրորդ կազմում։ 2013 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Սերին տեղափոխվել է «Պասուշ դե Ֆերեյրա» ակումբի կազմ։ Սեպտեմբերի 14-ին Լիսաբոնի «Բենֆիկա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[3]։ Մարտի 2-ին «Մարիտիմու» ակումբի դեմ խաղում Սերին խփել է իր առաջին գոլը «Պասուշ դը Ֆերեյրայի» կազմում[4]։

2015 թվականի ամռանը Ժանը միացել է ֆրանսիական «Նիցցա» ակումբին։ Տրանսֆերի գումարը կազմել է 1 մլն եվրո։ Օգոստոսի 8-ին «Մոնակո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն Լիգա 1-ում [5]։ Սեպտեմբերի 27-ին «Սենտ Էտիեն» ակումբի դեմ խաղում Սերին հեղինակել է իր առաջին գոլը հօգուտ «Նիցցայի»[6]։ 2017 թվականի մայիսին Ժանով հետաքրքրվել է իսպանական «Բարսելոնան»[7], սակայն տրանսֆերը չի կայացել[8]։

Միջազգային կարիերաԽմբագրել

2014 թվականի փետրվարի 27-ին Բելգիայի հավաքականի հետ ընկերական խաղում Սերին կատարել է իր նորամուտը Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում։ 2015 թվականի նոյեմբերի 17-ին 2018 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի՝ Լիբերիայի ազգային հավաքականի դեմ խաղում Ժանը խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[9]։

2017 թվականին Ժան Սերին մասնակցել է Գաբոնում անցկացվող Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Տոգոյի և Մարոկկոյի հավաքականների հետ հանդիպումներին[10]։

Գոլերը Կոտ դ'Իվուարի հավաքականումԽմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
01. Նոյեմբերի 17, 2015 Ֆելիքս Օպյո-Բոիգնի, Աբիջան, Կոտ դ'Իվուար   Լիբերիա 3:0 3:0 ԱԱ-2018 որակավորման փուլ

ՁեռքբերումներԽմբագրել

Թիմային

  «ԱՍԵԿ Միմոզաս»

  •   Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի առաջնություն – 2010
  • Կոտ դ'Իվուարի գավաթակիր – 2011

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Бенфика Лиссабон VS. Пасуш де Феррейра 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-09-14 
  4. «Пасуш де Феррейра VS. Маритиму 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-03-02 
  5. «Ницца VS. Монако 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-08-08 
  6. «Сент-Этьен VS. Ницца 1:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-09-27 
  7. «Хавбек «Ниццы» Сери интересен «Барселоне»» (ռուսերեն)։ sports.ru։ 2017-05-02 
  8. ««Барселона» отказалась от идеи покупки Сери после его матчей с «Наполи»» (ռուսերեն)։ soccerway.com։ 2017-08-24 
  9. «Кот-д’Ивуар VS. Либерия 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-11-17 
  10. «Кот-д’Ивуар VS. Того 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-16 

Արտաքին հղումներԽմբագրել