Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թանահատ (այլ կիրառումներ)

Թանահատի վանք, հայկական առաքելական կիսավեր վանական համալիր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի Արևիս գյուղից 3 կմ դեպի հյուսիս է Թանահատ գյուղատեղին, կառուցվել է՝ 5-ից 7-րդ դարերում[1]։

Թանահատի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրևիս
Հիմնական ամսաթվերը491
Մասն էԳյուղատեղի Թանահատ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Հիմնադրված491
 Tanahat church of Arevis Վիքիպահեստում

Վանքի եկեղեցին որը Սուրբ Ստեփանոս Նախավկայի անունն է կրում, միանավ բազիլիկ է, իսկ բեմը լրիվ պայտաձև կամարով է։ Կառուցման համար օգտագործվել է կարմրավուն քար, և դա է պատճառը որ տեղացիներ երբեմն «Կարմիր վանք» են անվանում։ Եկեղեցու ներսի և դրսի հատվածները շինված է խոշոր, սրբատաշ քարերով։ եկեղեցին ունի 2 մուտք՝ հարավային և արևմտյան կողմերից։

Ըստ Ստեփանոս Օրբելյանի թվարկած, Սյունիքի 30 խոշոր վանքերի և եկեղեցիների ցանկը, գրում է. Սիսական տան բոլոր վանքերի գլուխն ու շնորհաշատության աղբյուրն եղել է Տաթևը, իսկ նրանից հետո Թանահատի վանքը։

Օրբելյանը նաև պարզաբանում է վանքի անվան ծագումը. վանքի կրոնավորները` սնվում էին միայն բանջարեղենով ու ընդեղենով, նաև հրաժարվել էին թանից, և այդ պատճառով էլ թանահատներ կոչվեցին, այստեղից էլ վանքի անունը մնաց Թանահատի վանք։ Վանքը հիմնադրել է Մխիթար ճգնավորը, որի գերեզմանն էլ գտնվում է վանքի մոտ։

Այժմ եկեղեցին կիսաավեր է, կանգուն են մնացել հյուսիսային պատը`գրեթե ամբողջությամբ, հարավային, արևելյան ու արևմտյան պատերը պահպանվել են մասնակիորեն, նրանց բարձրությունն է 1,5-ից 2 մետրը։

Տանիքը փլուզված է, պահպանվել է միայն բեմի կամարը, բայց 1976 թվականին վերանորոգման աշխատանքների նախապատրաստման ժամանակ այն նույնպես փլուզվել է, սակայն համարակալվել է և եկեղեցուց մոտ 70 մետր հեռավորության վրա նույն ձևով դասավորվել է։

Եկեղեցուց հարավային սյունասրահից մեկ կանգուն է մնացել, մոտ 1.8 մ բարձրությամբ։

2013 թվականին հարավային պատից մի մեծ հատված պոկվել է, և թափվել է սյունասրահի մեջ` վնասելով սրահի գետնին ընկած սյունը։

Վանքի տարածքում կա գերեզմանաքարեր և խաչքարերի մնացորդներ։ Շրջակայքում նաև կարելի է հանդիպել, քանդակազարդ խոյակների, սյուների, պատվանդանների և քիվերի ամբողջական կամ վնասված մնացորդների, որոնք վկայություն են վանքի վեհության ու գեղեցկության մասին։

1975 թվականին վանքի տարածքում հայտնաբերվել է, և տեղաղափոխվել է Էրեբունի թանգարան, ուրարտական Արգիշտի Բ արքայի (մ.թ.ա. 7-րդ դարի) թողած սեպագիր մի արձանագրություն` փորագրված բազալտե քարակոթողի երկու երեսին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.