Լասլո Ռայկ
Լասլո Ռայկ (հունգ.՝ Rajk László, 8 մայիսի, 1909, Շեկեյուդվարխելի, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա (ներկայում՝ Օդորխեյու Սեկուեսկ, Ռումինիա), մարտի 8, 1909[1][2][3], Odorheiu Secuiesc, Harghita County, Ռումինիա - հոկտեմբերի 15, 1949[1][2][3], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի կոմունիստ, քաղաքական գործիչ։ Մատյաշ Ռակոշիի իշխանության տարիներին եղել է ներքին գործերի նախարար, դարձել է քաղաքական բռնաճնշումների զոհ։
Լասլո Ռայկ հունգ.՝ Rajk László | ||
| ||
---|---|---|
20մարտի, 1946 թվական - 5 օգոստոսի, 1948 թվական | ||
Նախորդող | Իմրե Նաձ | |
Հաջորդող | Յանոշ Կադար | |
| ||
5 օգոստոսի, 1948 թվական - 11 հունիսի, 1949 թվական | ||
Նախորդող | Էրիկ Մոլնար | |
Հաջորդող | Դյուլա Կալաի | |
Կուսակցություն՝ | Հունգարիայի կոմունիստական կուսակցություն և Հունգարիայի աշխատավորների կուսակցություն | |
Կրթություն՝ | Բուդապեշտի համալսարան (1933) | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ | |
Ծննդյան օր | մարտի 8, 1909[1][2][3] | |
Ծննդավայր | Odorheiu Secuiesc, Harghita County, Ռումինիա | |
Վախճանի օր | հոկտեմբերի 15, 1949[1][2][3] (40 տարեկան) | |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն | |
Թաղված | Ֆիումեի փողոցի գերեզմանոց | |
Քաղաքացիություն | Հունգարիա | |
Ամուսին | Júlia Rajk?[4] | |
Զավակներ | László Rajk Jr.? | |
Պարգևներ | ||
Կենսագրություն
խմբագրելԼասլո Ռայկը ծնվել է 1909 թվականի մայիսի 8-ին Շեկեյուդվարխելի քաղաքում (ներկայում՝ Օդորխեյու Սեկուեսկ, Ռումինիա)։ Սերում է Տրանսիլվանիայի սաքսերից, եղել է ընտանիքի 11 երեխաներից իններորդը։ Մասնագիտությամբ եղել է մանկավարժ-բանասեր։ Սովորել է Ֆրանսիայում, որտեղ ծանոթացել է մարքսիստական ուսմունքին։ Հունգարիա է վերադարձել 1930 թվականին։ 1931 թվականին դարձել է Հունգարիայի Կոմունիստական կուսակցության ու Կոմերիտմիության անդամ։ 1931 և 1933 թվականներին ձերբակալվել է։
1934 թվականին աշխատել է Հունգարիայի երիտասարդության կոմունիստական միության պրոպագանդայի բաժնում, ապա ղեկավարել է Բանվոր-շինարարների համահունգարական միության կոմունիստական խմբակը։ 1935 թվականին Լասլո Ռայկը եղել է բանվոր-շինարարների գործադուլի կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկը։1936 թվականին մեկնել է Չեխոսլովակիա։
1937-1939 թվականներին Լասլո Ռայկը միջազգային բրիգադի կազմում մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին, եղել է հունգարական գումարտակի կոմիսար։ Իսպանական հանրապետության պարտությունից հետո՝ 1939 թվականին, ներկալվել է Ֆրանսիա։ 1941 թվականին ապօրինի կերպով վերադարձել է Հունգարիա, որտեղ ձերբակալվել է ու դատապարտվել երկարատև բանտարկման։ Բանտից ազատվել է 1944 թվականի սեպտեմբերին, նշանակվել է Հունգարիիայի Կոմունիստական կուսակցության ԿԿ քարտուղար, եղել ա Հունգարական հակաֆաշիստական ճակատի ղեկավարներից մեկը։ Կարևոր դեր է խաղացել Հունգարիիայի Կոմունիստական կուսակցության ու Սոցիալ Դեմոկրատական կուսակցության միջև համաձայնության ձեռքբերման գործում, որ կնքվել է 1944 թվականի սեպտեմբերի 10-ին։ Սակայն 1944 թվականի նոյեմբերին ձերբակալվել է «Խաչված նետեր» կուսակցության կողմից և տարվել նախ Շոպրոնկեխիդա, որ գտնվում է Ավստրիայի հետ սահմանին, ապա Գերմանիա։ Փրկվել է եղբոր՝ Էնդրե Ռայկի միջամտության շնորհիվ, որ ծառայում էր «Խաչված նետեր» կուսակցությունը ներկայացնող իշխանության մոտ։
1945 թվականի մայիսին Հունգարիա վերադառնալուց հետո Լասլո Ռայկը գլխավորել է Բուդապեշտի կուսակցական կազմակերպությունը, դարձել Հունգարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ու Քաղբյուրոյի անդամ։ 1945 թվականի վերջից մինչև 1946 թվականի սեպտեմբեր եղել է Հունգարիայի կոմունիստական կուսակցության ԿԿ քարտուղար, 1946 թվականի հոկտեմբերից՝ գլխավոր քարտուղարի տեղակալ։ 1946 թվականի մարտից եղել է Հունգարիայի ներքին գործերի նախարար, իսկ 1948 թվականի օգոստոսից՝ արտաքին գործերի նախարար։ 1949 թվականի մայիսի 30-ին ձերբակալվել է և կեղծ մեղադրանքների[5] հիման վրա սեպտեմբերի 22-ին դատապարտվել մահապատժի, որն ի կատար է ածվել հոկտեմբերի 15-ին։ 1955 թվականին հայտարարվել է անմեղ։ 1956 թվականի հոկտեմբերի 6-ին նրա աճյունը վերաթաղվել է․ այդ իրադարձությունը, որին ներկա էր 100 000 մարդ, դարձել է ամենազանգվածային ցույցը 1956 թվականի Հունգարական հեղափոխության նախօրեին։
Լասլո Ռայկնալեգորիկ կերպով պատկերված է Իշտվան Սաբոյի «Արևի լույս» (1999)[6] ֆիլմում ազնիվ կոմունիստ, հակաֆաշիստ Անդոր Կնորի անվան ներքո, ով պետանվտանգության աշխատակից է, բայց դառնում է հակասեմական բռնաճնշումների զոհ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Peto A. Hongrie 1956, Júlia Rajk ou le pouvoir du deuil (ֆր.) // Clio: women, gender, history — Presses Universitaire du Mirail, 2015. — Iss. 41. — P. 151—163. — ISSN 1252-7017; 1777-5299; 2554-3822 — doi:10.4000/CLIO.12406
- ↑ Frucht, Richard C. (2003), Encyclopedia of Eastern Europe: From the Congress of Vienna to the Fall of Communism, Taylor & Francis Group, ISBN 0-203-80109-1
- ↑ «Արևի լույս» ֆիլմը Internet Movie Database կայքում (անգլ.)
Գրականություն
խմբագրել- Crampton, R.J. Eastern Europe in the Twentieth Century — And After, 2nd Ed. Routledge Press, 1994.
- Гранвилл, Джоанна (Johanna Granville), Первый Домино The First Domino: International Decision Making During the Hungarian Crisis of 1956, Texas A & M University Press, 2004. ISBN 1-58544-298-4.
- Litvan, Gyorgy The Hungarian Revolution of 1956: Reform, Revolt, and Repression 1953—1963, Longman Publishing Group, 1996.
- Rajk, Laszlo, Columbia Encyclopedia, 6th Ed. Columbia University Press, 2001. http://www.bartleby.com/65/ra/Rajk-LAS.html Արխիվացված 2006-05-09 Wayback Machine (1 Dec. 2005)
- Stokes, Gale (ed.) From Stalinism to Pluralism: a Documentary History of Eastern Europe since 1945, New York and Oxford University Press, 1991.
- Кимура К. «Дело Райка» в контексте венгерско-югославских отношений // Славяноведение. 2012. № 1. С. 3—15.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Ռայկ» հոդվածին։ |