Բացել գլխավոր ցանկը

Արա Սուրենի Նազարյան (1965, ապրիլի 29, Երևան), ՀՀ պետական և ռազմական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (2007-2017), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ (2017)։

Արա Սուրենի Նազարյան
Ara S. Nazaryan.jpg
Ծնվել էապրիլի 29, 1965 (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունիրավաբան
Ծնողներհայր՝ Սուրեն Նազարյան
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սուրեն Նազարյանի որդին է, քանդակագործ Արշակ Նազարյանի եղբայրը։

ԿենսագրությունԽմբագրել

1987-1993 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1998-1999 թթ.՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում` ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում։ 1983-1985 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում[1]:

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

  • 1994 թվականին աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության քննչական բաժնում
  • 1995 թվականին ՀՀ զինվորական դատախազության համակարգում` որպես քննիչ
  • 1996 թվականին աշխատել է Երևանի Սպանդարյանի տարածքային հարկային տեսչությունում՝ որպես իրավաբան
  • 1998-2000 թթ. աշխատել է Շրջակա Միջավայրի Իրավական Պահպանության Հասարակական Կենտրոնում (Ամերիկայի Իրավաբանների Միության ծրագիր)` որպես իրավաբան
  • 2002 թվականին աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչությունում` որպես գլխավոր մասնագետ, այնուհետև՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական
  • 2003 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով
  • 2007 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
  • 2017 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից[2] և ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ[3][4]

ՊարգևներԽմբագրել

Նախորդող
Ահարոն Մկրտչյան
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ
Արա Նազարյան

2003 - 2007
Հաջորդող
Արմինե Խառատյան

ԾանոթագրություններԽմբագրել