Լևոն Կոջոյան
հայ նկարիչ, արվեստների գործիչ
Լևոն Հարությունի Կոջոյան (սեպտեմբերի 24, 1924, Կիսլովոդսկ, Տերսկի օկրուգ, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 10, 2015, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980)։
Լևոն Կոջոյան | |
---|---|
Ի ծնե | Լևոն Հարությունի Կոջոյան |
Ծնվել է | 1924, (սեպտեմբերի 24 |
Ծննդավայր | Կիսլովոդսկ |
Վախճանվել է | 2015, մարտի 10 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել- 1947 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, աշակերտել է Հակոբ Կոջոյանին
- 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը
- 1968 թվականից դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում[1]
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԼևոն Կոջոյանն ստեղծագործում է հիմնականում բնանկարի և թեմատիկ պատկերի բնագավառում։ Գործերը հագեցած են կենսական մեծ լավատեսությամբ։
- «Գարուն», 1958
- «Արայի լեռը», 1961
- «Աշտարակցի ծերունիները», 1980
- «Կեսօր, խոտհունձ», 1986
- «Հեծյալը», 2003
Գարնանային բնանկարների շարք՝
- «Ծաղկած ծիրանենին», 2000
- «Փոթորկից հետո», 2001
Ցուցահանդեսներ
խմբագրել1986 թվականին ունեցել է անհատական ցուցահանդես Երևանում։
Պարգևներ և կոչումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին