Արկաշոն (ֆր.՝ Arcachon. ֆրանսերեն:  aʁ.ka.ʃɔ̃. գասկ.՝ Arcaishon, օքս.՝ Arcaishon), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևմտյան մասում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Ժիրոնդ դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի սուպրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է։ Նախկինում մշտապես մտել է Ֆրանսիայի Գասկոնիա պատմական մարզի կազմի մեջ։ Ընկած է Գասկոնյան Լանդեր և Լանդյան անտառներ բնական մարզերի սահմաններում։ Զբաղեցնում է 7,56 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 10.776[4]:

Բնակավայր
Արկաշոն
ֆր.՝ Arcachon[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Հիմնադրված է1845 թ.
Մակերես7,56 կմ²
ԲԾՄ8 մետր
Բնակչություն11 259 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ33120[3]
Պաշտոնական կայքville-arcachon.fr(ֆր.)
Արկաշոն (Ֆրանսիա)##
Արկաշոն (Ֆրանսիա)

Քաղաքը Արկաշոնյան ծովածոցի ափերին տարածվող ագլոմերացիայի գլխավոր բնակավայրն է և Ֆրանսիայի ատլանտյան ափին ընկած պատմական կարևոր առողջարաններից մեկը՝ Ռուայանի, Բիարիցի և Լա Բոլի հետ մեկտեղ։ Համարվում է կլիմայական և հանքաղբյուրային/բալնեոլոգիական առողջարան և, բացի այդ, ձկնորսական խոշոր նավահանգիստ է, առևտրական կարևոր կենտրոն, ծովափնյա սիրված զբոսավայր, ուր յուրաքանչյուր ամառ այցելում է 90 հազարից ավելի հանգստացող։ Տարվա մնացած եղանակներին էլ շաբաթավերջի հանգստյան օրերին Արկաշոնում հաճախ հյուրընկալվում է մինչև 15 հազար մարդ։

Տնտեսական աճի տեմպով Արկաշոնն առաջին տեղերից մեկն է գրավում Ժիրոնդ դեպարտամենտում և ակվիտանյան ծովափի բնակավայրերի շարքում (1999-2007 թթ. յուրաքանչյուր տարի տնտեսական աճը նախորդ տարվա համեմատ կազմել է +1,2 %):

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1861 736—    
1866 2065+22.92%
1872 3696+10.19%
1876 4981+7.74%
1881 7133+7.45%
1886 8102+2.58%
1891 7910−0.48%
1896 8221+0.77%
1901 8259+0.09%
1906 9279+2.36%
1911 10 266+2.04%
1921 10 634+0.35%
1926 12 261+2.89%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1931 13 135+1.39%
1936 13 102−0.05%
1946 14 603+1.09%
1954 14 985+0.32%
1962 14 862−0.10%
1968 14 986+0.14%
1975 13 892−1.08%
1982 13 293−0.63%
1990 11 770−1.51%
1999 11 454−0.30%
2007 11 679+0.24%
2012 11 307−0.65%
2017 11 284−0.04%
Աղբյուր՝ EHESS[5] and INSEE (1968-2017)[6]

Աշխարհագրություն խմբագրել

 
Արկաշոնի տեսքը արբանյակից

Արկաշոնի հարավային մասում՝ Ատլանտյան օվկիանոսի Արկաշոնյան ծոցի ափին է գտնվում Եվրոպայի ամենաընդարձակ ավազաբլուրը՝ Պիլայի մեծ ավազաբլուրը՝ Dune du Pilat, որն ունի մոտավորապես 3 կիլոմետր երկարություն, 500 մետր լայնություն, մինչև 110 մետր բարձրություն և տարեկան 5 մետր շարժվում է դեպի մայրցամաքի խորքը[7]։ Ծոցում ծովախեցգետինների բազմացման համար հիանալի պայմաններ կան, և շուրջ 175 հեկտար ջրային տարածք հատկացված է ծովախեցգետիններ աճեցնելուն[8]։

Գոլֆսթրիմի շնորհիվ քաղաքն ունի մեղմ, հաճելի կլիմա։

 
Գասկոնյան Լանդերի քարտեզը

Պատկերասրահ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Кількість населення у 2011 році». INSEE. Արխիվացված է օրիգինալից 25 червня 2013-ին. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
  5. Cassini-Ehess|1079|Arcachon
  6. Population en historique depuis 1968, INSEE
  7. «Dune du Pilat – Europe's Largest Sand Dune». The French Atlantic Coast.com. 2018.
  8. «Oyster farms». bateliers-arcachon.com. 2021. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկաշոն» հոդվածին։