Ացուգի (ճապոներեն՝ 厚木市 -shi), քաղաք Ճապոնիայում՝ Հոնսյու կղզու Կանագավա պրեֆեկտուրայում[2]։ Ունի հատուկ քաղաքի կարգավիճակ, որը Ճապոնիայում, որպես կանոն, շնորհվում է 200 հազարից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերին[3]։ 2012 թվականի հունիսի տվյալներով Ացուգիում ապրում էր 224.462 մարդ[4]։ Բնակչության խտությունը կազմել է 2.390 մարդ/կմ2, քաղաքի զբաղեցրած տարածքը՝ 93,83 կմ2։

Բնակավայր
Ացուգի
ճապ.՝ 厚木市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էփետրվարի 1, 1955 թ.
Մակերես93,84 կմ²
Բնակչություն223 815 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+9
Փոստային դասիչ243-8511
Պաշտոնական կայքcity.atsugi.kanagawa.jp(ճապոներեն)
Ացուգի (Ճապոնիա)##
Ացուգի (Ճապոնիա)

Պատմություն խմբագրել

  • 1889 թ. ապրիլի 1 – Ացուգիի հիմնադրումը[5].
  • 1955 թ. փետրվարի 1 – Ացուգին ընդարձակվել է՝ իր մեջ ներառելով Mutsuai (ճապ.՝ 睦合村), Koayu (ճապ.՝ 小鮎村), Tamagawa (ճապ.՝ 玉川村), Nanmouri (ճապ.՝ 南毛利村) գյուղերը և ստանալով քաղաքի կարգավիճակ[5][6]։
  • 1955 թ. հուլիսի 8 – քաղաքին միացել են ևս երկու գյուղ՝ Այկավան Aikawa (ճապ.՝ 相川村) և Էչին Echi (ճապ.՝ 依知村)[5]:
  • 1956 թ. սեպտեմբերի 30 – քաղաքն ավելի է ընդլայնվել՝ իր կազմում ընդգրկելով նաև Օգինո գյուղը Ogino (ճապ.՝ 荻野村)[5].
  • 2002 թ. - Ացուգիին շնորհվել է հատուկ քաղաքի (ճապոներեն՝ 特例市|tokurei-shi) կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ նրա բնակչության թվաքանակն անցել է 200 հազարից[3]։

Մինչև վերջին ժամանակներս Ացուգիում էր գտնվում ամերիկյան նավատորմի ռազմական հենակայանը՝ Naval Air Facility Atsugi-ն։

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1970–2015 թվականներին.

Տարին Բնակչ.[7]
1970 82 894
1975 108 955
1980 145 392
1985 175 600
1990 197 283
1995 208 627
2000 217 369
2005 222 403
2010 224 420
2015 225 714

Տնտեսություն խմբագրել

Ացուգին հայտնի է որպես Տոկիո-Յոկոհամա ագլոմերացիայի կազմի մեջ ընդգրկված արվարձան։ Այստեղ զարգացած են գյուղատնտեսական մթերքների մշակման, ավտոմեքենաշինական, էլեկտրատեխնիկայի արտադրության ճյուղերը[8]։ Nissan Motors-ն Ացուգիում ունի դիզայներական կենտրոն, որ հիմնադրվել է 1982 թվականին[9]։ Քաղաքում գործում են նաև Atsugi Technology Center և Atsugi Technology Center No. 2 տեխնոլոգիական կենտրոնները, որ պատկանում են հանրահայտ Սոնի ընկերությանը[10]։ Բացի այդ, Ացուգիում են գտնվում Anritsu (яп.)ընկերության գլխավոր գրասենյակը, Nippon Telegraph and Telephone|NTT ընկերության գիտահետազոտական և զարգացման աշխատանոցները (լաբորատորիաները) և այլ հիմնարկ-ձեռնարկություններ։

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 神奈川県の人口と世帯 - 神奈川県ホームページ (яп.)
  2. https://d-nb.info/gnd/4729195-3 |título = Atsugi |obra = Biblioteca Nacional da Alemanha |língua = de |acessodata = 5 de dezembro de 2019}}
  3. 3,0 3,1 http://nippon.zaidan.info/seikabutsu/1999/00168/mokuji.htm |titel=Revised Local Autonomy Law |hämtdatum=4 sep 2016 |författare= |efternamn= |förnamn= |författarlänk= |efternamn2= |förnamn2= |datum= |år=2000 |månad=Mars |format= |verk= |utgivare=Japan Center for Local Autonomy |sid= |språk=engelska |doi= |arkivurl= |arkivdatum = |citat= |ref= }}
  4. Takarazuka (Hyōgo), www.citypopulation.de
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Արխիվացված պատճենը» (ճապոներեն). city.atsugi.kanagawa.jp. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. http://uub.jp/cpf/tokurei.html |titel=施行時特例市一覧 |hämtdatum=4 sep 2016 |författare= |efternamn= |förnamn=Masahiro Higashide |författarlänk= |efternamn2= |förnamn2= |datum= |år= |månad= |format= |verk= |utgivare=Masahiro Higashide |sid= |språk=japanska |doi= |arkivurl= |arkivdatum= |citat= |ref= }}
  7. «Japan: Kanagawa» (անգլերեն). citypopulation.de. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. | titul = Encyclopaedia Beliana (A-Belk) | odkaz na titul = Encyclopaedia Beliana | vydání = I | vydavatel = Veda, vydavateľstvo SAV a Stredoslovenské vydavateľstvo, a. s. | místo = Banská Bystrica | rok = 1999 | rok copyrightu = 1999 | kapitola = A | strany = 42 | isbn = 80-224-0554-X }}
  9. "Nissan Design Center Արխիվացված 2010-01-06 Wayback Machine." Retrieved on April 17, 2009.
  10. "Access & Map." Sony. Retrieved on January 19, 2009.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Atsugiին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ացուգի» հոդվածին։