Արսեն Բոշնաղյան
Արսեն Սերգեյի Բոշնաղյան (հունիսի 26, 1914, Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 8, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1958): ԽՄԿԿ անդամ (1940), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Արսեն Բոշնաղյան | |
---|---|
հունիսի 26, 1914 - հունվարի 8, 1972 (57 տարեկան) | |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Արսեն Բոշնաղյանը ծնվել է 1914 թվականի հունիսի 26-ին, Նոր Բայազետ (Գավառ) քաղաքում[1]։ 1932 թվականին ավարտել է Թիֆլիսի հետևակային դպրոցը, 1935 թվականին՝ Օրենբուրգի ավիադպրոցը, 1955 թվականին՝ Մոսկվայի գլխավոր շտաբի բարձրագույն դասընթացները։ 1935-1940 թվականներին ծառայել է Հայկական առանձին լեռնահրաձգային դիվիզիայում։ Ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան և Գերմանա-խորհրդային պատերազմի սկսվելոււ պես նշանակվել գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի օգնական, 1941-1943 թվականներին ծառայել շտաբային, բանակի գեներալ Սերգեյ Շտեմենկոյի ղեկավարությամբ, ով մասնակցում էր Մոսկվայի պաշտպանության, Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Սևաստոպոլի ռազմական գործողությունների պլանների մշակմանն ու իրականացմանը, ծառայել է գնդապետ Սիմոն Զավարյանի, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հրամանատարության ներքո։ Հետագայում աշխատել է որպես կորպուսի օպերատիվ բաժնի, դիվիզիայի, ապա կորպուսի շտաբի պետ, բանակի հրամանատարի տեղակալ։ 1943 թվականին Բոշնաղյանը նշանակվել է առաջին մերձբալթյան ռազմաճակատի 6-րդ գվարդիական բանակի հրաձգային կորպուսի շտաբի օպերատիվ բաժնի պետ։ Անմիջականորեն մասնակցել է Բելառուսիայի և Մերձբալթյան հանրապետությունների ազատագրման մարտերին։ Մասնակցել է Նևել, Գորոդոկ, Վիտեբսկ, Պոլոցկ, Ելգավա քաղաքների ազատագրման համար մղված մարտերին։ 1944 թվականի հոկտեմբերից մինչև 1945 թվականի մայիսը Բոշնաղյանն անմիջական մասնակցություն է ունեցել Յուրլանդական թերակղզու և Քյոնիկսբերգ քաղաքի գրավման մարտերի պլանավորմանը և իրականացմանը։ 1955 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի բարձրագույն ակադեմիական դասընթացները։ 1960–1963 թվականներին ծառայել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորախմբերում։
Արսեն Բոշնաղյանը մահացել է 1972 թվականի հունվարի 8-ին, Երևանում[2][3]։
ՊարգևներԽմբագրել
- Լենինի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան (2 անգամ)
- Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան (2 անգամ)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Արսեն Սերգեյի Բոշնաղյան»։ www.kyavartv.am։ Վերցված է 2020-05-06
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Բոշնաղյան Արսեն Սերգեյի | historyofarmenia.am.am»։ www.armin.am։ Վերցված է 2020-05-06(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 520)։ |