Պանևեժիս
Պանևեժիս, կամ Պանյավեժիս (լիտ.՝ Panevėžys, լեհ.՝ Poniewież, մինչ 1917 թվականը՝ Պոնևեժ), քաղաք Լիտվայի հյուսիսում։ Լիտվայի հինգերորդ քաղաքն է՝ ըստ բնակչության թվի։ Հանդիսանում է Պանևեժիսի նահանգի ու Պանևեժիսի շրջանի վարչական կենտրոնը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պանևեժիս | |||||
լիտ.՝ Panevėžys լեհ.՝ Poniewież | |||||
| |||||
Երկիր | Լիտվա | ||||
Նահանգ | Պանևեժիսի նահանգ | ||||
Շրջան | Պանևեժիսի շրջան | ||||
Համայնք | Panevėžys City Municipality? | ||||
Հիմնադրված է | 1503[1] թ. | ||||
Առաջին հիշատակում | 1503 | ||||
Այլ անվանումներ | Պոնևեժ | ||||
Տվյալ կարգավիճակում | 1837 թվականից | ||||
Մակերես | 52 կմ² | ||||
ԲԾՄ | 61 մետր | ||||
Խոսվող լեզուներ | լիտվերեն | ||||
Բնակչություն | 97 343 մարդ (2013) | ||||
Խտություն | 2 153 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | 96 % լիտվացիներ 2,6 % ռուսներ | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | (+370) 45 | ||||
Փոստային ինդեքս | LT-35001 | ||||
Փոստային դասիչ | 35001 | ||||
Պաշտոնական կայք | panevezys.lt | ||||
| |||||
Քաղաքը տեղակայված է Նևեժիս (Նեմանի վտակ) գետի երկու ափերին, Վիլնյուսից 135 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Կաունասից 109 կմ և Կլայպեդայից 240 կմ հեռավորության վրա։ Ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 50 կմ²։
Պանևեժիսի տարածքում են հատվում Լիտվայի կարևոր ավտոմայրուղիներն ու «Վիա Բալթիկա» միջազգային մայրուղին, որ կապում է Վիլնյուսը Ռիգային։ Երկաթուղագծերը միացնում են Դաուգավպիլսն ու Շյաուլյայը։ Գործում են տեղական նշանակություն ունեցող 2 օդանավակայաններ։
Բնակչություն
խմբագրելՌուսական կայսրության առաջին համընդհանուր մարդահամարի ժամանակ Պոնևեժում հաշվառվել է 6 503 տղամարդ ու 6 465 կին, իսկ քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմել է 12 968 մարդ։ Քաղաքի բնակչության կեսը եղել են հրեաներ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին քաղաքն ուներ 14 000 բնակիչ։ 1939 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 27 հազար, 1959 թվականի՝ 41 հազար, 1974 թվականին՝ 88 հազար, 1985 թվականին՝ 116 հազար մարդ։ 1990-ական թվականների սկզբին քաղաքի բնակչության թվաքանակն սկսել է նվազել։ 1996 թվականին այն ունեցել է 126,1 հազար, 2002 թվականին՝ 118,2 հազար, 2008 թվականին՝ 106,5 հազար։ Ներկայում քաղաքն ունի 97 343 բնակիչ (2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով)։ Պանևեժիսը համարվում է Լիտվայի ամենից մոնոէթնիկ բնակավայրերից մեկը։ Նրա բնակչություն 96 %-ը լիտվացիներ են, 2,6 %-ը՝ ռուսներ, 0,4 %-ը՝ ուկրաինացիներ, 0,2 %-ը՝ բելառուսներ, 0,2 %-ը՝ լեհեր, 0,02 %-ը՝ հրեաներ, 0,28 %-ը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ գնչու կարաիմներ։
Պանևեժիսի բնակչության թվաքանակի փոփոխությունը | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարի | 1804 | 1823 | 1833 | 1857 | 1887 | 1897 | 1919 | 1923 | 1931 | ||||
Բնակչություն | 800 | 2 000 | 3 700 | 5 908 | 8 071 | 12 968 | 9 000 | 19 197 | 20 562 | ||||
Տարի | 1939 | 1945 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2007 | 2010 | ||||
Բնակչություն | 26 653 | 12 000 | 41 100 | 74 497 | 102 303 | 126 483 | 119 749 | 114 582 | 111 953 |
Անվանում
խմբագրելՔաղաքն իր անունն ստացել է Նևեժիս (Նյավեժիս, (լիտ.՝ Nevėžis) գետի անունից. առաջին անգամ հիշատակվել է Ալեքսանդր Յագելոն իշխանի տրված փաստաթղթում, որ թվագրված է 1503 թվականի սեպտեմբերի 7-ին[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռուսերեն տեքստերում սկսել է գործածվել Պանևեժիս տարբերակը։ Սակայն 1990-ական թվականներին Լիտվայում ռուսերենով գործածվում է Պանյավեժիս տարբերակը, քանզի լիտվերենի e տառը ռուսերենում տառադարձվում է я[3]։
Պատմություն
խմբագրելՔաղաքն առաջին անգամ հիշատակվել է լեհ թագավորի ու Լիտվայի մեծ իշխան Ալեքսանդրի փաստաթղթում, որ վերաբերում է 1503 թվականի սեպտեմբերի 7-ին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ տարածքը տրվել է վանահայր Ռամիգալային՝ պայմանով, որ նա այդտեղ եկեղեցի պիտի կառուցի։ Նևեժիսի աջա փին հիմնվել է բնակավայր, որն ունեցել է եկեղեցի, շուկա, պանդոկ, գարեջրագործարան, բաղնիք։ Այն հետագայում ստացել է Հին Պանևեժիս անվանումը։
XVI դարի սկզբում Նևեժիսի ձախ ափին՝ պետական տարածքում, ձևավորվել է այլ բնակավայր, որ ստացել է Նոր Պանևեժիս անվանումը։ Այդ երկու բնակավայրերը շուտով միացել են իրար։ 1565-1566 թվականների վարչական բարեփոխումներից հետո Պոնևեժը դարձել է պովետի կենտրոն։ 1568 թվականին Կրակենավայից Պոնևեժ է տեղափոխվում պավետային դատարանը։ Դա նպաստեց քաղաքի զարգացմանը։ Քաղաքի երկու մասերը միավորվեցին 1780 թվականին։
1727 թվականին Պանևեժիսում կառուցվեց Սուրբ Երրորդության եկեղեցին (սկզբնապես այն եղել է փայտե), վանք ու կոլեգիան՝ քաղաքի առաջին միջնակարգ դպրոցը։ 1831 թվականի լեհական ապստամբությունից հետո վանքն ու եկեղեցին փակվել են։ 1847 թվականին եկեղեցին փոխանցվել է ուղղափառներին, սակայն 1918 թվականին կրկին վերադարձվել է կաթոլիկներին։
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Getty Research Institute Getty Thesaurus of Geographic Names — LA: Getty Research Institute, 1997.
- ↑ Vanagas, Aleksandras. Lietuvos miestų vardai / Parengė ir pratarmę parašė V. Maciejauskienė. — Vilnius: Mokslo ir enciklopedijų leidykla, 1996. — С. 171. — 322 с. — 3000 экз. — ISBN 5-420-01354-1
- ↑ Инструкции по транскрипции фамилий, имен и географических названий с русского языка на литовский и с литовского языка на русский = Pavardžių, vardų ir vietovardžių transkripcijos iš rusų kalbos į lietuvių kalbą ir iš lietuvių kalbos į rusų kalbą instrukcija. — Вильнюс: Мокслас, 1990. — С. 103.
- ↑ «Община Габрово. Города-побратимы» (բուլղարերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 03.06.2009-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքը Արխիվացված 2011-10-05 Wayback Machine
- Panevėžio istorija
- Պանևեժիսը Litauen Netz կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանևեժիս» հոդվածին։ |