Ջոն Նևիլ (անգլ.՝ John Neville, մայիսի 2, 1925(1925-05-02)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 19, 2011(2011-11-19)[3][1][2], Տորոնտո, Կանադա[4]), կինոյի և թատրոնի անգլիացի դերասան, ով Կանադա է տեղափոխվել 1972 թվականին։ Մեծ ճանաչում է ձեռք բերել Տերրի Գիլիամի Բարոն Մյունխհաուզենի ճանապարհորդությունը դեպի լուսին ֆիլմում կատարած դերով, (1988 թվական)։

Ջոն Նևիլ
Ծննդյան թիվ՝մայիսի 2, 1925(1925-05-02)[1][2]
Ծննդավայր՝Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Վախճանի թիվ՝նոյեմբերի 19, 2011(2011-11-19)[3][1][2] (86 տարեկան)
Վախճանի վայր՝Տորոնտո, Կանադա[4]
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
 Կանադա
Մասնագիտություն՝հնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա և Կանադայի շքանշանի անդամ
IMDb։ID 0627453

Կենսագրություն խմբագրել

Ջոն Նևիլը ծնվել է Լոնդոնում, 1925 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Մեծ Բրիտանիայի արքայական ռազմածովային նավատորմում։ Պատերազմից հետո դերասանի վարպետություն է սովորել Դրամատիկական արվեստի արքայական ակադեմիայում։ 1947 թվականին առաջին անգամ խաղացել է «Ռիչարդ II» պիեսում, Լոնդոնի Նոր թատրոնում[5]։ 1953 թվականին ընդունվելով Օլդ Վիկ թատրոն` Ջոն Նևիլն արագ դարձել է «շեքսպիրյան» դերասան` խաղալով Ռիչարդ II-ի, Ռոմեոյի և Համլետի դերերը, ինչպես նաև` Ռիչարդ Բյորտոնի հետ հերթափոխով խաղացել է Օթելլո և Յագո։ 1961 թվականին հեռացել է Լոնդոնից և միացել է Նոթինգհեմյան թատրոնին։

1972 թվականին ընտանիքի հետ մեկնել է Կանադա։ 1973-1978 թվականներին եղել է Էդմոնտոնի Ցիտադել թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 1978-1983 թվականներին եղել է Գալիֆակսի Նեպտուն թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 1985-1989 թվականներին եղել է Ստանֆորդի շեքսպիրյան թատերական փառատոնի գեղարվեստական ղեկավարը[6] [7][8]:

Ֆիլմեր խմբագրել

  • Բարոն Մյունխհաուզենի ճանապարհորդությունը դեպի լուսին - Բարոն Մյունխհաուզեն, 1988
  • Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն-դոկտոր Սեսիլ Չեմբերս, 1993
  • Փոքրիկի հանգստյան օրը-պարոն Էնդրյուս, 1994
  • Ճանապարհ դեպի Վելվիլ-Էնդիմիոն Հարթ-Ջոնս, 1994
  • Փոքրիկ կանայք-պարոն Լորենս, 1994
  • Գաղտնի նյութեր-լավ մանիկյուրով մարդը, 1995-1998
  • Ամենաթողություն միջնակարգ դպրոցում-Թադեուշ Քլարք, 1996
  • Սաբոտաժ-պրոֆեսոր Ֆոլեֆանտ, 1996
  • Հինգերորդ տարրը-գեներալ Ստիդարտ, 1997
  • Գաղտնի նյութեր։ Պայքար ապագայի համար-լավ մանիկյուրով մարդը, 1998
  • Քաղաքային լեգենդներ-Դեկան Ադամս, 1998
  • Հարվարդյան խնջույք-Դոկտոր Ռիզ, 2001
  • Սարդը-Տերենս-2002
  • Վարձու թիկնապահը-Լորդ Ռավստոն, 2005

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Նևիլ» հոդվածին։