Արտաշես Աբրահամյան (նկարիչ)

հայ նկարիչ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Աբրահամյան (այլ կիրառումներ)

Արտաշես Սահակի Աբրահամյան (սեպտեմբերի 17, 1920(1920-09-17), Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - մայիսի 2, 2003(2003-05-02), Երևան, Հայաստան), հայ բնանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1980ԽՄԿԿ անդամ (1944)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ Հայ դասական նկարիչների ավագ ներկայացուցիչ։

Արտաշես Աբրահամյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1920(1920-09-17)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Վախճանվել էմայիսի 2, 2003(2003-05-02) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1938, 1941) և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1952)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

ԿենսագրությունԽմբագրել

Արտաշես Աբրահամյանը ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում 1920 թվականին, տպագրիչների ընտանիքում։ 1934-1938 թվականներին առաջին մասնագիտական կրթությունն ստացել է Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական ստուդիայում։ 1938 թվականին տեղափոխվել է Երևան և ընդունվել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, որն ավարտել է 1941 թվականին։ 1941-1945 թվականներին մասնակցել է Արևելյան ռազմաճակատի գործողություններին, մարտնչել Թամանյան 89-րդ դիվիզիայի կազմում, որն սկսվել է Հյուսիսային Կովկասից, ավարտվել է Բեռլինում։ Ծառայել է 400-րդ գնդի վաշտերից մեկում որպես կապավոր։ Կերչում, ծանր մարտերից հետո, 1944 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Աբրահամյանը պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական մեծ պատերազմի 3-րդ աստիճանի, «Կարմիր խաչ» և «Փառքի 3-րդ աստիճանի» շքանշաններով, Խիզախության համար, Կովկասի պաշտպանության համար, Վարշավայի համար, «Մարտական ծառայությունների համար» և այլ մեդալներով[1]։

  Զենքս ցած եմ դրել 1945 թվականի մայիսի 2-ին Հումբոլտ-Հայն ամրոցը գրավելուց հետո։
- Արտաշես Աբրահամյան
 


1945-1952 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժնում[2]։

Պատվոգրեր, շնորհակալագրեր, մրցանակներԽմբագրել

  • 1967 թվականին ԽՍՀՄ նկարիչների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով
  • 1972 թվականին ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի բնության պահպանության գիտական խորհուրդը «Հայաստանի բնությունը նկարչի վրձնի տակ» խորագիրը կրող ցուցահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար Արտաշես Աբրահամյանին շնորհել է շնորհակալագիր
  • 1980 թվականին ՀԽՍՀ գերագույն խորհրդի հրամանով խորհրդահայ կերպարվեստում ներդրած ավանդի և զարգացման համար նկարիչ Արտաշես Աբրահամյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչում
  • 1998 թվականին ՄԱԿ-ի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսին նկարչի «Քասախ գետը» աշխատանքն արժանանում է 3-րդ մրցանակին

ՑուցահանդեսներԽմբագրել

  • 1963 թվականին Արտաշես Աբրահամյանի աշխատանքները ցուցադրվել են «Չորսի» ցուցահանդեսում, գեղանկարիչներ Լևոն Կոջոյանի, Հովահաննես Մինասյանի և քանդակագործ Արա Հարությունյանի հետ համատեղ։ Ցուցահանդեսին գնահատական են տալիս դարի վարպետները՝ նկարիչ Մարտիրոս Սարյանը և Հայաստանում արվեստաբանության հիմնադիր Ռուբեն Դրամբյանը
  • 1973 թվականին Նկարչի տանը կազմակերպվում է նկարչի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, 1974 թվականին ցուցահանդեսը տեղափոխվում է Գյումրի՝ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի ցուցասրահ

Ստեղծագործական գործունեությունԽմբագրել

Նկարչի ստեղծագործական գործունեությունը տևել է 60 տարի։ Աբրահամյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ջերմուկի, Վանաձորի, Հրազդանի և Գյումրու արվեստի թանգարաններում, ՀՀ Մշակույթի նախարարության, Նկարիչների միության ֆոնդերում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում։ 2000-2003 թթ. Աբրահամյանն ստեղծում է իր վերջին կտավները։ Երևանում Աբրահամյանի ստեղծագործությունների նշանակալի մասը ցուցադրվում է նկարչի ընտանեկան հավաքածուում։

ՍտեղծագործաություններԽմբագրել

  • «Ոսկեվազի առավոտը» (1955)[3]
  • «Ձյուն կուգա. Նորք» (1956)[3]
  • «Արարատը Բյուրականից» (1960)[4]
  • «Հրազդանի ծայրամասում» (1968)[5]
  • «Բարդիներով տնակ. Հին Մալիշկա» (1971)[6]
  • «Արենի» (1980)[7]
  • «Ելփին գյուղը» (1983)[8]
  • «Սաղմոսավանք» (1984)[9]
  • «Թանահատ»[10]

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել