Արմատային գարեջուր կամ ռութբիր (անգլ.՝ Root beer), սարսապարիլլա, գազավորված ըմպելիք, սովորաբար պատրաստվում է սասաֆրասի ծառի կեղևից։ Տարածված է Հյուսիսային Ամերիկայում, արտադրվում է երկու տեսակով՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային։

Փրփուրով արմատային գարեջրի գավաթ

Ռութբերի ոչ ալկոհոլային տարբերակը պատրաստվում է հյութաքամվածքներից կամ օշարակներից՝ գազավորված ջրի հավելումով, և այնքան սիրված չէ, որքան մյուս զովացուցիչ ըմպելիքները, ինչպես, օրինակ, կոկա-կոլան, բայց զբաղեցնում է ԱՄՆ-ի շուկայի 3 %-ը[1]։

Ալկոհոլային տարբերակը պատրաստում են հյութաքամվածքի և շաքարի խառնուրդի՝ խմորիչի միջոցով խմորման եղանակով։ Սովորաբար խմորումից հետո ստացվում է 0,5% ալկոհոլ պարունակող ըմպելիք (համեմատության համար՝ գարեջրի տեսակների մեծ մասը պարունակում է 3 և ավելի % ալկոհոլ, իսկ կվասը՝ 1-2)[2]:

Բաղադրությունը խմբագրել

Բաղադրիչների մեծ քանակի և դրանց համադրությունների շնորհիվ արմատային գարեջուրը կարող է պարունակել շատ տարբեր համային տեսակներ։ Սասաֆրաս ծառի արմատաների կեղևը պատմականորեն ապահովել է արմատային գարեջրի հիմնական համը, և որոշ մարդիկ այս ըմպելիքի համը համադրում են ջրից տարբեր ըմպելիքի հետ։ Այս կեղևը խմիչքին մի փոքր կարմրավուն երանգ է հաղորդում։

Սասաֆրասի կեղևը 1960 թվականին արգելվեց FDA- ի կողմից՝ դրա մեջ պարունակվող սաֆրոլ նյութի քաղցկեղածին հատկությունների պատճառով։ Ռութբիրն այժմ արտադրվում է առանց սաֆրոլի, և ոմանք դրա համը համարում են ավելի աղքատիկ[3]։ Օգտագործվում է նաև ակացիա։

ԱՄՆ-ում կան ռութբիրի հարյուրավոր ապրանքատեսակներ, որոնք արտադրվում են յուրաքանչյուր նահանգում[4], և դրանց պատրաստման եղանակները ոչ մի դեպքում չեն միօրինակացվում։ Հիմնական բաղադրիչը՝ սասաֆրասը, կարող է համակցվել այնպիսի այլ բաղադրիչների հետ, ինչպիսիք են վանիլը, բալի կեդղևը, քաղցրարմատը, սասսապարիլի արմատը, մշկընկույզը, անիսոնը, մեղրախոտը, դարչինը և մեխակը։

Տնական պայմաններում արմատային գարեջուրը սովորաբար պատրաստվում է խտանյութից[2]։ Սակայն այն կարող է պատրաստվել նաև բնական խոտաբույսերից և արմատներից։ Ինչպես ալկոհոլային, այնպես էլ ոչ ալկոհոլային արմատային գարեջուրը բաժակի մեջ լցնելուց հետո առաջանում է հաստ շերտով փրփուր, որը խտանում է հիմնականում արմավաշուշանի հյութաքամվածքի շնորհիվ։

Արմատային գարեջրի ապրանքանիշերից մեկը՝ Barq's-ը, պարունակում է կոֆեին։

Ապրանքանիշերի ցանկ խմբագրել

  • 1919
  • A-Treat
  • Abita — լուիզիանյան տարածաշրջանային ապրանքատեսակ՝ պատրաստված տեղի եղեգնաշաքարի կիրառմամբ
  • A&W Root Beer — Cadbury-Schweppes
  • Barq’s — Кока-кола
  • Barrelhead — Cadbury-Schweppes
  • Baumeister
  • Bawls G33k B33r
  • Berghoff
  • Bickfords Sarsaparilla (Ավստրալիա)
  • Joseph Huber Brewing Company
  • Boylan Bottling Company
  • Bundaberg Brewed Drinks - ավստրալիական գարեջրային ապրանքատեսակ
  • Carter’s
  • Dad’s Root Beer — Hedinger Brands, LLC
  • Dog n Suds
  • Faygo
  • Fitz’s
  • Francis Hartridge’s Celebrated Root Beer
  • Frostie Root Beer
  • Frostop
  • Frozen Run
  • Goose Island Brewery
  • Grandpa Graf’s
  • Hank’s Root Beer
  • Henry Weinhard
  • Hires Root Beer — Cadbury-Schweppes
  • IBC Root Beer — Cadbury-Schweppes
  • Jones Soda Root Beer
  • Lion Brewery Root Beer
  • Mug Root Beer — PepsiCo
  • Nemiroff Vodka
  • Old Dominion Brewing Company
  • Old Town Root Beer
  • Stevens Point Brewery|Point Root Beer
  • Ripsaw Root Beer — Bottled in Alpena, MI — պատրաստվում է եղեգնաշաքարի կիրառմամբ
  • Route 66 Route (Root) Beer, Route 66 Sodas, LLC
  • Saranac
  • Natural Brew Hand Crafted Draft Root Beer
  • Saint Arnold Brewing Company — տեխասյան տարածաշրջանային ապրանքատեսակ, պատրաստվում է եղեգնաշաքարի կիրառմամբ
  • Sarsi — Coca-Cola Bottlers Philippines Inc.
  • Shasta
  • Sioux City Sarsaparilla
  • Snapple
  • Sprecher Brewery
  • Stewart’s Fountain Classics — Cadbury-Schweppes («World Cup of Root Beer»-ի հաղթող 2006)
  • Jackson Hole Brewing Company
  • Thomas Kemper
  • Tommyknockers
  • Triple XXX
  • Vess
  • Virgil’s Root Beer — Reed’s, Inc.
  • Wild Bills
  • Zuberfizz

Տեսեք նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Quarantiello, Laura E. The Root Beer Book. 96 pages. Limelight Books: 1997. ISBN 0-936653-78-7.
  2. 2,0 2,1 «Root Beer». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. Sassafras — Food Facts — Food Reference
  4. RootBeerWorld.com — Yellow Froth Pages