Աղիքներ
Աղիքներ, մարսողական խողովակի բաժին։ Սկսվում է ստամոքսից, վերջանում սրբանի անցքով։ Օրգանիզմն ունի բարակ և հաստ աղիքներ։ Մարդու բարակ աղիքի երկարություևը 5-6 մ է։
Աղիքներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | օրգանի տիպ և class of anatomical entity? |
Ենթադաս | կենդանական օրգան և particular anatomical entity? |
Մասն է | Ստամոքսաղիքային համակարգ |
Կազմված է | բարակ աղիք և Հաստ աղիք |
Լատիներեն անվանում | Tractus digestorius , canalis alimentarius (esophagus to large intestine), canalis gastrointestinales (stomach to large intestine) |
Համակարգ | Մարսողական համակարգ |
MeSH | A03.556.124 |
Նկարագրված է | Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Հայկական սովետական հանրագիտարան |
![]() |
Տեղակայված է որովայնի կենտրոնական հատվածում և կազմելով բազմաթիվ գալարներ, հասնում է մինչև աջ ստամոքսն ու բացվում հաստ աղիքի սկզբնական մասի՝ կույր աղիքի մեջ։
Բարակ աղիքԽմբագրել
Բարակ աղիքի պայտաձև սկզբնական հատվածը կոչվում է 12 մատնյա աղիք (երկարությունը՝ 30 սմ), ուր բացվում են լյարդի և ենթաստամոքսային գեղձի ծորանները։
Բարակ աղիքի հաջորդ հատվածները կոչվում են աղիճ աղիք և զստաղիք։
Հաստ աղիքԽմբագրել
Հաստ աղիքի երկարությունը 1-2 մ է։ Նրա մասերն են՝
- կույր,
- վերել,
- միջաձիգ,
- վայրէջ,
- սիգմաձև
- ուղիղ աղիքներ։
ՏեսակներԽմբագրել
Աղիքները կազմված են՝
- արտաքին,
- միջին
- ներքին շերտերից։
Արտաքին շերտԽմբագրել
Արտաքին շերտը՝ որովայնամիզը, շիճուկ արտադրող լպրծուն թաղանթ է։
Միջին շերտԽմբագրել
Միջին շերտը մկանային է՝ կազմված շրջանաձև և երկարաձիգ մկանախրձերից։
Ներքին շերտԽմբագրել
Ներքին շերտը ծալքավոր լորձաթաղանթ է՝ աղիքահյութ արտադրող մանր գեղձերով։ Բարակ աղիքի լորձաթաղանթի վրա կան թավիկներ, որոնց շնորհիվ մարսված սննդանյութերը ներծծվում են արյան մեջ։ Հաստ աղիքը թավիկներ չունի, այնտեղ ներծծվում են ջուրն ու աղերը և ձևավորվում է կղկղանքը։
ԳրականությունԽմբագրել
- M. et al: Tierernährung, 12. neu überarbeitete Aufl., DLG-Verlags-GmbH, Frankfurt am Main 2008, ISBN 978-3-7690-0703-9 (Abschnitt „Unterscheidung der Verdauungssysteme“)
- Franz-Viktor Salomon: Verdauungsapparat, Apparatus digestorius. In: Salomon u. a. (Hrsg.)։ Anatomie für die Tiermedizin. Enke-Verlag Stuttgart, 2. erw. Aufl. 2008, S. 235–323, ISBN 978-3-8304-1075-1
Արտաքին հղումներԽմբագրել
- Pediatric Overview of Human Digestive System Archived 2011-01-22 at the Wayback Machine.
- Anatomy atlas of the Digestive System
- Overview at Colorado State University
- Your Digestive System and How It Works at National Institutes of Health Archived 2009-05-07 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 257)։ |