Եղեգնաշաքար, սախարոզ, ճակնդեղաշաքար, C12H22O11, երկշաքար՝ կազմված խաղողաշաքարի և պտղաշաքարի մնացորդներից։ Եղեգնաշաքարը ածխաջրերի ամենահեշտ յուրացվող և կարևորագույն փոխադրաձևն է բույսերում։

Նկարագրություն խմբագրել

Լուսասինթեզի ժամանակ տերևներում առաջացած Եղեգնաշաքարն տեղափոխվում է սերմեր, արմատներ, պալարներ, սոխուկներ, որտեղ այն հեշտությամբ վերածվում է պահուստ բազմաշաքարների՝ օսլայի կամ ինսուլինի։ Եղեգնաշաքարով հատկապես հարուստ են շաքարի ճակնդեղի արմատները (մինչև 20–24%) և շաքարեղեգի ցողունները (հյութում մինչև 26%)։ Կենդանիների օրգանիզմում Եղեգնաշաքար չի սինթեզվում։ Կերի միջոցով ստացված եղեգնաշաքարը ճեղքվում է խաղողաշաքարի և պտղաշաքարի, որոնք օգտագործվում են որպես էներգիայի կամ այլ նյութերի սինթեզման աղբյուր։ Եղեգնաշաքարի հիդրոլիզը կատարվում է խմորիչների՝ ինվերտազի և D-գլյուկոզիդազի ազդեցությամբ։ Եղեգնաշաքար լայնորեն օգտագործվում է որպես սննդամթերքի (կենցաղ անվանումը՝ շաքար), մակերևութային ակտիվ նյութերի արտադրության մեջ և դեք ստրինների (ճեղքված օսլա) մանրէաբանական սինթեզի համար։ Եղեգնաշաքար ստանում են շաքարի ճակնդեղից և շաքարեղեգից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։