Արյուն կղանքում կամ ուղիղաղիքային արյունահոսություն կարող է տարբեր տեսք ունենալ կախված նրանից թե արյունը երբ է հայտնվել աղեստամոքսային ուղում, որքան ժամանակ է ենթարկվել աղեստամոքսային տրակտի ազդեցությանը և որքան է այն։ Կարող է դիտվել մելենա՝ սև կղանք, որը սովորաբար առաջանում է աղեստամոքսային ուղու վերին հատվածներից արյունահոսության ժամանակ, կամ հեմատոշեզիա, որը սովորաբար առաջանում է աղեստամոքսային տրակտի ստորին հատվածներից արյունահոսության ժամանակ[1]։ Կղանքում հայտնաբերված արյան գնահատումը կախված է նրա բնութագրերից՝ գույնի, քանակի և այլ հատկանիշների առումով, որոնք կարող են ցույց տալ արյունահոսության աղբյուրը, սակայն ավելի լուրջ դեպքերում կարող է դիտվել խառը պատկեր[2]։ «Արյուն կղանքի մեջ» տերմինը սովորաբար օգտագործվում է միայն տեսանելի արյունը նկարագրելու համար, և ոչ թե կղանքի թաքնված արյունը, որը հայտնաբերվում է միայն ֆիզիկալ հետազոտությունից և քիմիական լաբորատոր հետազոտություններից հետո։

Արյուն կղանքում
Տեսակկլինիկական նշան և ախտանիշ կամ նշան
ՊատճառՍտամոքսաղիքային արյունահոսություն
ՀՄԴ-9578.1

Նորածինների մոտ Apt թեստը կարող է օգտագործվել պտղի հեմոգլոբինը մայրական արյունից տարբերելու համար՝ հիմնվելով պտղի հեմոգլոբինի բաղադրության տարբերությունների վրա՝ համեմատած մեծահասակների մոտ հայտնաբերված հեմոգլոբինի հետ[3][4]։

Տարբերակիչ ախտորոշում խմբագրել

Արյուն կղանքի մեջ կարող է լինել բազմաթիվ պատճառներով։ Պատճառները տատանվում են ոչ վնասակարից մինչև շատ լուրջ պատճառներ։ Արյունահոսության պատճառները բաժանելու ընդհանուր եղանակը հիմնված է արյունահոսության աղբյուրի վրա։ Աղեստամոքսային տրակտը կարելի է բաժանել վերին և ստորին հատվածների, արյունահոսության որոշ դեպքեր վերաբերում են ամբողջ տրակտին (վերին և ստորին)[5][6]։ Կղանքի մեջ արյունը հաճախ տարբեր է լինում՝ կախված արյունահոսության առաջացման վայրից։ Այս տարբերությունները օգնում է արյունահոսության տեղը որոշել։ Արյունահոսության արագությունը նույնպես կարող է ազդել կղանքում արյան տեսքի վրա կարող է տարբերվել տիպիկ դեպքերից[2][7]։

ՎԵրին աղեստամոքսային ուղի խմբագրել

Վերին ստամոքս-աղիքային տրակտը սահմանվում է որպես մարսողության մեջ ներգրավված օրգանները Տրեյցի կապանից վերև և ներառում է կերակրափողը, ստամոքսը և տասներկումատնյա աղին։ Վերին ստամոքս-աղիքային արյունահոսությունը սովորաբար բնութագրվում է մելենայով (սև կղանք)։ Վառ կարմիր արյունը կարող է դիտվել ակտիվ, արագ արյունահոսությամբ[8]

Պաթոֆիզիալոգիա խմբագրել

Մարդու կղանքում արյան առկայությունը կախված է տարբեր պատճառներից, դրանք կարելի է բաժանել մի քանի կատեգորիաների։ Այս լայն կատեգորիաները ներառում են քաղցկեղային պրոցեսները, աղիների պատի ոչ նորմալ կառուցվածքը, բորբոքային հիվանդությունները, վարակի կամ դեղամիջոցների հետևանքով առաջացած կոլիտը և անոթային խանգարումները։

Քաղցկեղ խմբագրել

Աղիների պատի փոփոխություններ խմբագրել

Շարժունություն խմբագրել

Աղու պատը կարևոր դեր ունի աղեստամոքսային ուղով սննդանյութերի մեջ։ Կրկնվող փորձերը ապահվելոու աղիների դատարկումը կարող են բերել աղու պատի պատռվածքի ուղիղ աղու շրջանում(հետանցքի ճաք)

Կառուցվածքային խմբագրել

Ախտորոշումների այս ցանկը ներառում է հիվանդություններ, որոնց դեպքում աղիների պատը վնասված է հիվանդության պատճառով։

  • Պեպտիկ խոցային հիվանդությունը, որը լինում է տասներկումատնյա աղիքի կամ ստամոքսի խոցերի ձևով, ամենատարածված պատճառները ներառում են[8][17][18][19].
    • Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր – այս դեղամիջոցների օգտագործումը հանգեցնում է աղիքի պատի կառուցվածքային փոփոխության, մասնավորապես՝ խոցերի և արյան կղանքի մեջ։
    • H. pylori վարակ, այս բակտերիալ վարակը կարող է քայքայել ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի պատը, հանգեցնելով ստամոքսի պատի կառուցվածքային փոփոխության և կղանքում արյան առկայության[8][17][18][19]։
    • Քրոնիկ հիվանդություն
  • Դիվերտիկուլիտը և դիվերտիկուլոզը առաջանում են հաստ աղիքի լորձաթաղանթի կամ աղիքի պատի արտափքվելու հետևանքով, ինչը հանգեցնում է աղիների պատի թուլացման և զգայունության բարձրացման՝ ստամոքս-աղիքային տրակտի բակտերիաների նկատմամբ, մեծանում է անոթային խանգարումների ռիսկը,վնասված հատվածում բակտերիաների տարածում(թարախակույտ), ստամոքս-աղիքային տրակտի մեկ այլ մասի միջև խուղակի ձևավորում կամ աղիների խցանում (օբստրուկցիա)[20] and դիվերտիկուլոզ[21]։
  • Մեկելյան դիվերտիկուլը օմֆալո-մեզենտերիկ ծորանի բնածին մնացորդ է, որը կապում է պտղի դեղնուցապարկը աղիներին, որը նորմալ փակվում է և քայքայվում զարգացման գործընթացում։ Եթե այս ծորանի մի մասը կամ ամբողջը մնա և առաջացնի դիվերտիկուլ կամ խուղակ,կարող է հանգեցնել արյունահոսության[22] :

Աղիների բորբոքային հիվանդություն խմբագրել

Հիվանդությունները որոնք կապված են ստամոքսաղիքային տրակտի բորբոքային պրոցեսների հետ, կարող են բերել կղանքում արյան առկայության[23]։ Բորբոքումը կարող է ընդգրկել ամբողջ ստամոքսաղիքային ուղին Կրոնի հիվանդության, և հաստ աղիքը ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի դեպքում.[24]։

Կոլիտներ խմբագրել

  • Էնտերիտներ՝բարակ աղիների բորբոքում, որը կարող է ունենալ շատ պատճառներ՝ աուտոիմուն ծագում(Կրոնի հիվանդություն), որոշ դեղեր(իբուպրոֆեն),ճառագայթային բուժում,ցելիակիա[29]։

Ինֆեկցիոն կոլիտ խմբագրել

Դեղորայք ասոցածված կոլիտ խմբագրել

  • Ճառագայթային էնտերիտ[34]

Անոթային խանգարումներ խմբագրել

  • Աղեստամոքսային ուղու անգիոդիսպլազիա
  • արտերիովենոզ մալֆորմացիա
  • հետանցքի ճաք
  • անալ սեռական հարաբերություն
  • կերակրափողի վարիկոզներ
  • թութքային հանգույցներ
    • ներքին թութքային հանգույցները ծածկված են լորձաթաղանթի կամ էպիթելի շերտով,մեծացնելով արյունահոսության հավանականությունը, բայվ ցավ չեն առաջացնում։
    • արտաքին թութքային հանգույցների դեպքում ավելի փոքր է արյունահոսություն առաջացնելու հավանականությունը,քանի որ ծածկված են ուրիշ տեսակի էպիթելով(սկվամոզ),բայց կարող են զգալի ցավ առաջացնել դրանց ներսում գտնվող անոթների թրոմբոզի հետևանքով։
  • Պոլիպէկտոմիան, որը կատարվում է կոլոնոսկոպիայի ժամանակ, կարող է առաջացնել փոքր քանակի արյունահոսություն միջամտությունից հետո։

Այլ պատճառներ խմբագրել

Արյան օգտագործումը սննդում, օրինակ Մասաի ցեղը օգտագործում է մեծ քանակի արյուն սննդում, որը վերցվում է խոշոր եղջերավոր անասուններից։

Ախտորոշում խմբագրել

Հետազոտությունները, որոնք կիրառվում են կղանքում արյունը գնահատելու համար, հիմնված են արյունահոսության առանձնահատկությունների վրա (գույն, քանակ), ինչպես նաև հաշվի է առնվում արյան ցածր ճնշումը զուգակցված սրտի հաճախականության բարձրացման հետ։ Հետևյալ հետազոտությունները համակցվում են արյունահոսության աղբյուրը պարզելու համար.

Մելենան սահմանվում է որպես մուգ, ձիգ կղանք, որը սև է կարմիր արյան բջիջների մասնակի մարսման պատճառով։

Հեմատոշեզիան սահմանվում է որպես վառ կարմիր արյուն, որը դիտվում է կղանքի մեջ։:

Ենթադրվում է, որ հեմատոշեզիան առաջանում է ստամոքս-աղիքային տրակտի ստորին հատվածից, և ախտորոշման սկզբնական քայլերը ներառում են հետանցքի մատնային զննումը և կղանքում թաքնված արյան թեստը, որը դրական լինելու դեպքում կատարվում է կոլոնոսկոպիա։ Եթե մարդու կղանքում մեծ քանակությամբ արյուն կա, կարող է անհրաժեշտություն լինել էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիայի։ Եթե այս հետազոտությունների ժամանակ ակտիվ արյունահոսության աղբյուր չի հայտնաբերվել, ապա կարող է իրականացվել կապսուլային էնդոսկոպիա՝ բարակ աղիքն ավելի լավ զննելու համար, որը հնարավոր չէ տեսնել այլ հետազոտությունների ժամանակ։ Մելենայի դեպքում հաճախ կատարվում է նաև ուղիղ աղիքի մատնային զննում կղանքում թաքնված արյան թեստով, սակայն վերին ստամոքս-աղիքային ուղուց արյունահոսության կասկածն ավելի մեծ է, ինչը հանգեցնում է առաջին հերթին էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիայի կիրառմանը, իսկ մյուս հետազոտությունները արվում են եթե աղբյուրը չի հայտնաբերվում։ Անոսկոպիան հետազոտության մեկ այլ տեսակ է, որը կարող է օգտագործվել կոլոնոսկոպիայի հետ մեկտեղ, որը հետազոտում է ուղիղ աղիքը և վայրէջ հաստ աղիքի դիստալ հատվածը։

Այլ առանձնահատկություններ խմբագրել

Կղանքում կարող է հայտնաբերվել նաև լորձ։

Մելենան՝ ձյութանման սև կղանքը պայմանավորված է աղեստամոքսային ուղում արյան բջիջների մարսմամբ՝ ֆերմենտների ազդեցությամբ։

Հիվանդի տարիք խմբագրել

Հիվանդի տարիքը կարևոր ախտորոշիչ գործոն է։ 20 տարեկանից փոքր մարդկանց մոտ ավել hաճախ հանդիպում է ժառանգական, աուտոիմուն կամ կառուցվածքային խնդիրներ։ 20-60 տարեկանների մոտ ավելի հաճախ հանդիպում է ժառանգական, աուտոիմուն, անոթային մալֆորմացիայի հետ կապված խնդիրներ։ 60 տարեկանից բարձր անձանց մոտ ավելի հաճախ հանդիպում է անոթային մալֆորմացիաներ, լյարդի հիվանդություններ և քաղցկեղ։

Բուժում խմբագրել

Կղանքում արյան բուժումը մեծապես կախված է արյունահոսության պատճառներից։ Արյունահոսությունը սովորաբար զուգակցվում է հոգնածության, գլխապտույտի, գլխացավի կամ նույնիսկ շնչահեղձության ախտանիշների հետ, և այս հարակից ախտանիշները նույնպես պահանջում են բուժում[35][36]։ Այս ախտանշանները արյան կորստի հետևանք են և առաջանում են անոթային համակարգում շրջանառվող արյան կարմիր բջիջների պակասի պատճառով, ինչի հետևանքով թթվածինն ավելի քիչ է հասնում հյուսվածքներին և օրգաններին[37]։ Կղանքում արյունը կարող է լինել արյան մեծ ծավալի կորուստ (արյունահոսություն), ինչը հանգեցնում է շրջանառվող արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակի (սակավարյունություն

Սակավարյունություն խմբագրել

Անեմիան կղանքի մեջ արյան հաճախակի բարդություն է, հատկապես երբ մեծ քանակությամբ արյուն կա կամ արյունահոսությունը տևում է երկար ժամանակ։ Անեմիան սովորաբար կապված է նաև երկաթի դեֆիցիտի հետ՝ պայմանավորված երկաթի կարևորությամբ արյան կարմիր բջիջների ձևավորման մեջ։ Երբ սակավարյունությունը ախտորոշվում է կղանքում արյան հետևանքով, նշանակվում են վիտամիններ, որոնք կարևոր են կարմիր արյան բջիջների ձևավորման համար (ֆոլաթթու, վիտամին B12 և վիտամին C

Պաթոգենետիկ բուժում խմբագրել

Ախտորոշիչ հետազոտությունները կարող են օգտագործվել որպես միջամտություններ, որոնք կօգնեն դադարեցնել արյունահոսությունը։ Արյունահոսությունը, որն առաջանում է նորագոյացության (քաղցկեղի աճի) պատճառով, կարող է բուժվել կոլոնոսկոպիայի և կլիպավորման, վիրաբուժական միջամտության կամ այլ միջոցների միջոցով՝ կախված քաղցկեղի ձևից և փուլից[38]։ Նմանապես, ստամոքսի քաղցկեղը բուժվում է կախված փուլից, թեև սովորաբար պահանջում է վիրաբուժական և դեղորայքային թերապիա[39]։

Շարժունակության խնդիրների բուժումը, մասնավորապես՝ փորկապությունը, սովորաբար ուղղված է սննդի տեղաշարժը ստամոքս-աղիքային տրակտի միջոցով բարելավելուն։ Դա արվում է կղանքը փափկեցնող միջոցների օգտագործմամբ (նվազեցնում են հաստ աղում ջրի ներծծումը), սննդակարգում մանրաթելեր ավելացնելով և օսմոտիկ լուծողականների օգտագործումով (որոնք օգնում են հեղուկի շարժմանը հաստ աղիքով՝ բարելավելով ընդհանուր շարժունակությունը)։ Մարդու աղիքների շարժունակության բարելավումը կարող է նվազեցնել լարվածությունը և նվազեցնել անալ ճաքերի առաջացման վտանգը[40]։ Անալ ճաքերի ժամանակ կղազատումը ցավոտ է ու դիտվում է արյուն և բուժման համար ժամանակ է պահանջում[41]։ Բուժումը ներառում է տեղային նիտրատներ կամ կալցիումական անցուղիների պաշարիչներ կամ վիրաբուժական միջամտություններ քրոնիկ կամ բարդ դեպքերի համար։ Անալ ճաքերի նման, ներքին թութքը սրբելու ժամանակ թղթի վրա հնարավոր է տեսնել արյուն։ Թութքի բուժման տարբերակները կարող են կախված լինել այն առաջացնող պատճառից։ Ցիռոզի պատճառով առաջացած, անոռեկտալ վարիկոզների հետ կապված թութքի դեպքում սիմպտոմատիկ բուժումը հաճախ ենթադրում է հեռացում։

Կոլիտը կարելի է բաժանել ինֆեկցիոն և դեղորայք ասոցածված տարբերակների։ Ինֆեկցիոն կոլիտի դեպքում բուժումը կախված է պաթոգենից և, ընդհանուր առմամբ, պահանջում է հակաբիոտիկների օգտագործում։ Դեղորայքային կոլիտի դեպքում բուժումը սովորաբար ներառում է վնասող նյութի հեռացում, ինչպես դա տեղի է ունենում ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերից առաջացած խոցային հիվանդության դեպքում, սակայն քաղցկեղով հիվանդի դեպքում ճառագայթումը հանելը միշտ չէ որ կրառվում է, ուստի դեղորայքային բուժումը բուժման հիմնական եղանակն է[42][43]։

Կառուցվածքային խանգարումները, որը հանգեցնում է կղանքում արյան առաջացմանը, պայմանավորված է մի շարք պատճառներով և, հետևաբար, պահանջում է տարբեր բուժում յուրաքանչյուր պատճառի համար։ Միայն պեպտիկ խոցային հիվանդությունը կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ, սակայն սկզբնական շրջանում վերահսկվում է հիմնականում պրոտոնային պոմպի ինհիբիտորներով, H2 բլոկատորներով կամ ավելի լուրջ դեպքերում պահանջվում է վիրաբուժական միջամտություն։ Դիվերտիկուլիտը և դիվերտիկուլոզը պահանջում են հակաբիոտիկային բուժում և կարող են պահանջել նաև վիրաբուժական միջամտություն։

Աղիների բարբոքային հիվանդությունը՝ խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը, որոնք ունեն տարբեր բուժման սխեմաներ և կարող են պահանջել նաև վիրաբուժական միջամտություն ավելի լուրջ դեպքերում[44]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wilson, Dodd (1990). «85». In Walker, H. Kenneth; Hall, W. Dallas; Hurst, J. Willis (eds.). Clinical Methods: The History, Physical, and Laboratory Examinations. Boston: Butterworths. ISBN 9780409900774.
  2. 2,0 2,1 Cotter, Thomas G.; Buckley, Niamh S.; Loftus, Conor G. (2017). «Approach to the Patient With Hematochezia». Mayo Clinic Proceedings. 92 (5): 797–804. doi:10.1016/j.mayocp.2016.12.021. PMID 28473039.
  3. «Hemoglobin F». phpa.health.maryland.gov (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. «Apt-Downey test». www.allinahealth.org. 2016 թ․ մարտի 29. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. pmhdev. «Upper Gastrointestinal Tract - National Library of Medicine». PubMed Health. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. pmhdev. «Lower Gastrointestinal Tract - National Library of Medicine». PubMed Health. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. Kasper D, Fauci A, Hauser S, Longo D, Jameson J, Loscalzo J. eds. (Part 14: The Gastrointestinal System, Chs 344,345,348,351,353,365)'Harrison's Principles of Internal Medicine, 19e New York, NY: McGraw-Hill; 2014.
  8. 8,0 8,1 8,2 MD, Scott Moses. «Upper Gastrointestinal Bleeding». www.fpnotebook.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. «Colon cancer: Symptoms». MayoClinic.com. 2011 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  10. Lenz, Heinz-Josef (2009 թ․ մարտի 6). «What are Early Symptoms of Colorectal Cancer? Watch out for Small Changes». Alexandria, Virginia: Fight Colorectal Cancer. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  11. «Colon Cancer Symptoms - Colorectal Cancer Symptoms». Webmd.com. 2010 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  12. «Crohn's Disease: Inflammatory Bowel Diseases (IBD): Merck Manual Home Edition». Merckmanuals.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  13. Cancer 278744, բաժին Gastric Cancer(անգլ.) EMedicine կայքում
  14. Chatoor D, Emmnauel A (2009). «Constipation and evacuation disorders». Best Pract Res Clin Gastroenterol. 23 (4): 517–30. doi:10.1016/j.bpg.2009.05.001. PMID 19647687.
  15. American Gastroenterological Association; Bharucha, AE; Dorn, SD; Lembo, A; Pressman, A (2013 թ․ հունվար). «American Gastroenterological Association medical position statement on constipation». Gastroenterology (Review). 144 (1): 211–17. doi:10.1053/j.gastro.2012.10.029. PMID 23261064.
  16. «Complications». nhs.uk (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  17. 17,0 17,1 MD, Scott Moses (2017 թ․ նոյեմբերի 5). «Gastrointestinal Bleeding». www.fpnotebook.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  18. 18,0 18,1 «Peptic ulcer: Symptoms». MayoClinic.com. 2011 թ․ հունվարի 6. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  19. 19,0 19,1 MD, Scott Moses (2017 թ․ նոյեմբերի 5). «Peptic Ulcer Disease». www.fpnotebook.com (անգլերեն).
  20. Linzay, Catherine D.; Pandit, Sudha (2017). «Acute Diverticulitis». StatPearls. Treasure Island (FL): StatPearls Publishing. PMID 29083630.
  21. «Diverticulitis: Diverticular Disease: Merck Manual Home Edition». Merckmanuals.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  22. Sagar, Jayesh; Kumar, Vikas; Shah, D K (2006 թ․ հոկտեմբեր). «Meckel's diverticulum: a systematic review». Journal of the Royal Society of Medicine. 99 (10): 501–505. doi:10.1177/014107680609901011. ISSN 0141-0768. PMC 1592061. PMID 17021300.
  23. «Learn the Facts About Crohn's Disease». Crohn's and Colitis. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  24. «Ulcerative Colitis». NIDDK. 2014 թ․ սեպտեմբեր. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  25. «Crohn's disease: Symptoms». MayoClinic.com. 2011 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  26. Travis SP, Higgins PD, Orchard T, Van Der Woude CJ, Panaccione R, Bitton A, O'Morain C, Panés J, Sturm A, Reinisch W, Kamm MA, D'Haens G (2011 թ․ հուլիս). «Review article: defining remission in ulcerative colitis» (PDF). Aliment Pharmacol Ther (Review). 34 (2): 113–24. doi:10.1111/j.1365-2036.2011.04701.x. hdl:2027.42/87130. PMID 21615435. S2CID 139549.
  27. Walmsley, R.S.; Ayres, R.C.S.; Pounder, R.E.; Allan, R N (1998). «A simple clinical colitis activity index». Gut. 43 (1): 29–32. doi:10.1136/gut.43.1.29. ISSN 0017-5749. PMC 1727189. PMID 9771402.
  28. Walmsley, R S; Ayres, R.C.S.; Pounder, R E; Allan, R.N. (1998). «A simple clinical colitis activity index: Table One». Gut. 43 (1): 29–32. doi:10.1136/gut.43.1.29. ISSN 0017-5749. PMC 1727189. PMID 9771402.
  29. MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Enteritis
  30. MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Campylobacter infection
  31. MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Salmonella enterocolitis
  32. «Salmonella infection: Symptoms». MayoClinic.com. 2011 թ․ ապրիլի 16. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  33. 33,0 33,1 MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Bacterial gastroenteritis
  34. MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Radiation enteritis
  35. pmhdev. «Anemia - National Library of Medicine». PubMed Health. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  36. «Anemia - Symptoms and causes - Mayo Clinic». www.mayoclinic.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  37. «Anemia | Symptoms and Conditions | MUSC DDC». ddc.musc.edu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  38. «Treatment of Colon Cancer, by Stage». www.cancer.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  39. «Treatment Choices by Type and Stage of Stomach Cancer». www.cancer.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  40. «Constipation - Diagnosis and treatment - Mayo Clinic». www.mayoclinic.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  41. McCallion, K.; Gardiner, K. R. (2001 թ․ դեկտեմբերի 1). «Progress in the understanding and treatment of chronic anal fissure». Postgraduate Medical Journal (անգլերեն). 77 (914): 753–758. doi:10.1136/pmj.77.914.753. ISSN 0032-5473. PMC 1742193. PMID 11723312.
  42. Wallace, J. L. (2000 թ․ փետրվար). «How do NSAIDs cause ulcer disease?». Baillière's Best Practice & Research. Clinical Gastroenterology. 14 (1): 147–159. doi:10.1053/bega.1999.0065. PMID 10749095.
  43. Stacey, Rhodri; Green, John T. (2014 թ․ հունվար). «Radiation-induced small bowel disease: latest developments and clinical guidance». Therapeutic Advances in Chronic Disease. 5 (1): 15–29. doi:10.1177/2040622313510730. ISSN 2040-6223. PMC 3871275. PMID 24381725.
  44. «What is Crohn's Disease | Causes of Crohn's | Crohn's & Colitis Foundation». www.crohnscolitisfoundation.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ