Սալմոնելոզներ (անգլ.՝ Salmoneloses), մարդու և կենդանիների աղիքային սուր վարակիչ հիվանդությունների խումբ։ Հարուցիչները (անգլ.՝ Salmonella) (ամերիկյան ախտաբան Դ․ Է․ Սալմոնի (D․ E․ Salmon) անունից) խմբի բակտերիաներն են։ Հայտնաբերվել են սալմոնելների 1600 սերոտիպ, որոնցից ամենատարածվածը (անգլ.՝ Salmonella typhimurium), ն է։ Սալմոնելոզները տարածված են աշխարհի բոլոր երկրներում։ Վարակի աղբյուրը հիվանդ կենդանիները և թռչուններն են, ինչպես նաև հիվանդ մարդը կամ առողջ պարազիտակիրը։ Մարդու կամ կենդանու օրգանիզմից հարուցիչներն արտազատվում են կղանքի, փսխման զանգվածի և մեզի միջոցով։ Վարակման համար նշանակություն ունի հարուցիչների քանակը, սակայն երեխաները կարող են վարակվել փոքր քանակությունից։ Վարակվում են սննդային (մսի, մսամթերքների, ձկնեղենի, կաթի և կաթնամթերքների, ձվի և ձվի փոշուց պատրաստված սննդամթերքների միջոցով), ինչպես նաե կոնտակտ–կենցաղային (կեղտոտ ձեռքերի, զանազան առարկաների, փոշու միջոցով՝ հատկապես մանկական հիմնարկներում, հիվանդանոցներում, առողջարաններում, ծննդատներում) և օդակաթիլային ճանապարհներով։ Սալմոնելոզների գաղտնի շրջանը տևում է մի քանի ժամից մինչև 2—3 օր։ Հիվանդությունն սկսվում է սուր։ Հիմնական ախտանշաններն են՝ փսխում, ուժեղ սրտխառնոց, սարսուռ, տենդ, գլխացավ, ցավեր որովայնում և մկաններում, հաճախ այդ երևույթներին միանում է լուծը, օրգանիզմը խիստ ջրազրկվում է, և սկսվում են ծանր թունավորման երևույթներ։ Սալմոնելոզների կլինիկական պատկերը խիստ բազմազան է։ Տարբերում են ստամոքսաաղիքային, դիզենտերիանման, խոլերանման, տիֆային, գրիպանման, սեպտիկ, նոզոպարազիտային և ենթակլինիկական ձևերը։ Հիվանդությունից հետո պարազիտակրությունը տևում է մի քանի շաբաթից մինչև 6—8 տարի և ավելի։ Ախտորոշում են կլինիկական, համաճարակագիտական տվյալների և բակտերիալոգիական հետազոտության (փսխման զանգվածի, ստամոքսի լվացուկի, կղանքի, մեզի, արյան և այլն) արդյունքների հիման վրա։ Բուժումը՝ ստամոքսի և աղիքների լվացում, առատ տաք հեղուկների օգտագործում, ծանր դեպքերում՝ աղային լուծույթների ներարկում, սպազմոլիտիկ դեղամիջոցներ, հակաբիոտիկներ, դիետա։ Կանխարգելումը

  • անասնապահական-սանիտարական հսկողություն և սանիտարական կանոնների կիրառում՝ կենդանիների սպանդի, սննդամթերքների մշակման, պահպանման, փոխադրման օբյեկտներում և
  • ընդհանուր և անձնական հիգիենայի կանոնների կիրառում՝ սննդի օբյեկտներում, մանկական հիմնարկներում և կենցաղում։
Սալմոնելոզներ
Typhoidal Salmonella
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառՍալմոնելլա
Փոխանցման ձևկղանքաբերանային ուղի, food-borne transmission? և water-borne transmission?
Հիվանդության ախտանշաններորովայնային ցավ[1][2], դող, լուծ[3], տենդ[4], փսխում[3], սրտխառնոց, abdominal cramps?[3] և Ջրազրկում
Վարակ տարածողթռչուններ, կաթնասուն և ձկներ
Բուժաքննությունմանրէաբանական կուլտուրա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
Բուժումդետոքսիկացիա, oral rehydration solution?, intravenous fluid replacement?, սիմպտոմատիկ բուժում և Ստամոքսի լվացում
 Salmonellosis Վիքիպահեստում
Սալմոնելլա

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 120