Արմեն Հախնազարյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արմեն Հախնազարյան (մայիսի 5, 1941[2], Թեհրան, Իրան - փետրվարի 19, 2009[1], Աախեն, Aachen, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[3]), ճարտարապետության դոկտոր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր։
Արմեն Հախնազարյան | |
---|---|
Ի ծնե | Արմեն Հախնազարյան |
Ծնվել է | 1941 մայիսի 5 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | փետրվարի 19, 2009 | (տարիքը 67)
Վախճանի վայր | Աախեն |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Armen Haghnazarian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱգուլիսցի լեզվաբան, դոկտոր Հովհաննես Հախնազարյանի որդին է։
1959 թվականին ավարտել է Թեհրանի Քուշեշ-Դավթյան դպրոցը, 1969 թվականին՝ Աախենի Հռենոս-Վեսթֆալիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, իսկ 1973 թ.՝ քաղաքաշինության բաժինը՝ որպես Ճարտարապետության դոկտոր (Dr. Ing. Architekt-Planer)։
Ուսումնասիրական գործունեությունը սկսել է 1968 թ.՝ չափագրելով Արտազ գավառի Սուրբ Թադևոսի վանքը։
1970-ական թթ. իրագործել է դեպի Արևմտյան Հայաստան թվով վեց, յուրաքանչյուրը շուրջ երկամսյա տևողությամբ գիտարշավներ։
Ավելի ուշ զրկվելով գիտարշավներին անձամբ մասնակցելու հնարավորությունից՝ մինչև կյանքի ավարտը շարունակել է կազմակերպել գիտարշավներ դեպի Արևմտյան Հայաստան, Փոքր Հայք և Կիլիկիա։
1969 թ. Աախենում հիմնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը:
1973 թ. ամուսնացել է ճարտարապետ Մարգրիթ Բունեմաննի (Margrit Bunemann) հետ և ունեցել է երկու դուստր՝ Թալին և Շահրիզ։
1974 թ. Թեհրանում հիմնադրել և ղեկավարել է «Մոնիտ» (Monit) ճարտարապետական ընկերությունը։
1982 թ. Աախենում պաշտոնապես հիմնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունը (2010 թվականից՝ հիմնադրամ), որը 1996 թ. գրանցվում է ԱՄՆ-ում, իսկ 1998 թ.՝ Հայաստանում։
1983 թվականից երկար տարիներ դասավանդել է Աախենի համալսարանի քաղաքաշինության ֆակուլտետում։
Վախճանվել է Աախենում, իսկ աճյունափոշին ամփոփվել է Աախենում և Արտաշավան (գյուղ)ի գերեզմանոցում։
Վերանորոգումներ
խմբագրել- Վանաքի Սուրբ Սարգիս եկեղեցի
- Թեհրանի Սուրբ Գևորգ եկեղեցի
- Դարաշամբի Սուրբ Ստեփանոս վանք
- Արտազի Սուրբ Թադեոս վանք
- Ծոր Ծորի Սուրբ Աստվածածին վանք
- Քարինտակի Սուրբ Աստվածածին եկեղեցի
- Դադիվանք համալիրի տարբեր շինություններ
- Տաթև գյուղի եկեղեցի
- Դավիթ Բեկ գյուղի եկեղեցի
- Սաղմոսավանք
- Ուշի գյուղի Սուրբ Սարգիս վանքի միանավ եկեղեցի
- Քեսաբի Գարատուրան գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցի
- Քեսաբ ավանում մի քանի պատմական բնակելի տներ
Հրատարակություններ
խմբագրել- 1983-1989 թթ. “Armenian Architecture” մանրաժապավենների 7 հատորյակներ
- Ակնարկ Հայկական ճարտարապետութեան, 1988 թ.
- Documents of Armenian Architecture։ Nor Djulfa. Venezia, 1992
- Սբ. Թադէոս առաքեալի և Սբ. Ստեփանոս նախավկայի վանքերը Արխիվացված 2016-10-19 Wayback Machine
- Julfa: The Annihilation of the Armenian Cemetery by Nakhijevan’s Azerbaijani Authorities Արխիվացված 2016-10-19 Wayback Machine
- Արտազի երեք վանքերը Արխիվացված 2016-10-19 Wayback Machine
Պարգևներ
խմբագրել- 2008 թ. հունիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի պատվո շքանշան
- 2009 թ. հունվարի 29-ին՝ Հայաստանի Ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտի անվան շքանշան
- 2009 թ. Հայաստանի քաղաքաշինության նախարարության պատվոգիր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=5591
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #133726762 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- Արմեն Հախնազարյան Արխիվացված 2021-06-26 Wayback Machine
- Հարցազրույց Ա. Հախնազարյանի հետ՝ մարտ 11, 1980
- Հարցազրույց Ա. Հախնազարյանի հետ՝ մարտ 12, 1980
- Հարցազրույց Ա. Հախնազարյանի հետ՝ Օգոստոս 7, 2002 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Հայաստանի Ազգային ժողովի պատվո շքանշան
- Ա. Հախնազարյանի հիշատակին նվիրված հանդես Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Ա. Հախնազարյանի կենսագրական
- Մահախոսական՝ Պատմա-բանասիրական հանդեսում Արխիվացված 2014-10-27 Wayback Machine
- Մահախոսական
- Մահախոսական
- Արմեն Հախնազարյանի և Սամվել Կարապետյանի հիշատակին, «Հորիզոն» Բացառիկ 2020
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արմեն Հախնազարյան կատեգորիայում։ |