Բորդոյի շրջան (ֆր․՝ Arrondissement de Bordeaux), վարչական շրջան Ֆրանսիայում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Ժիրոնդ դեպարտամենտում։ Ունի 82 համայնք։ Զբաղեցնում է 1521,8 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 950․099[2]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) Բորդո քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է։

Բորդո
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի շրջան
Մտնում էԺիրոնդ
ՎարչկենտրոնԲորդո
Բնակչություն1 013 121 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք2903 կմ²

Պատմություն

խմբագրել

Բորդոյի շրջանը կազմավորվել է 1800 թվականին[3]։ 2006 թվականի մայիսին, Ժիրոնդ դեպարտամենտի շրջանների վերակազմավորման արդյունքում, նրա Սենտ Անդրե դը Կյուբզակ կանտոնը փոխանցվել է Բլայ շրջանին, Կադիլլակ և Պոդոնսակ կանտոնները՝ Լանգո շրջանին, Կաստելնո դը Մեդոկ կանտոնը՝ Լեսպառ-Մեդոկ շրջանին[3][4]։ 2007 թվականի հունվարին էլ նրա Արկաշոն, Օդնժ, Բելեն-Բելիե և Լա Տեստ դը Բյուշ կանտոնները տրվել են նորակազմ Արկաշոն շրջանին[3][5]։

2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Բորդոյի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[6]

  1. Բեգլ
  2. Բլանկֆոր
  3. Բորդո-1
  4. Բորդո-2
  5. Բորդո-3
  6. Բորդո-4
  7. Բորդո-5
  8. Բորդո-6
  9. Բորդո-7
  10. Բորդո-8
  11. Լը Բուսկա
  12. Լա Բրեդ
  13. Կարբոն-Բլան
  14. Սենոն
  15. Կրեոն
  16. Ֆլուարակ
  17. Գրադինյան
  18. Լորմոն
  19. Մերինյակ-1
  20. Մերինյակ-2
  21. Պեսակ-1
  22. Պեսակ-2
  23. Սեն Մեդար ան Ժալե
  24. Տալանս
  25. Վիլնավ դ'Օռնոն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. «Comparateur de territoire, géographie au 01/01/2019». INSEE. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 Historique de la Gironde
  4. «Arrêté préfectoral, 22 March 2006» (PDF). էջ 48. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. Décret n° 2006-1538 du 6 décembre 2006 portant création de l'arrondissement d'Arcachon (Gironde)
  6. «Populations légales 2012: 33 Gironde» (PDF). INSEE. December 2014.

Արտաքին հղումներ

խմբագրել