Հեմատոշեզիա (հունարեն՝ αἷμα - արյուն և χέζειν - դեֆեկացիա), թարմ արյան արտադրությունն է հետանցքից կղանքի հետ կամ առանց դրա (ի տարբերություն մելենայի)[1]։ Հեմատոշեզիան առավելապես պայմանավորված է ստամոքսաղիքային տրակտի ստորին հատվածների արյունահոսության հետ, բայց կարող է դիտվել նաև ստամոքսաղիքային ուղու վերին բաժինների ինտենսիվ արյունահոսությունների դեպքում։ Հեմատոշեզիան ուղիղաղիքային արյունահոսությունից տարբերվում է նրանով, որ վերջինս կապված չէ կղազատման հետ, փոխարենը այն արտահայտվում է թարմ վառ-կարմիր արյան արտադրությամբ առանց կղանքի[2]։ Հետանցքից թարմ արյան արտազատումը կապված է կա՛մ հեմատոշեզիայի հետ, կա՛մ էլ ուղիղաղիքային արյունահոսության հետ։

Հեմատոշեզիա
Տեսակախտանիշ կամ նշան
Պատճառստամոքսաղիքային ուղու ստորին բաժինների արյունահոսություն
Բժշկական մասնագիտությունաղեստամոքսաբանություն և ընդհանուր վիրաբուժություն
ՀՄԴ-9578.1
ՀՄԴ-10k62.9
 Hematochezia Վիքիպահեստում

Պատճառներ խմբագրել

Մեծահասակների շրջանում հեմատոշեզիայի ամենահաճախակի պատճառներն են թութքը և դիվերտիկուլիտը, որոնք համարվում են բարորակ պաթոլոգիկ վիճակներ։

Հեմատոշեզիայի առաջացման պատճառ կարող է լինել նաև կոլոռեկտալ քաղցկեղը, որը պոտենցիալ մահացու ախտաբանական վիճակ է։ Նորածինների դեպքում հեմատոշեզիան կարող է առաջանալ ծննդաբերական ուղիներով անցնելու ժամանակ մայրական արյունը կուլ տալու հետևանքով։ Հեմատոշեզիան կարող է լինել նեկրոզացնող էնտերոկոլիտի առաջին դրսևորումը։ Նեկրոզացնող էնտերոկոլիտը հաճախ է հանդիպում անհաս երեխաների մոտ։ Եթե հեմատոշեզիան զուգակցվում է որովայնային ցավերի հետ, ապա դա բնորոշ է աղիների ինվագինացիային։ Դեռահասների և երիտասարդների շրջանում հեմատոշեզիան աղիների բորբոքային հիվանդությունների՝ մասնավորապես ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի, հիմնական գանգատներից մեկն է։ Այդ իսկ պատճառով վերջիններիս մոտ նման գանգատի առկայության դեպքում անհրաժեշտ է բացառել կամ հաստատել խոցային կոլիտի առկայությունը։ Հեմատոշեզիան կարող է առաջանալ նաև ստամոքսաղիքային տրակտի վերին հատվածների արյունահոսությունների դեպքում։ Այս դեպքերում արյունը ենթարկվում է աղաթթվի և ստամոքսաղիքային տրակտի ֆերմենտների ազդեցությանը ու հեմոլիզվում է, ընդունում է սև երանգ ու կոչվում է մելենա։ Ստամոքսաղիքային տրակտի վերին բաժինների արյունահոսության հետևանքով առաջացած հեմատոշեզիան տագնապի նշան է, քանի որ այն վկայում է կյանքին սպառնացող լուրջ վտանգի մասին։ Կարմիր բազուկի օգտագործումը հանգեցնում է կղանքի կարմիր գունավորմանը, որը հաճախ շփոթում են հեմատոշեզիայի հետ։ Կղանքի նման գունավորումը պայմանավորված է բազուկում առկա կարմիր գունակի ոչ լիարժեք մետաբոլիզմով։ Պիտայայի կամ մոշի օգտագործումը նույնպես կարող են պայմանավորել կղանքի կարմիր կամ սև գունավորումը։ Նման երանգ կարող է ունենալ նաև մեզը (պսևդոհեմատուրիա)։ Այս դեպքերը պետք է դիֆերենցել հեմատոշեզիայից։

 
Զուգարանակոնքում կարմիր կղանքի առկայություն պայմանավորված պիտայայի օգտագործմամբ

Նորածինների մոտ հեմատոշեզիայի առկայության դեպքում խորհուրդ է տրվում կիրառել ալկալիներով բնափոխման թեստը(անգլ.՝ Apt test ), որն օգնում է տարբերակել նորածնի հեմոգլոբինը մոր հեմոգլոբինից։

Կղանքում արյան առկայության այլ պատճառներից են՝

Ախտորոշում խմբագրել

Արյան ընդհանուր հետազոտություն՝ մեծ ուշադրություն դարձնելով հեմոգլոբինի մակարդակին։ Կոլոնոսկոպիան կատարվում է, եթե կա կասկած հաստաղիքային արյունահոսության, հատկապես մեծահասակների մոտ արյունահոսության օջախը և պատճառը հայտնաբերելու համար՝ կարցինոմա, խոցային կոլիտ կամ այլ պաթոլոգիաներ։ Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա՝ ստամոքսի վերին բաժիններից արյունահոսության կասկածի դեպքում, արյունահոսության օջախը և պատճառը հայտնաբերելու համար[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Taber's Cyclopedic Medical Dictionary. Donald Venes. 20th Edition. Page 955.
  2. Sáenz, Roque; Valdivieso, Eduardo. «Approach to lower gastrointestinal bleeding» (PDF). էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «Colon cancer: Symptoms». MayoClinic.com. 2011 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  4. Lenz, Heinz-Josef (2009 թ․ մարտի 6). «What are Early Symptoms of Colorectal Cancer? Watch out for Small Changes». Alexandria, Virginia, United States: Fight Colorectal Cancer. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  5. «Colon Cancer Symptoms - Colorectal Cancer Symptoms». Webmd.com. 2010 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  6. «Crohn's Disease: Inflammatory Bowel Diseases (IBD): Merck Manual Home Edition». Merckmanuals.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  7. «Crohn's disease: Symptoms». MayoClinic.com. 2011 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  8. «Ulcerative Colitis - Symptoms, Causes and Treatments of Ulcerative Colitis». Webmd.com. 2010 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  9. «Causes and Symptoms of Shigellosis». Minnesota Department of Health. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  10. «Escherichia coli O157:H7 (E. coli O157)». Minnesota Department of Health. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  11. «Symptoms of E. coli Infection | E. coli Food Poisoning». About-ecoli.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  12. «Diverticulitis: Diverticular Disease: Merck Manual Home Edition». Merckmanuals.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  13. «Salmonella infection: Symptoms». MayoClinic.com. 2011 թ․ ապրիլի 16. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  14. «Peptic ulcer: Symptoms». MayoClinic.com. 2011 թ․ հունվարի 6. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  15. Cancer 278744, բաժին Gastric Cancer(անգլ.) EMedicine կայքում
  16. Gastrointestinal Bleeding 187857, բաժին Upper Gastrointestinal Bleeding(անգլ.) EMedicine կայքում
  17. «Esophageal varices: Symptoms». MayoClinic.com. 2010 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  18. Eckmann JD, Chedid VG, Loftus CG (2018). «A rational approach to the patient with hematochezia». Curr Opin Gastroenterol. 34 (1): 38–45. doi:10.1097/MOG.0000000000000409. PMID 29059071. S2CID 23181441.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեմատոշեզիա» հոդվածին։