Արևի լույս (անգլ.՝ Sunshine, հունգ.՝ A napfény íze, գերմ.՝ Sunshine — Ein Hauch von Sonnenschein), 1999 թվականի պատմական դրամա՝ նկարահանված ռեժիսոր և սցենարիստ Իշտվան Սաբոյի կողմից[9][10]։

Picto infobox cinema.png
Արևի լույս
ֆր.՝ Sunshine և հունգ.՝ A napfény íze
Արևի լույս (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա[1]
Flag of Germany.svg Գերմանիա[1]
Flag of Hungary.svg Հունգարիա[1]
Flag of Canada.svg Կանադա[1]
Ժանրդրամա[2], ռազմական ֆիլմ և պատմական ֆիլմ
ԹեմաՀոլոքոստ[1], history of Hungary?[1], Jews in Hungary?[1], Ընտանիք[1], հակասեմականության[1] և Մարգինալ[1]
Թվական1999 և հունվարի 27, 2000[3]
Լեզուֆրանսերեն[2] և անգլերեն
ՌեժիսորԻշտվան Սաբո[2][1]
ՊրոդյուսերՌոբերտ Լանտոս[1] և András Hámori?[1]
Սցենարի հեղինակԻշտվան Սաբո[1] և Իսրայել Խորովից[4][1]
ԴերակատարներՌեյֆ Ֆայնս[5][6][1], Ռոզմարի Հարիս[5][6][1], Ռեյչել Ուայզ[5][6][1], Ջենիֆեր Էլ[5][6][1], Դոբորա Կարա Անգեր[5][1], Մոլի Փարքեր[5][6][1], Ջեյմս Ֆրեյն[5][1], Ջոն Նևիլ[5][6], Միրիամ Մարգուլիս[5][6], Rüdiger Vogler?[5], Մարկ Ստրոնգ[5], Trevor Peacock?[5], Ուիլյամ Հերթ[5], Բիլլ Պատերսոն[5], Flóra Kádár?[5], Hanns Zischler?[4], Mari Törőcsik?[4], Katja Studt?[4], Պետեր Անդորաի[4], Péter Halász?[4], Jácint Juhász?[4], Joachim Bißmeier?[4], Zoltán Gera?[4], Lajos Kovács?[4], Sándor Simó?[4], Լասլո Գալֆֆի[4], Frigyes Hollósi?[4], Իսրայել Խորովից[4], Buddy Elias?[4], Վիլհելմ Կեյտել[4], Ռուդոլֆ Հեսս[4] և Վիլհելմ Ֆրիկ[4]
ՕպերատորԼայոշ Կոտաի[1]
ԵրաժշտությունՄորիս Ժառ[1]
ՄոնտաժՄիշել Արկանդ[1] և Dominique Fortin?[1]
Պատմվածքի վայրԱվստրիա և Հունգարիա[1]
Նկարահանման վայրԲուդապեշտ
ԿինոընկերությունSerendipity Point Films?[7], Alliance Atlantis[7], ISL Film?[7], Studiocanal?[7] և Dor Film?[7]
Տևողություն173 րոպե
Շահույթ$7.6 միլիոն[8]

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմում պատկերված է հրեական Զոնենշտայն ընտանիքի երեք սերունդների ճակատագիրը։ Ընտանիքի նախապապը՝ Էմանուելը, հոր զոհվելուց հետո տեղափոխվում է քաղաք, որտեղ դառնում է գինու գործարանի սեփականատեր թրմելու «Արևի լույս» բաղադրատոմսի շնորհիվ։ Նրա որդին՝ Իգնացը, որը դառնում է իրավաբան, հանուն կարիերայի փոխում է ազգանունը՝ վերցնելով Շորշ ազգանունը (հունգ.՝ ճակատագիր)։ Իգնացի որդին՝ Ադամը, հանուն կարիերայի փոխում է իր հայրերի հավատն ու մկրտվում։ 1936 թվականին Ադամը դառնում է սուսերամարտի օլիմպիական չեմպիոն, սակայն մեռնում է համակենտրոնացման ճամբարում (նրա կյանքի շատ մանրամասներ հիշեցնում են հրեական ծագմամբ հունգարացի մարզիկներ Աթիլա Պեչուերի ու Էնդրե Կաբոշի կենսագրությունները)։

Իվանը՝ զոհված չեմպիոնի որդին, ծառայության է ընդունվում պետանվտանգությունում, որպեսզի հոր մահվան համար վրեժ լուծի Միկլոշ Հորթիի վարչակարգի ակտիվիստներից (նրա ավագ գործընկեր Անդոր Կնորը շատ բանով հիշեցնում է իրական անձնավորության՝ պետանվտանգության նախարար Լասլո Ռայկին)։ Ճակատագրի հեգնանքով Իվանը հետաքննության ենթակա անձանց մեղադրում է այն բանում, ինչի համար մեղավոր է զգում իրեն․ Իվանը նրանց մեղադրում է վախկոտություն ցուցաբեելու և չարին չընդդիմանալու համար։ Կնորն Իվան Շորշին համոզում է, որ խղճի հետ գործարքը տվյալ դեպքում անհրաժեշտ է գործի հաջողության համար։ Միաժամանակ Իվանը սիրավեպ է սկսում Կարոլի՝ ամուսնացած մի կնոջ հետ, ով պետանվտանգության մայոր է ու ազդեցիկ պետական պաշտոնյայի կին։ Շուտով Իվանն սկսում է հարցաքննել Կնորին, որովհետև սկսվել էր պայքար «սիոնիզմի» դեմ, իսկ գեներալը՝ նրա ղեկավարը, բարկացած հայտարարում է, թե «համակենտրոնացման ճամբարներից ավելի շատ հրեա է վերադարձել, քան ուղարկել էին այնտեղ»։ Իվանը, այնուամենայնիվ, հրաժարվում է հավատալ Կնորի մեղավորությանը, և նրա կարիերան հայտնվում է վտանգի տակ։ Բեկումնային պահ է դառնում անմեղ հայտարարված Կնորի վերահուղարկավորումը, երբ Իվանն իր ելույթում մեղադրում է տիրող վարչակարգին։ Դրանից անմիջապես հետո նա ազատվում է պաշտոնից և շուտով մասնակցում Հունգարական հեղափոխությանը։ Հեղափոխության ճնշումից հետո Իվանը ձերբակալվում է և բանտարկվում։ Ազատվելուց հետո Իվանը վերադառնում է ապրելու իր տատի՝ Վալերիի մոտ։ Ֆիլմի ավարտին նա որոշում է վերադարձնել իր իսկական ազգանունը՝ Զոնենշտայն։

ԴերերումԽմբագրել

  • Ռեյֆ ՖայնսԻգնաց Զոնենշտայն / Ադամ Շորշ / Իվան Շորշ
  • Ռոզմարի Հարիս – Վալերի Շորշ
  • Ռեյչել Ուայզ– Գրետա
  • Ջենիֆեր Էլ – Վալերի Զոնենշտայն
  • Դեբորա Կառա Անգեր – Կառոլա Կովաչ, մայոր
  • Մոլի Փարքեր – Հաննա Ուիպլեր
  • Ջեյմս Ֆրեյն – Գուստավ Զոնենշտայն
  • Դավիդ դե Կեյզեր – Էմանուել Զոնենշտայն
  • Ֆլորա Կադար – Հաքլևա/ Հաքլի կինը (Hacklné/Mrs. Hackl)

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ
  • Տղամարդու լավագույն դերակատարում (Ռեյֆ Ֆայնս, հաղթանակ)
  • Լավագույն ֆիլմ (անվանակարգ)
  • Սցենարիստի լավագույն աշխատանք (Իշտվան Սաբո, Իզրաել Խորովից, հաղթանակ)
Ջինի
  • Տղամարդու լավագույն դերակատարում (Ռեյֆ Ֆայնս, անվանակարգ)
  • Կնոջ լավագույն դերակատարում (Ջենիֆեր Էլ, անվանակարգ)
  • Կնոջ լավագույն դերակատարում (Ռոզմարի Հարիս, անվանակարգ)
  • Բեմադրող նկարիչի լավագույն աշխատանք (Աթիլա Ֆ․ Կովաչ, անվանակարգ)
  • Հագուստի լավագույն դիզայն (Գիորգի Սակաչ, անվանակարգ)
  • Լավագույն ձայն (Փիթեր Քելլի, Դանիել Պելերեն, Գլեն Գոթյե, Քեյթ Էլիոթ, հաղթանակ)
  • Ձայնի լավագույն մոնտաժ (Էնդի Մալքոլմ, Ջեյն Տատերսոլ, Դրիդ ՄաքՔալում, Դինա Իտոն, Ֆրեդ Բրենան, հաղթանակ)
  • Լավագույն ֆիլմ (հաղթանակ)
Ոսկե գլոբուս
  • Լավագույն ֆիլմ-դրամա (անվանակարգ)
  • Լավագույն ռեժիսոր (Իշտվան Սաբո, անվանակարգ)
  • Ֆիլմի լավագույն երաժշտություն (Մորիս Ժար, անվանակարգ)
Արբանյակ
  • Կնոջ լավագույն դերակատարում (Ջենիֆեր Էլ, հաղթանակ)
  • Կնոջ լավագույն դերակատարում (Ռոզմարի Հարիս, հաղթանակ)

ՓաստերԽմբագրել

  • Դերասան Ռեյֆ Ֆայնսը մարմնավորում է Զոնենշտայն ընտանիքի երեք սերունդների ներիկայացուցիչների՝ Իգնացին, Ադամին ու Իվանին։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել