Արտուշ Թադևոսի Հարությունյան (հունիսի 8, 1942(1942-06-08), Դուզքենդի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 2012(2012-12-04), Երևան, Հայաստան), ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-մայոր (1989)։ Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացի։

Արտուշ Հարությունյան
հունիսի 8, 1942(1942-06-08) - դեկտեմբերի 4, 2012(2012-12-04) (70 տարեկան)
ԾննդավայրԴուզքենդի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԵրևան
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Աֆղանական պատերազմ և Արցախյան ազատամարտ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» Medal "For Impeccable Service", 1st class «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ Order of the Star Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ Մարտական ծառայության մեդալ «Մարշալ Բաղրամյան» մեդալ Մարտիկ-ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղան ժողովրդից և «Մարտիկ-ինտերնացիոնալիստին» կրծքանշան

Կենսագրություն

խմբագրել

Արտուշ Թադևոսի Հարությունյանը ծնվել 1942 թվականի հունիսի 8-ին, Հայկական ԽՍՀ-ի Ախուրյանի շրջանի Գետք գյուղում, գյուղացու ընտանիքում[1]։ Հարությունյանը սովորել է Ախուրյանի շրջանի Ախուրիկ գյուղի միջնակարգ դպրոցում, 10-րդ դասարանն ավարտել է ք. Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցում։ 1960 թ. ավարտելով միջնակարգ դպրոցը աշխատել է որպես խառատ Երևանի կոմպրեսորային գործարանում (1960-1961 թթ.)[2]:

1961 թ-ին ընդունվել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարան, որն ավարտելուց հետո՝ 1965 թ.-ին ուղարկվել է Թուրքեստանի ռազմական օկրուգի հրամանատարի տրամադրության տակ։ 1965 թ. սեպտեմբերից մինչև 1966 թ. հունվար՝ 78-րդ տանկային դիվիզիայի 374-րդ մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային դասակի հրամանատար։ 1966 թ. հունվարից մինչև 1968 թ. նոյեմբեր՝ 80-րդ ուսումնական գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի 372-րդ ուսումնական գվարդիական գնդի ուսումնական դասակի հրամանատար, իսկ 1968 թ. նոյեմբերիից՝ նույն դիվիզիայի ուսումնական վաշտի հրամանատար։

1970 թ. հունիսից՝ Ալմա-Աթայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի կուրսանտների վաշտի հրամանատար։ 1973 թ. հուլիսին նշանակվում է Միջինասիական զինվորական օկրուգի 17-րդ բանակային կորպուսի 860-րդ առանձին Պսկովյան մոտոհրաձգային գնդի 3-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար (ք. Օշ, Կիրգիզական ԽՍՀ)։ 1974 թ. հունիսին ընդունվել է Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիայի հեռակա բաժինը, որն ավարտել է 1978 թ.։

Մասնակցությունը Աֆղանական պատերազմում

խմբագրել
 
Փոխգնդապետ Ա.Թ. Հարությունյանը ղեկավարում է Սանգիդուզդանի մարտական գործողությունը։ Բադախշանի նահանգ, Աֆղանիստան, հունիս 1980 թ.

1977 թ. հունվարին նշանակվել է 860-րդ առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատարի տեղակալ։ Գունդը 1979 թ. դեկտեմբերին մտել է Աֆղանստան և տեղակայվել է Բադախշանի շրջանում։ 1979 թ. դեկտեմբերին Ա. Հարությունյանին շնորհվել է փոխգնդապետի զինվորական կոչում։ 1980 թ. փետրվարից՝ 860-րդ առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնակատար, իսկ 1980 թ. դեկտեմբերից մինչև 1982 թ նոյեմբեր՝ նույն գնդի հրամանատար։ 1982 թ. Ա. Հարությունյանին վաղաժամ շնորհվել է գնդապետի զինվորական կոչում։

 
860-րդ առանձին Պսկովյան մոտոհրաձգային գնդի հրամանատար փոխգնդապետ Ա.Թ. Հարությունյան։ Ֆայզաբադ, Աֆղանիստան 1981 թ.

Պարտականությունների պատշաճ կատարման՝ գնդի հաջող մուտքը Աֆղանստան, և Աֆղանստանում մարտական ծառայությունները կատարելու համար Ա. Հարությունյանը պարգևատրվել է ԽՍՀՄ-ի «Լենինի», «Կարմիր դրոշի» շքանշաններով և Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության III աստիճանի «Աստղ» շքանշանով։ 1982 թ. դեկտեմբերից մինչև 1983 թ. մայիս՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի 31-րդ բանակային կորպուսի 10-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի 28-րդ գվարդիական գնդի հրամանատար (ք. Վալե, Վրաստանի ԽՍՀ)։ 1983 թ. մայիսից մինչև 1986 թ. մարտ՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի 31-րդ բանակային կորպուսի 147-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ (ք. Ախալքալաք, Վրացական ԽՍՀ)։ 1986-1991 թթ. Հայկական ԽՍՀ զինվորական կոմիսար։ 1989 թ-ին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ Ա. Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայոր զինվորական կոչումը։

Մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում

խմբագրել
 
Գեներալ-մայոր Ա.Թ. Հարությունյան, գեներալ-մայոր Ս.Վ. Միրզոյան և գեներալ-գնդապետ Գ.Հ. Դալիբալթայան։ Մայիսի 28, Սարդարապատ

1991 թ. դեկտեմբերին գեներալ-մայոր Ա. Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ՊՆ նախարարի առաջին տեղակալ։

1992-1993 թթ. գեներալ - մայոր Ա. Հարությունյանը ղեկավարել է հայկական զորքերը Մարտակերտի, Հադրութի և Հարավ-Արևելյան (Լաչինի միջանցք և Գորիսի շրջան) օպերատիվ ուղղություններով։ Արցախի պաշտպանության ժամանակ մարտական առաքելությունների հաջող կատարման և դրսևորած քաջության համար գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» II աստիճանի շքանշանով, ինչպես նաև այլ պետական և գերատեսչական մեդալներով։

Հարավ-արևելյան ուղղությամբ պաշտպանությունը հաջողությամբ կազմակերպելու համար գեներալ-մայոր Ա. Հարությունյանին շնորհվել է Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումը։ 1993 թ. սեպտեմբերին գեներալ-մայոր Ա. Հարությունյանը նշանակվել Գլխավոր Շտաբի Գլխավոր կազմակերպչական և զորահավաքային վարչության պետ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետի տեղակալ։ 1996 թ. գեներալ-մայոր Ա. Հարությունյանը կրկին նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար։ Այդ պաշտոնում ծառայել է մինչև 2007 թ.։ 2007-2012 թթ. գեներալ-մայոր Ա.Հարությունյանը եղել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարին կից Բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ։ Մահացել է 2012 թ. դեկտեմբեր 4-ին Երևանում։ Նա թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ պետական և ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով և շնորահակալագրերով։

  • Խորհրդային Միության «Լենինի» շքանշան
  • Խորհրդային Միության «Կարմիր դրոշի» շքանշան
  • Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության III աստիճանի «Աստղ» շքանշան
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» II աստիճանի շքանշան
  • Տարբեր երկրների 23 պետական մեդալներ

Հիշատակի հավերժացում

խմբագրել

Ի պատիվ գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի հայրենի Գետք գյուղի միջնակարգ դպրոցը կրում է նրա անունը։

Ծանոթագրություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել