Արշավիր Հայրապետյան (հոկտեմբերի 17, 1916(1916-10-17), Ագարակ, Հայաստան - 1998, Երևան, Հայաստան), հայ խորհրդային ագրոնոմ, գյուղատնտեսական արտադրության կազմակերպիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976), Հայկական ԽՍՀ վաստակավոր ագրոնոմ։

Արշավիր Հայրապետյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 17, 1916(1916-10-17)
ԾննդավայրԱգարակ, Հայաստան
Մահացել է1998
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունգյուղատնտես
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Արշավիր Ավագի Հայրապետյանը ծնվել է 1916 թվականի հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի կայսրության Ելիզավետպոլի նահանգի Ագարակ գյուղում (այժմ՝ Հայաստանի Սյունիքի մարզի Ագարակ քաղաք)[1]։ Ծնողազուրկ լինելով վաղ տարիքում Հայրապետյանը հայտնվել է մանկատանը, որտեղ էլ ստացել է տարրական կրթություն[2]։ 1934 թվականին նա աշխատանքի է անցել Մեղրու շրջանի Ագարակ գյուղի կոլխոզում, որտեղ աշխատել է մինչև 1936 թվականը[3]։

Լինելով կոլտնտեսական, Արշավիր Հայրապետյանն ուղարկվել է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկում՝ կրթություն ստանալու նպատակով։ 1936 թվականին ավարտելով տեխնիկումը՝ Հայրապետյանն ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան[2]։

1941 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական շրջափուլի («Հայրենական մեծ պատերազմ») սկսվելուց հետո Արշավիր Հայրապետյանը, ով Հայաստանի գյուղատնտեսական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող էր[2], զորակոչվել է Կարմիր բանակի շարքերը։ Ռազմաճակատում եղել է 1942 թվականից։ Ծառայել է Հարավ-արևմտյան, 4-րդ ուկրաինական և 1-ին Մերձբալթյան ռազմաճակատներում՝ որպես 1-ին գնդացրային վաշտի 1164-րդ հրաձգային գումարտակի 346-րդ Դեբալցևյան Կարմիր նշանային հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Առաջին վնասվածքը ստացել է 1943 թվականին գերմանացի զավթիչների դեմ մարտերում։ 1944 թվականին անդամակցել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանը։

1944 թվականի ապրիլի 9-ին հակառակորդի մշտական գնդակոծության տակ ավագ լեյտենանտ Հայրապետյանն իր վաշտով գերեվարել է Այգուլսկի լիճը։ 30,3 մետր բարձրության գրավման ժամանակ վաշտի հաստոցային գնդացիրներն աշխատել են առանց ուշացման։ Ապրիլի 11-ին Մագազինկա գյուղի մոտ տեղի ունեցած մարտում Հայրապետյանը ծանր վնասվածք է ստացել, սակայն չի թողել ռազմի դաշտը, քանի դեռ հակառակորդը գյուղի տարածքում էր։ 1944 թվականի ապրիլի 26-ին Հայրապետյանը պարգևատրվել է Կարմիր Աստղի շքանշանով։

1944 թվականի հոկտեմբերի 11-ին, այն բանից հետո, երբ կապիտան Հայրապետյանի հրամանատարությամբ գնդացրային վաշտը տիրացավ Յեչիի երկաթուղային կայարանին և նրա շրջակայքում երկաթուղուն, հակառակորդը յոթ հարձակում ձեռնարկեց։ Բարդ իրավիճակում, երբ գնդում ռազմամթերքը դուրս էր գալիս, Հայրապետյանն անձամբ թիրախավորված կրակով ոչնչացրել է հակառակորդի գնդացիրներն ու հաշվարկները, ինչի համար 1944 թվականի հոկտեմբերի 22-ին պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։

Արշավիր Հայրապետյանը զորացրվել է 1946 թվականին։ Շարունակելով ուսումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Հայրապետյանն ավարտել է այն 1947 թվականին։ Նույն թվականին ուղարկվել է Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Լուկաշինի անվան սովխոզ` որպես տեղի ագրոնոմ, որտեղ աշխատել է մինչև 1949 թվականը[3]։ 1949 թվականին Արշավիր Հայրապետյանը նշանակվել է Հայկական ԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի «Հաղթանակ» սովխոզի տնօրեն։ Հայրապետյանի ղեկավարման տարիներին «Հաղթանակ» սովխոզը Խորհրդային Միության առաջավոր սովխոզներից էր։ Հայրապետյանին հաջողվել է սովխոզում բերքատվությունը բարձրացնել 12 անգամ, իսկ աշխատանքի արտադրողականությունը՝ 15 տոկոսով [1]։

1976 թվականի դեկտեմբերի 27-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանագրով համամիութենական սոցիալիստական մրցույթում ձեռք բերված ակնառու հաջողությունների, աշխատանքային խիզախության, 1976 թվականի գյուղատնտեսական մթերքների արտադրության և պետության վաճառքի մեծացման պլաններում և սոցիալիստական պարտավորությունների կատարման գործում ցուցաբերած աշխատանքային խիզախության համար Արշավիր Ավագի Հայրապետյանին շնորհվել Է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում Լենինի շքանշանի և «Մանգաղ և մուրճ» ոսկե մեդալի շնորհմամբ[4]։

Արշավիր Հայրապետյանը նույնպես զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Նա Նոյեմբերյանի շրջանի թիվ 290 ընտրատարածքից ընտրվել է Հայկական ԽՍՀ IX գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Հայրապետյանը եղել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության անդամ[3], Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Բյուրոյի անդամ[2]։ Եղել է նաև ԽՄԿԿԿ 26-րդ համագումարի պատվիրակ։ Որպես սովխոզի ղեկավար՝ նա դաստիարակել է ագրոնոմների և հողագործների շատ սերունդներ[2]։

Արշավիր Ավագի Հայրապետյանը մահացել է 1998 թվականի դեկտեմբերին Երևանում[2]։ Թաղվել է Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը[5]։

Շքանշաններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Садоводство. Энциклопедия, 1990, էջ 41
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Республика Армения, 1998
  3. 3,0 3,1 3,2 Депутаты Верховного Совета Армянской ССР, 1976, էջ 80
  4. 4,0 4,1 4,2 4,3  Արշավիր Հայրապետյան «Երկրի հերոսներ» կայքում
  5. «Аршавир Авакович Айрапетян». hush.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.

Գրականություն խմբագրել

  • Аршавир Авакович Айрапетян = Արշավիր Ավագի Հայրապետյան // Республика Армения : общественно-политическая газета. — 1998.
  • Айрапетян Аршавир Авакович // Садоводство. Энциклопедия / В. И. Бабук. — Киш.: главная редакция Молдавской советской энциклопедии, 1990. — Т. 1. — С. 41. — 528 с.
  • Аршавир Авакович Айрапетян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 9-ый созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 9-րդ գումարում. — Ер.: изд-во ВС Армянской ССР, 1976. — С. 80. — 182 с.

Արտաքին հղումներ խմբագրել