Արշակ Նազարյան

հայ քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արշակ Սուրենի Նազարյան (նոյեմբերի 9, 1961(1961-11-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Արշակ Նազարյան
Ծնվել էնոյեմբերի 9, 1961(1961-11-09) (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1980) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1986)
Մասնագիտությունքանդակագործ
Ծնողներհայր՝ Սուրեն Նազարյան
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
 Arshak Nazaryan Վիքիպահեստում

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սուրեն Նազարյանի որդին է, Արա Նազարյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

1994 թվականից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մակեդոնիայում, Սերբիայում, Գերմանիայում, Ռուսաստանում և Կոլումբիայում։

Ստեղծագործությունները գտնվում են մի շարք մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև ցուցադրվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, Վանաձորի պետական պատկերասրահում, Կոլումբիայի Մեդելին քաղաքի ժամանակակից արվեստի թանգարանում։

Ստեղծագործություններ խմբագրել

Նկարներ խմբագրել

  • «Մեկ այլ օր հարավում», 2000 թվական
  • «Երեկո»,
  • «Թթվածին»
  • «Երազանք»

Քանդակներ խմբագրել

  • «Կատվաշուն», 1984, բրոնզ
  • «Կետ», 1985, բրոնզ
  • «Գլադիատոր», 1985, բրոնզ
  • «Անդրանիկ», 1986
  • «Դահուկորդ», 1987
  • «Գլադիատորների մենամարտ», 1987
  • «Մի՛ սպանիր», 1989
  • «Նստած ֆիգուր», 1989
  • «Սիրենք, ոչ թե պատերազմենք», 1990

Մեջբերումներ Արշակ Նազարյանից խմբագրել

  Մարդ արարածը սովորելով է ապրում իր կյանքը։ Սովորելու ընթացքում` ոչնչացնում է շատ արժեքներ։ Արդյունքում` փորձ է ձեռք բերում և գիտակցում կորցրածի կաևորությունը ...իմաստնանում է, բայց այդ ժամանակ լրանում է` այս մոլորակի վրա նրա գոյության ժամանակը (ժամանակ չի մնում իմաստուն ու արդար ապրելու համար)։ Այս «ցիկլը» կրկնվում է սերնդե-սերունդ։ Մարդն անցնում է, իսկ նրա «ուսման պրոցեսում» քաղաքակրթությանը հասցված «վնասվածքներին» (դեռ չապաքինված) նոր վնասվածքներ ավելացնում։
Մարդն ինքն իրեն չի ճանաչում, իսկ երբ ճանաչում է, չի հաշտվում այդ մտքի հետ։
 

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել