Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Նոր Այգեստան)

Պատերազմի զոհերի հուշահամալիր

Արցախյան ազատամարտի հուշահամալիր, 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան պատերազմում ծագումով Այգեստան և Նոր Այգեստան գյուղերի, ինչպես նաև այնտեղի ինքնապաշտպանական մարտերում զոհված ազատամարտիկների և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշահամալիր, որը մինչև 2020 թվականի նոյեմբերի կեսերը գտնվում էր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղում, իսկ դրանից հետո վերաբացվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Եռաբլուր պանթեոնում[1][2][3][4]։

Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Նոր Այգեստան)
Տեսակպատերազմի հուշահամալիր
Երկիր Արցախ
ԲնակավայրՆոր Այգեստան
Ներկա վիճակփոխարինվել է

Պատմություն խմբագրել

Հիմնադրում խմբագրել

Արցախյան ազատամարտին նվիրված հուշահամալիրը բացվել է 2009 թվականի մայիսի 4-ին, որին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նախարարներ, երկրի ազգային ժողովի պատգամավորներ, Պաշտպանության բանակի հրամանատարությունը, մտավորականներ և գյուղի բնակիչները։ Հուշահամալիրի կառուցվել է ծագումով Նոր Այգեստան գյուղից Վլադիմիր Գալստյանի և Սուրեն Խաչատրյանի միջոցներով[1][3]։

Հարկադիր տեղափոխություն խմբագրել

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ստորագրել եռակողմ համաձայնագիր, որով Արցախի Հանրապետության բազմաթիվ բնակավայրերի հետ Ադրբեջանի զինված ուժերին է հանձնվել Նոր Այգեստան գյուղը։ Բնակչությունը տրվել է 24 ժամ, որպեսզի լքեն իրենց բնակավայրը, որոնք իրենց հետ տեղափոխել են նաև Արցախյան ազատամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրի քարե սալիկներն ու խաչքարը[2]։

2021 թվականի նոյեմբերի 14-ին հուշահամալիրի խաչքարն ու սալաքարերը տեղադրվել են Երևան քաղաքի Եռաբլուր զինվորական պանթեոնում[2]։

Նկարագրություն խմբագրել

Հուշահամալիրը կազմված է մուգ սևակարմիր տուֆից պատրաստված խաչքարից և վերջինի երկու կողմերում տեղադրված նույն քարից պատրաստված սալիկներից։ Քարե սալիկների վրա փորագրված են Արցախյան ազատամարտի և 44-օրյա պատերազմի ժամանակ ծնունդով Այգեստան կամ Նոր Այգեստան գյուղերից, ինչպես նաև այնտեղի ինքնապաշտպանական մարտերում նահատակված ազատամարտիկների[Ն 1][4]։

 
 
 

Հուշատախտակներին գրված են հետևյալ ազատամարտիկների անունները՝

ԱԱՀ Ծննդյան թվ․ և վայր Զոհվելու թվ․ և վայր
Ավանեսյան Անդրանիկ Ս․
Ավանեսյան Սուրեն Ա․
Ավանեսյան Կոլյա Շամիրի 19.1.1957թ․, գ. Այգեստան[5] 3.7.1993թ․, գ. Լևոնարխ[5]
Ավանեսյան Վլադիկ Ռ․
Աբգարյան Սմբատ Բորիսի 12.4.1972թ․[5] 21.8.1992թ․ գ. Այգեստան[5]
Անտոնյան Սամանդար Իշխանի 8.7.1949թ․, գ. Այգեստան[5] 18.11.1991թ․, գ. Ծամձոր[5]
Անտոնյան Վլաս Գարեգինի 12.4.1934թ․, գ. Այգեստան[5] 16.6.1992թ․, գ. Այգեստան[5]
Այվազյան Սուրեն Ն․
Այվազյան Էդուարդ Նոբելի 4.4.1968թ․, գ. Այգեստան[5] 29.6.1992թ․, գ. Այգեստան[5]
Ազիզյան Սուրիկ Ն․
Ավետիսյան Լեռնիկ Գավրուշայի 4.7.1971թ․, գ․ Այգեստան[5] 22.9.1992թ․, գ. Վաղուհաս[5]
Բաղդասարյան Ռոմա Խաչատուրի 11.1.1958թ․, գ․ Այգեստան[5] 19.4.1994թ․[5],
Բաբայան Լավրենտ Գավրուշայի 12.4.1963թ․, գ․ Այգեստան[5] 3.7.1992թ․, գ. Վարնկաթաղ[5]
Բաբայան Զավեն Վազգենի 25.6.1971թ․, գ․ Այգեստան[5] 9.1.1994թ․, գ. Վարնկաթաղ[5]
Բաբայան Դավիթ Բ․
Բադալյան Ռաֆիկ Աշոտի 15.4.1957թ․, գ. Այգեստան[5] 17.4.1993թ․, Մարտակերտի շրջան[5]
Գաբրիելյան Սերժիկ Արտեմի 10․7․1952թ․, գ. Այգեստան[5] 29․6․1992թ․, գ. Լևոնարխ[5]
Գալստյան Կամո Գավրուշի 26․11․1966թ․, գ. Այգեստան[5] 29․06․1992, գ. Լևոնարխ[5]
Գալստյան Ռուբեն Գ․
Գասպարյան Սասուն Ալբերտի 9․4․1973թ․, գ. Այգեստան[5] 29․06․1992, գ. Լևոնարխ[5]
Գրիգորյան Աշոտ Արշավիրի 18․4․1965թ․, գ. Այգեստան[5] 24․5․1992թ․, գ. Այգեստան[5]
Գրիգորյան Համլետ Ա․
Թարվերդյան Գագիկ Պ․
Խալափյան Թևան Փ․
Հարությունյան Գագիկ Է․
Հարությունյան Բորիս Շ․
Հակոբյան Լևիկ Բ․
Ղամբարյան Վալերի Արմենակի 5.3.1948թ․, գ․ Այգեստան[5] 17.9.1991թ․, գ. Կարաչինար[5]
Ղամբարյան Իսլամ Ալեքսանդրի 12.4.1936թ․, գ․ Այգեստան[5] 2.4.1993թ․, Մեծշեն[5]
Մաթևոսյան Միշա Մ․
Միրզոյան Վազգեն Միրզայի 2.2.1954թ․, գ․ Այգեստան[5] 16.6.1992թ․, գ. Այգեստան[5]
Մովսիսյան Սերժիկ Զ․
Նիկողոսյան Արմեն Ի․
Շահբազյան Մանվել Փ․
Սարգսյան Արամ Ա․
Սարգսյան Դերենիկ Ս․
Ստեփանյան Հայկազ Ն․
Պետրոսյան Արմեն Ռ․
Մկրտչյան Արմեն Ո․
Մալխասյան Սերժիկ Գ․
Վարդանյան Բաբկեն Ստեփանի 12.4.1957թ․, գ․ Այգեստան[5] 19.11.1993թ․, գ. Կիչան[5]
Վարդանյան Արկադիա Գ․
Եղիազարյան Սլավիկ Գ․
Ավանեսյան Շասո Կ․ 2020թ․
Ստեփանյան Հայկ Լ․ 2020թ․
Հայրապետյան Զավեն Ս․ 2020թ․

Նշումներ խմբագրել

  1. Համաձայն «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարանի՝ հուշարձանի քարե սալերին գրված են Արցախյան ազատամարտի ժամանակ ծնունդով Այգեստան կամ Նոր Այգեստան գյուղերից, ինչպես նաև այնտեղի ինքնապաշտպանական մարտերում նահատակված ոչ բոլոր ազատամարտիկների անուններ։

Ծանոթագրություններ խմբագրել