Արևելյան արվեստի թանգարան (Թուրին)
Արևելյան արվեստի թանգարան (իտալ.՝ Museo d'Arte Orientale, ինչպես նաև հայտնի է ՄԱՕ հապավումով) թանգարան, որը գտնվում է 17-րդ դարում կառուցված պալատում, Իտալիայի Թուրին քաղաքում։
Արևելյան արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ազգագրական թանգարան, ժամանակակից արվեստի թանգարան, թանգարան և մասնավոր թանգարան |
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Թուրին[1][2] |
Վայր | Պալացո Մազոնիս |
Հասցե | Palazzo Mazzonis - Via San Domenico, 9-11 - Torino[1]10122[2] և 10100[1] |
Հիմնադրվել է | դեկտեմբերի 5, 2008 |
Մակերես | 1413 քառակուսի մետր |
Այցելուներ | 37 604 մարդ (2020)[2], 119 108 մարդ (2019)[3], 54 838 մարդ (2021)[4] և 99 879 մարդ (2022)[5] |
Հավաքածուի չափս | 850 արխիվային միավոր[6] |
Կայք | maotorino.it(իտալ.)(անգլ.) |
Թանգարանում է գտնվում Իտալիայի ասիական արվեստի կարևոր հավաքածուներից մեկը։ Հավաքածուն, որն ընդգրկում է շուրջ 2.200 աշխատանքներ, ներկայացնում է Ասիա աշխարհամասի մշակութային և գեղարվեստական ավանդույթները[7][8]։
Պատմություն
խմբագրելԹանգարանը բացվել է 2008 թվականի դեկտեմբերի 8-ին` իր մեջ ներառելով Թուրինի Հնագույն արվեստի քաղաքային թանգարանի ասիական հավաքածուն, ինչպես նաև` նվիրատվություններ Թուրինի քաղաքապետարանի, Ջիովանի Ագնելի հիմնադրամի և Սան Պաուլո ընկերության կողմից։ Ճարտարապետ Անդրեա Բրունոն իրականացրել է Պալացցո Մազոնիսի վերակառուցումը, որպեսզի այն կարողանա տեղավորել նոր բացված թանգարանը։
Առաջին տարվա ընթացքում թանգարան է այցելել մոտ 10000 մարդ։
Հավաքածու
խմբագրելՃապոնական երկու քարերի այգիներ գտնվում են ներքնահարկի բակում և առանձնացված են ապակիով։ Այստեղ կա նաև ժամանակավոր ցուցադրությունների տարածք։
Առաջին հարկում են գտնվում մի քանի հավաքածուներ Հնդկաստանից, հնագույն Գանդհարայից և Հարավարևելյան Ասիայից։ Առաջին և երկրորդ հարկերի միջնահարկում գտնվում են ճապոնական արվեստի գործեր։ Չինական արվեստի հավաքածուները` Հան ազգությունից մինչև Թան դինաստիան ներկայացնող ծիսական բրոնզե արձաններ, թաղման ծեսերի նմուշներ, գտնվում են երկրորդ հարկում։ Երրորդ հարկի Հիմալայան պատկերասրահը նվիրված է բուդդայական արվեստի գործերին Բութանից, Նեպալից և Տիբեթից։
Չորրորդ հարկում է գտնվում իսլամական արվեստի հավաքածուն. այստեղ են պահվում արվեստի գործեր Թուրքիայից, Իրանից, Իրաքից և Արաբական թերակղզուց։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 dati.beniculturali.it — 2014.
- ↑ 2,0 2,1 2,2 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
- ↑ Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
- ↑ «Quelle meraviglie Mai Viste In Italia» (Italian). La Repubblica. 2008 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2009 թ․ մայիսի 21-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Mao Il Tesoro Dell' Arte Orientale» (Italian). La Repubblica. 2008 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2009 թ․ մայիսի 21-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Maria Ludovica Rosati, Oriente italiano. Il nuovo MAO di Torino nel contesto dei musei d’arte orientale della Penisola Արխիվացված 2020-09-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան արվեստի թանգարան (Թուրին)» հոդվածին։ |